Jump to content

Հիբա աբու Նադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիբա աբու Նադա
արաբ․՝ هبة كمال صالح أبو ندى[1]
Ծնվել էհունիսի 24, 1991(1991-06-24)[2]
ԾննդավայրՄեքքա, Սաուդյան Արաբիա[2]
Մահացել էհոկտեմբերի 20, 2023(2023-10-20)[2][3] (32 տարեկան)
Մահվան վայրԽան Յունիս, Գազայի հատված[2]
Քաղաքացիություն Պաղեստին
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԳազայի իսլամական համալսարան և Գազայի Ալ-Ազհար համալսարան
ԵրկերԹթվածինը մահացածների համար չէ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, սննդաբան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Hiba Kamal Abu Nada Վիքիպահեստում

Հիբա Քամալ աբու Նադա (արաբ․՝ هبة كمال أبو ندى, հունիսի 24, 1991(1991-06-24)[2], Մեքքա, Սաուդյան Արաբիա[2] - հոկտեմբերի 20, 2023(2023-10-20)[2][3], Խան Յունիս, Գազայի հատված[2]), պաղեստինցի բանաստեղծ, արձակագիր, սննդաբան[5] և վիքիմեդիստ[6]։ Նրա «Թթվածինը մահացածների համար չէ» (անգլ.՝ "Oxygen is not for the dead") վեպը 2017 թվականին Արաբական ստեղծարարության Շարժայի մրցանակաբաշխությունում ստացել է երկրորդ մրցանակը[7][8]։ Սպանվել է Գազայի հատվածում՝ 2023 թվականի Իսրայել-Համաս պատերազմում իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Նադան ծնվել է Մեքքայում, Սաուդյան Արաբիա, 1991 թվականի հունիսի 24-ին։ Կենսաքիմիայի բնագավառում բակալավրի աստիճան ստացել է Գազայի Իսլամական համալսարանից, կլինիկական սնուցման ոլորտում մագիստրոսի կոչում՝ Ալ-Ազհարի համալսարանից[9]։

Որոշ ժամանակ աշխատել է Ռուսուլի ստեղծագործական կենտրոնում, որը կապված է որբերի ալ-Ամալ ինստիտուտի հետ։ Ըստ Ալ-Այամի, նա «զբաղված էր արդարությամբ, արաբական գարնան ապստամբություններով և օկուպացված պաղեստինյան կյանքի իրողություններով»[10]։

Հրատարակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ և վեպ՝ al-Uksujīn laysa lil-mawtā («Թթվածինը մահացածների համար չէ», արաբ․՝ الأكسجين ليس للموتى) վերնագրով։ 2017 թվականին վեպի համար արժանացել է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից անցկացվող Արաբական ստեղծարարության Շարժայի 20-րդ ամենամյա մրցանակաբաշխության երկրորդ մցանակին[11][12]։ Գիրքը վերահրատարակվել է Dar Diwan-ի կողմից 2021 թվականին[13]։

Նրա վերջին գրառումը համացանցում եղել է 2023 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ նա գրել է[14]

Գազայի գիշերը մութ է, բացառություն են հրթիռների շողերը, լռությունը խախտում են ռումբերի ձայները, սարսափելի է, բացառությամբ աղոթքի հնարավորությունից, սև է, առանց նահատակների լույսի։ Բարի գիշեր, Գազա։

2023 թվականի հոկտեմբերի 20-ին Հիբա աբու Նադան սպանվել է Իսրայել-Համաս պատերազմում՝ Իսրայելի օդուժի ավիահարվածի ժամանակ, որը խոցել է նրա տունը Խան Յունիսում՝ հարավային Գազայի հատվածում։ Նա 32 տարեկան էր[15][16]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ‏الأكسجين ليس للموتى ‏ [Oxygen is not for the dead: a novel] (արաբերեն). ‏دائرة الثقافة، حكومة الشارقة،‏, al-Shāriqah. 2017. ISBN 978-9948-23-314-5. OCLC 1032289333 via Wikidata: Q123139804.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. الأكسجين ليس للموتىSharjah Department of Culture.
  2. 1 2 3 4 5 6 7 8 Heba Abu Nada Who Was This Pioneering Palestinian Writer?
  3. 1 2 L'écrivaine palestinienne Hiba Abu Nada tuée par une frappe israélienne
  4. "الثقافة" تكّرم الروائية "أبو ندى" لفوزها بجائزة الشارقة للإبداع العربي — 2017.
  5. «وزارة الثقافة تنظم أمسية شعرية بالتعاون مع بلدية غزة». Alwatan Voice (արաբերեն). 2017 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Gaza: Muerte de una poeta - ContraPunto». ContraPunto (իսպաներեն). 2023 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «"الثقافة" تكّرم الروائية "أبو ندى" لفوزها بجائزة الشارقة للإبداع العربي». Alray (արաբերեն). 2017 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «الأكسجين ليس للموتى». Department of Culture, Sharjah (արաբերեն). 2017. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «حوار صحفي مع الأديبة هبة أبو ندى». Women for Palestine (արաբերեն). 2017 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «هبة أبو ندى .». www.al-ayyam.ps. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «الحدث الثقافي: فلسطين تكسب جائزتين في الشعر والرواية». Al-Hadath (արաբերեն). 2017 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «وزارة الثقافة تشيد بفوز حجاوي وابو ندى في جائزة الشارقة للإبداع العربي». Palestinian Ministry of Culture (արաբերեն). 2017. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «الأكسجين ليس للموتى (Oxygen is not for the dead)». Goodreads (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. «Read the last words of writer Heba Abu Nada, who was killed last week by an Israeli airstrike». Literary Hub (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. Ramadan, Alsayid (2023 թ․ հոկտեմբերի 21). «حاصلة على جائزة الشارقة للإبداع العربي.. وفاة الأديبة الفلسطينية الشابة هبة أبو ندى ضحية قصف غزة». Al-Bayan (արաբերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. Al-Kardousi, Elham (2023 թ․ հոկտեմբերի 21). «معلومات عن الشاعرة الفلسطينية هبة أبو ندى.. قتلها الاحتلال في غزة». El Watan News (արաբերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիբա աբու Նադա» հոդվածին։