Հեքիաթների աշխարհում (թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեքիաթների աշխարհում (թանգարան)
Տեսակթանգարան
ԵրկիրՌուսաստան
ՎայրՍմոլենսկ
Հիմնադրված է1992
Կայքsmolensk-museum.ru/catalog/v_mire_skazki/

«Հեքիաթների աշխարհում», մանկական թանգարան Սմոլենսկում, մտնում է Սմոլենսկի պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ:

Բացվել է 1992 թվականի դեկտեմբերին: Գտնվում է Լենինի 15 հասցեում: Զբաղեցնում է պատմական շենքի առաջին հարկը: Հանդիսանում է պետական ենթակայության հաստատություն, մտնում է Սմոլենսկի պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ[1]: Ցուցադրությունների ներկայացման տարածքը կազմում է 77,9 քառ. մետր, աշխատակիցները յոթն են, տարվա մեջ այցելուների միջին քանակը մոտ 9870 է:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրական մասը բաղկացած է տարբեր թեմաներից, որոնք ներկայացնում են ռուսական ժողովրդական հեքիաթների և Ա. Պուշկինի հեքիաթների հայտնի տեսարաններ: Բացի հեքիաթային հերոսներից, ցուցանմուշներում կան Սմոլենսկի թանգարան-արգելոցից առարկաներ` 1839 թվականի նախշազարդ սնդուկ, սահնակներ, սրբիչներ, հայտնի դիմկովյան, ֆիլիմոնյան, բոգորոդյան խաղալիքներ, ամանեղեն և այլն:

Շատ ցուցանմուշներ աշխատակիցների կողմից պատրաստվել են հատուկ մանկական ցուցադրության համար: Թույլատրվում է դրանց ձեռք տալ և հետազոտել: Սրահներում էքսկուրսիայի ժամանակ մասնակցում են հեքիաթների կենդանի հերոսներ` Բաբա-Յագան, Լեշին, գեղեցկուհի Վասիլիսան, որոնք այցելուներին ներգրավում են տարբեր խաղերի, մրցույթների մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]