Հեքիմխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հեքիմխան
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱղջադաղի գավառակ
Այլ անվանումներՀաքիմխան, Հեքիմխանա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն22 867 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեքիմխան (Թուրքիա)##
Հեքիմխան (Թուրքիա)

Հեքիմխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Աղջադաղի գավառակում[1]։ Գտնվում էր Մալաթիա քաղաքից հյուսիս, խճուղային ճանապարհի վրա։ Գյուղի մոտ՝ Մալաթիա-Սեբաստիա ուղղու վրա գտնվում է նաև Հեքիմխան ճանապարհային կայանը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնվել է Ալաեդդին սուլթանի կողմից, բայց վերանորոգվել է ոմն Հեքիմի կողմից, որի անունով էլ այն կոչվել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հանդիսացել է գավառի վարչական կենտրոն։ Հարմար օթևան է եղել ճանապարհորդների համար, քանի որ մոտակայքում այլ բնակավայրեր չկային։

Հեքիմխանի հայկական թաղերն ավերվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 500 տուն բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիմխանն ուներ 2 հայկական եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ 3 նախակրթարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 410

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]