Հեքսամեթիլենդիամին
Հեքսամեթիլենդիամին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₆H₁₆N₂ |
Մոլային զանգված | 1,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,84 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 42 °C, 41 °C[2] և 41,5 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 205 °C[3] °C |
Այրման ջերմաստիճան | 93 °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 124-09-4 |
PubChem | 16402 |
EINECS համար | 204-679-6 |
SMILES | C(CCCN)CCN |
ЕС | 204-679-6 |
RTECS | MO1180000 |
ChEBI | 13835579 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հեքսամեթիլենդիամին, H2N(CH2)6 NH2, ալիֆատիկ շարքի դիամին։ Անգույն, փայլուն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42 °C, եռմանը՝ 204—205 °C։ Լավ է լուծվում ջրում և օրգանական լուծիչներում։ Թորվում է ջրային գոլորշիներով։ Խոնավ օդում ծխում է, կլանում ածխաթթու գազ։ Անօրգանական և օրգանական թթուների հետ առաջացնում է աղեր։ Այդ հատկությունը օգտագործում են հեքսամեթիլենդիամինը քանակապես որոշելու համար։ Ունի ամիններին բնորոշ բոլոր հատկությունները։ Կոնդենսացման մեջ է մտնում երկհիմն թթուների հետ՝ առաջացնելով պոլիամիդային պոլիմերներ։ Մարդու օրգանիզմի վրա երկարատև ազդեցության դեպքում հեքսամեթիլենդիամինի գոլորշիներն առաջացնում են կենտրոնական, վեգետատիվ նյարդային համակարգի և այլ օրգանների խանգարումներ։ Հեքսամեթիլենդիամին արդյունաբերության մեջ ստանում են ադիպինաթթվի դինիտրիլը կատալիզատորների (պղինձ-կոբալտ) առկայությամբ, 125 °C-ում և 600—625 կգ/սմ2 ճնշման տակ վերականգնելով՝ N=C (CH2)4С=N+4H2→H2N (CH2)6NH2։ Հեքսամեթիլենդիամինը մեծ քանակությամբ օգտագործվում է նայլոն ստանալու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,6-Hexanediamine
- ↑ 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 385)։ ![]() |