Հիալուրոնաթթու
Արտաքին տեսք
| Նույնացուցիչներ | |
|---|---|
| CAS համար | 9004-61-9 |
| PubChem CID | 24759 |
| DrugBank | DB08818 |
| CompTox Dashboard (EPA) | |
| ECHA InfoCard | 100.029.695 |
Հիալուրոնաթթու, թթու մուկոբազմաշաքար։ Մոլային զանգվածը՝ 200000—500000 և ավելի։ Լայնորեն տարածված է մարդու և կենդանիների հյուսվածքներում, պարունակվում է մաշկում, ձուսպային հեղուկում, ձվաբջիջների թաղանթներում, տարբեր բակտերիաների պատիճներում։ Շարակցական հյուսվածքի հիմնական նյութի բաղադրամասն է, ապահովում է հյուսվածքային տարրերի և բջիջների սոսնձումը։ Բարձր մածուցիկության շնորհիվ Հիալուրոնաթթվի լուծույթներն ընդունակ են իջեցնելու հյուսվածքների թափանցելիությունը և խոչընդոտելու ախտածին մանրէների ներթափանցմանը։ Հիալուրոնաթթվի ֆերմենտային հիդրոլիզն իրականանում է հիալուրոնիդազ ֆերմենտով։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիալուրոնաթթու» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 387)։ |