Հիգիենիկ մարմնամարզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային հետևակազորայինների մարզումներ

Հիգիենիկ մարմնամարզություն, մարմնամարզության տարատեսակ, ֆիզիկական վարժություններով պարապելու ամենամատչելի և նպատակահարմար ձև, որով կարելի է զբաղվել նաև անհատական կարգով՝ տնային պայմաններում։ Հիգիենիկ մարմնամարզության համալիրում ընտրում են 8-10 այնպիսի վարժություններ, որոնք աշխատանքի մեջ ներգրավեն գրեթե բոլոր հոդերը և հիմնական մկանախմբերը, հատկապես որովայնի ճնշանի, ուսագոտու և բազկի եռագլուխ մկանները։ Հիգիենիկ մարմնամարզությունը բարելավում է սրտի գործունեությունը, շնչառությունը, նյարդային համակարգի վիճակը, բարձրացնում օրգանիզմի ակտիվությունը, կանխում վաղաժամ ծերության երևույթները (մկանների թերաճում, շարժումների սահմանափակում և նյութափոխանակության խանգարումներ)։ Քնի ընթացքում առաջացող լիակատար հանգստից աշխատանքային ծանրաբեռնվածության անցումը կարգավորելու նպատակով հարմար է կատարել հիգիենիկ մարմնամարզություն ամենատարածված ձևը՝ առավոտյան լիցքային վարժությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388