Հեքիաթ կորցրած ժամանակի մասին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ կորցրած ժամանակի մասին
ռուս.՝ Сказка о потерянном времени
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ և կինոկատակերգություն
ՀիմքՀեքիաթ կորցրած ժամանակի մասին
Թվական1964 և օգոստոսի 27, 1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պտուշկո
Սցենարի հեղինակՎլադիմիր Լիֆշից
ԴերակատարներԳեորգի Վիցին, Ռինա Զելյոնայա և Եվգենի Մորգունով
ՕպերատորՍամուիլ Ռուբաշկին
ԵրաժշտությունԻգոր Մորոզով
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն76 րոպե

«Հեքիաթ կորցրած ժամանակի մասին» (ռուս.՝ «Сказка о потерянном времени»), 1964 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է Եվգենի Պտուշկոն Եվգենի Շվարցի համանուն հեքիաթի հիման վրա[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը՝ երրորդ դասարանի աշակերտ Պետյա Զուբովը, սկզբում ներկայանում է որպես ծույլ տղա, որը իզուր վատնում է ժամանակը։ Առավոտյան արթնանալով՝ նա դպրոց գնալուց առաջ որոշում է զբոսնել քաղաքում՝ չվախենալով ուշանալուց։ Իսկ այդ ժամանակ չորս չար կախարդ, որոնց կյանքի գլխավոր նպատակը մարդկանց վատություններ անելն է, գիտակցում են, որ արդեն ծերացել են և չեն կարողանում իրենց գործով զբաղվել այնպես, ինչպես նախկինում։ Նրանք որոշում են վերադարձնել իրենց երիտասարդությունը։ Դրա համար բավական է գտնել մի քանի պատանի ծույլերի, հավաքել նրանց անտեղի վատնած ժամանակը, պատրաստել բլիթներ և ուտել դրանք։

Կախարդներըը գնում են որոնման։ Նրանց հաջողվում է գտնել երեխաների, որոնք կորցնում իզուր են իրենց ժամանակը (նրանց թվում էր նաև Պետյա Զուբովը) և նրանց կորցրած ժամանակը հավաքել պարկերի մեջ։ Դրանից հետո երեխաները ակնթարթորեն ծերանում են։ Իսկ հրաշագործները այն ալյուրից, որին ավելացրել են հավաքված ժամանակը, բլիթներ են պատրաստում։ Սակայն նրանք ավելի շատ են ուտում, քան պետք է, ինչի արդյունքում վերածվում են երեխաների։ Գնալով դպրոց՝ Պետյա Զուբովը տեսնում է, որ ծերացել է։ Սակայն նա կարծում է, որ պարզապես դեռ քնած է։ Այդ մասին մտածելուց հետո նա որոշում է դեռ չարթնանալ։

Տեսնելով իր դասարանը և ներկայանալով որպես իր պապը՝ գլխավոր հերոսը կրկին գնում է քաղաք, որտեղ իրեն փորձում է տարբեր չափահաս դերերում, որոնք ավարտվում են նրա համար անհաջողությամբ, քանի որ նա ոչինչ չի կարողանում։

Ի վերջո, նա որոշում է արթնանալ, բայց գիտակցում է, որ չի կարող դա անել։ Պետյան վշտի մեջ է։  Պարզվում է, որ նրան չի ճանաչում անգամ իր մայրը։ Միայն նրա Դրուժոկ շունն է գնում իր մոտ։ Փողի բացակայության պատճառով Պետյան որոշում է իր շան հետ գնալ անտառ, որտեղ մարդու ոտքը չի դիպել։ Այսպիսով, նա հայտնվում է Կախարդական անտառում, որտեղ ապրում են չար կախարդները։ Հասնելով նրանց կացարան՝ Պետյան ոչ մեկին տանը չի գտնում։ Մտնելով դատարկ տուն՝ նա խոսում է պատի ժամացույցի կախարդական կկուի հետ և նրան ջուր է տալիս (ինչը կախարդները երբեք չեն արել)։

Կկուն համաձայնում է օգնել Պետյային վերադառնալ նախկին վիճակին, և բացատրում է նրան, որ դրա համար անհրաժեշտ է կախարդների ժամացույցի սլաքը երեք շրջանով հետ պտտել՝ միաժամանակ ասելով կախարդական խոսքերը․ այդ ժամանակ կախարդանքը կվերանա, և կախարդները կանհետանան։ Դա պետք է արվի մինչև մայրամուտ, քանի որ դրանից հետո կախարդանքը վերացնել անհնար կլինի։ Բայց Պետյան կկուից իմանում է, որ քաղաքում կան ևս երկու աղջիկներ և մեկ տղա, որոնք նույնպես վերածվել են ծեր մարդկանց, և եթե Պետյան սլաքը պտտի առանց նրանց, ապա ինքը կդառնա երեխա, իսկ նրանք միշտ կմնան ծեր։ Պետյան որոշում է առաջին հերթին գտնել նրանց, և ապա հանել կախարդանքը։

Մինչ կախարդները իրենց տարիքի երեխաների շրջանում չար արարքներ էին անում, Պետյան ընկերոջ օգնությամբ փնտրում է վերափոխված երեխաներին։ Նրա որոնումները հաջողությամբ են պսակվում։ Միաժամանակ կախարդները հասկանում են, որ իրենց կախարդանքը բացահայտվել է, և շտապում են տուն՝ փորձելով շրջանցել «ծերերին» և թաքցնել ժամացույցը։ Սկսվում է հետապնդում։ Կախարդների տան մոտ են գալիս բոլորը գրեթե միաժամանակ։ Բայց Պետյան և մնացած կախարդված երեխաները, այնուամենայնիվ, կարողանում են վերացնել անեծքը և կրկին երեխաներ դառնալ, իսկ կախարդներն անհետանում են։

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե «Հեքիաթ կորցրած ժամանակի մասին» ֆիլմի էկրանավորումը ծրագրվել էր ռեժիսոր Թամարա Լիսիցյանի կողմից. գրվել է սցենար և ընտրվել են դերասաններ։ Սակայն նկարահանումների նախապատրաստական շրջանի ընթացքում, չնայած ղեկավարության խոստումներին, կինոնկարը «տրվել է» Պտուշկոյին[3]։

«Հեքիաթ կորցրած ժամանակի մասին» ֆիլմն Ալեքսանդր Պտուշկոյի միակ ֆիլմն է, որը նկարահանվել է ժամանակակից նյութով[4]։ Այս ֆիլմում նկարահանվել է մի շուն, որը հետագայում խաղացել է նաև «Մորոզկո» ֆիլմում[5]։

Տարբերություններ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվարցի հեքիաթում գործողությունը տեղի է ունենում ձմռանը, ֆիլմում՝ տարվա տաք եղանակին։
  • Բնօրինակ ստեղծագործությունում տղաները, որպեսզի վերադարձնեն իրենց նախկին տեսքը, պետք է ժամացույցի սլաքը հետ պտտեն 77 շրջանով։ Միևնույն ժամանակ, երբ նրանք դիպչում են ժամացույցի սլաքների, չար կախարդերը չեն կարողանա շարժվել։ Ֆիլմում, պետք է սլաքները հետ պտտել ընդամենը 3 շրջանով (և ասեն կախարդական խոսքերը), իսկ կախարդներն ակտիվորեն փորձում են խանգարել նրանց։
  • Բնօրինակում կախարդների անուններն ու հայրանուններն են՝ Սերգեյ Վլադիմիրովիչ, Պանտելեյ Զախարովիչ, Օլգա Կապիտոնովնա և Մարֆա Վասիլևնա։ Ֆիլմում նրանց անուններն ուրիշ են՝ Պրոկոֆի Պրոկոֆիևիչ, Անդրեյ Անդրեևիչ, Աննա Իվանովնա և Ավդոտյա Պետրովնա։
  • Բնօրինակում Մարուսյայի ազգանունը Պոսպելովա է, իսկ ֆիլմում՝ Մորոզովա։
  • Նադյա Սոկոլովայի և Վասյա Զայցևի ազգանունները չեն նշվում։

Բացակայում են բնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրուժոկ շունը և կկուն, որոնք նոր օրիգինալ կերպարներ են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում
  • Գրիգորի Պլոտկին - Պետյա Զուբով (հնչյունավորել է Մարիա Վինսոգրադովան)
    • Օլեգ Անոֆրիև - Պետյան ծերունու տեսքով
  • Վերա Վոլկովա - Մարուսյա Մորոզովա
    • Լյուդմիլա Շագալովա - Մարուսյան պառավի տեսքով
  • Լիդիա Կոնստանտինովա - Նադյա
    • Ռինա Զելյոնայա - Նադյան պառավի տեսքով
  • Միխայիլ Կուլաև - Վասյա
Չար կախարդներ
  • Սերգեյ Մարտինսոն - Պրոկոֆի Պրոկոֆիևիչ
    • Եվգենի Սոկոլով - Պրոկոֆի Պրոկոֆիևիչը երիտասարդացումից հետո
  • Գեորգի Վիցին - Անդրեյ Անդրեևիչ
    • Սերգեյ Կարպոնոսով - Անդրեյ Անդրեևիչը երիտասարդացումից հետո
  • Իրինա Մուրզաևա - Աննա Իվանովնա
    • Զինաիդա Կուկուշկինա - Աննա Իվանովնան երիտասարդացումից հետո
  • Վալենտինա Տելեգինա - Ավդոտյա Պետրովնա
    • Տատյանա Դոնցենկո - Ավդոտյա Պետրովնան երիտասարդացումից հետո
Դերերում
  • Յուրի Չեկուլաև - բեռնատարի վարորդ
  • Վադիմ Գրաչյով - Մասլյուչենկո, միլիցիայի սերժանտ
  • Եվգենի Մորգունով - «Մոսկվիչի» սեփականատեր
  • Գրիգորի Շպիգել - շտապ օգնության բժիշկ / խնձորի գնորդ
  • Եվա Սինելնիկովա - կկու (ձայն)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի և երգերի տեքստի հեղինակ՝ Վլադիմիր Լիֆշից
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Պտուշկո
  • Գլխավոր օպերատոր՝ Սամուիլ Ռուբաշկին
  • Նկարիչ՝ Արթուր Բերգեր
  • Հագուստի նկարիչ՝ Օլգա Կրուչինինա
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Մորոզով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сказка о потерянном времени. Х/ф». Russia-1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Красная Мадонна». Moskovskij Komsomolets.
  3. «Лисициан Тамара Николаевна в новостях и прессе — 34274». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  4. Сказка о потерянном времени
  5. Интересные факты о фильме Морозко

6. Сказка о потерянном времени - слушать онлайн на сайте Детский Класс