Jump to content

Մայքլ Հիգգինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հիգգինս Մայքլից)
Մայքլ Հիգգինս
իռլանդերեն՝ Mícheál D. Ó hUiginn
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն և Ֆիանա Ֆայլ
Կրթություն՝ University of Galway?, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն, Մանչեսթերի համալսարան, Ինդիանայի համալսարան և St. Flannan's College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող և քաղաքագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 18, 1941(1941-04-18)[1][2][3][…] (84 տարեկան)
Ծննդավայր Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[2]
Քաղաքացիություն  Իռլանդիա
Ամուսին Սաբինա Հիգինս
Զավակներ Alice Mary Higgins?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մայքլ Դենիել Հիգգինս (իռլանդերեն՝ Mícheál D. Ó hUiginn, ապրիլի 18, 1941(1941-04-18)[1][2][3][…], Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[2]), իռլանդացի քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, սոցիոլոգ և հեռուստահաղորդավար[7]։ Նա դարձավ Իռլանդիայի 9-րդ նախագահը՝ 2011 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրություններից հետո։ Հիգգինսը Իռլանդիայի լեյբորիստական կուսակցության թեկնածուն էր[8]։

Քաղաքականության մեջ է 1970-ական թվականներից։ 1982- 1983 և 1991- 1992 թվականներին եղել է Գոլուէյի քաղաքապետը։ 1993- 1997 թվականներին եղել է Իռլանդիայի արվեստների, մշակույթի և իռլանդերենի հարցերով նախարար[9], 2003- 2011 թվականներին՝ Լեյբորիստական կուսակցության նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիգգինսը ծնվել է 1941 թվականի ապրիլի 18-ին Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում[10]։ Նրա հայրը՝ Ջոն Հիգգինսը եղել է Իռլանդական հանրապետական բանակի լեյտենանտ։ Ջոն Հիգգինսը իր եղբայրներ Պիտերի և Մայքլի հետ ակտիվորեն մասնակցել են Իռլանդիայի անկախության պատերազմին։

Լինելով Գոլուէյի իռլանդական ազգային համալսարանի ուսանող՝ 1963 թվականին ընտրվել է գրականության և երկխոսության ուսանողական ակումբի փոխնախագահ, իսկ 1964 թվականից արդեն նախագահ։ 1964- 1965 թվականներին եղել է Գոլուէյի իռլանդական ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ։ 1967 թվականին ստացել է Բլումինգտոնի համալսարանի մագիստրոսի կոչում[11]։ Նրա ակադեմիական կարիերան կապված է Գոլուէյի իռլանդական ազգային համալսարանի հետ, որտեղ դասավանդել է քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնում։ Դասավանդել է նաև ԱՄՆ-ի Հարավային Իլինոյսի համալսարանում։

Նա ազատորեն տիրապետում է Իռլանդիայի երկու պաշտոնական լեզուներին՝ իռլանդերենին և անգլերենին[12], ինչպես նաև խոսում է իսպաներեն[13]։

Նախագահության ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերին Հիգգինսը հայտրարարեց, որ հետաքրքրված է մասնակցելու 2011 թվականի նախագահական ընտրություններին՝ Լեյբորիստական կուսակցությունից։ Նաև նշեց, որ ինքը կկառավարի երկիրը 7-ամյա ժամկետով, այսինքն չի դնի իր թեկնածությունը երկրորդ անգամ, չնայած, որ սահմանադրորեն դրա իրավունքը ուներ։

Դարձել է նախագահի թեկնածու 2011 թվականի հունիսի 19-ին՝ Դուբլինում կայացած կուսակցական նիստի արդյունքում։ Նրա հակառակորդը սենատոր Քեթլին Օ'միրան էր։ Հիգգինսը հայտարարեց, որ կլինի նախագահի չեզոք թեկնածու և չի լինի իռլանդական կառավարության «աղախին»ը։

2011 թվականի հոկտեմբերի 29-ին, նախագահական ընտրություններից երկու օր անց, Հիգգինսը հայտարարվեց Իռլանդիայի նախագահ և ստացավ ձայների 56․8%-ը՝ հավաքելով 1,007,104 ձայն։ Հիգգինսը հավաքեց ամենաշատ ձայները Իռլանդիայի ողջ պատմության ընթացքում։

Հիգգինսը 2014 թվականի ապրիլին այցելեց Մեծ Բրիտանիա, որը նրա առաջին պաշտոնական այցն էր[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. https://www.betterworld.info/peace/peace-prizes/sean-macbride-peace-prize/1992-michael-d-higgins-ireland
  5. https://tvperu.gob.pe/noticias/politica/presidente-kuczynski-condecoro-a-su-homologo-irlandes-con-el-gran-collar-de-la-orden-el-sol-del-peru
  6. https://www.univ-rennes2.fr/recherche/doctorat-honoris-causa
  7. «Who is Michael D Higgins?». BBC. 28 октября 2011 года.
  8. «Президентские выборы в Ирландии выиграл 70-летний поэт». Лента.ру. 29 октября 2011 года.
  9. «База данных депутатов Ойряхтаса». Лента.ру. 21 сентября 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Пусть к президентству Майкла Хиггинса». Айриш Тайм. 25 июня 2011 года.
  11. «Пресс-релиз. Поздравление от выпускников Индианского университета». Сайт Индианского университета. 31 октября 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «Обзор кандидатов на пост Президента Ирландии». Индепендент Айриш. 29 сентября 2011 года.
  13. «Президент Ирландии провел три недели изучая испанский язык в UIMP». Международный Университет Menéndez Pelayo. 25 августа 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  14. «Историческая встреча: Елизавета II приняла президента Ирландии». HELLO.RU. 9 апреля 2014 года.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Հիգգինս» հոդվածին։