Հեքսաքլորան
| Հեքսաքլորան | |
|---|---|
| Քիմիական բանաձև | C₄Cl₆ |
| Մոլային զանգված | 4,3E−25 կիլոգրամ գ/մոլ |
| Խտություն | 1,55 ± 0,01 գ/սմ³[1] գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | −6 ± 1 ℉[1] և −21 °C[2][3] °C |
| Եռման ջերմաստիճան | 419 ± 0 ℉[1] և 215 °C[3] °C |
| Գոլորշու ճնշում | 0,2 ± 0,1 mm Hg[1] |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 87-68-3 |
| PubChem | 6901 |
| EINECS համար | 201-765-5 |
| SMILES | C(=C(Cl)Cl)(C(=C(Cl)Cl)Cl)Cl |
| ЕС | 201-765-5 |
| RTECS | EJ0700000 |
| ChEBI | 6635 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Հեքսաքլորան, հեքսաքլորցիկլոհեքսան, C6H6Cl6, օրգանական նյութ, 1, 2, 3, 4, 5, 6- հեքսաքլորցիկլոհեքսանի ութ իզոմերի խառնուրդ, ստացվում է բենզոլին քլոր միացնելով։ Հեքսաքլորանը անհոտ, դառնահամ, բյուրեղային և միջատասպան նյութ է։ Կայուն է լույսի, ինչպես նաև ջրի, տարբեր օքսիդիչների և խիտ թթուների ազդեցության նկատմամբ։ Գյուղատնտեսության մեջ սովորաբար գործածվում է 99-100% γ-իզոմեր պարունակող պատրաստուկը («լինդան»)՝ սերմերն ախտահանելու, պտղատու ծառերի, բանջարանոցային և տեխնիկական բույսերի ու հողում ապրող վնասատուների դեմ պայքարելու համար։ Տեխնիկական հեքսաքլորանը օժտված է կայուն անդուր հոտով, օգտագործվում է մորեխների, գյուղատնտեսության որոշ վնասատուների, ինչպես նաև կենդանիների մակաբույծների, մասնավորապես, տզերի դեմ պայքարելու համար։ Հեքսաքլորանը կիրառվում է դուստի, փոշիների, էմուլսիաների (յուղի հետ), յուղերի լուծույթների և այլնի ձևով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0314.html
- ↑ 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 386)։ |