Հերտրուդա Բերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերտրուդա Բերգ
Gertrude Berg Molly Goldberg 1951.JPG
Ծնվել էհոկտեմբերի 3, 1899(1899-10-03)[1][2][3] կամ հոկտեմբերի 3, 1898(1898-10-03)[4]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 14, 1966(1966-09-14)[1][2][3]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունWashington Irving High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, դրամատուրգ, ռադիոհաղորդավար, գրող, կինոդերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Հերտրուդա Բերգ (անգլ.՝ Gertrude Berg, իրական անունը՝ Թիլի Էդելշտեյն, հոկտեմբերի 3, 1899(1899-10-03)[1][2][3] կամ հոկտեմբերի 3, 1898(1898-10-03)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1966(1966-09-14)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիակացի դերասանուհի, կոմիկ և սցենարիստ, հիսունականների սկզբներից գրանցված է «Հոլիվուդի սև ցուցակում»։ Հերտրուդա Բերգը համարվում է հեռուստատեսության պատմության մեջ առաջին կինը, որը ղեկավարել, ստեղծել և խաղացել է գլխավոր դեր իր հեղինակային ներկայացման մեջ։ Նա ճանաչում է ձեռք բերել իր հեղինակային «Հոլդբերգներ» ներկայացումը բեմադրելուց հետո, որը հեռարձակվում էր 1929-1946 թվականները ամերիկյան ռադիոյով, իսկ 1949 թվականից՝ ամերիկյան հեռուստատեսությամբ[5]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետրուդա Բերգը և Սեդրիկ Հարդվիկը բրոդվեյան բեմում 1961 թվական

Թիլի Էդելշտեյնը ծնվել է 1898 թվականին Հարլեմում։ 20 տարեկանում ամուսնացել է և շուտով ունեցել 2 երեխա, իսկ հետագայում սովորել է Նյու Յորքի թատրոնում։ Նրա ամուսինը շաքարի գործարանում էր աշխատում, դժբախտ պատահարի հետևանքով հրկիզվել է։ Իր մեծ ընտանիքին կերակրելու նպատակով Հերտրուդա Բերգը նախագծել է կիսաինքնակենսագրական կատակերգական ներկայացում ‹‹Հոլդբերգները›› ՝ մեծ ընտանիքի մասին և այդ գաղափարով մտել է NBC ռադիո։ 1929 թվականի նոյեմբերի 20-ին կայացել  է նրա ներկայացման պրեմիերան և դերասանուհին մեկ շաբաթում ստացել է 75 դոլար։ Երկու տարի անց՝ Մեծ ճգնաժամի ամենաթեժ շրջանում նրա հոնորարը մեկ շաբաթում  հասել է անհավանական 2000 դոլարի։ 1949 թվականին Հերտրուդա Բերգը իր ներկայացումը տարել է CBC ալիքի հեռուստաէկրան։  Նախագիծը ցուցադրվել է էկրաններին 7 տարի շարունակ։ 1950 թվականին նա թողարկել  է իր ներկայացման կինոտարբերակը, իսկ մեկ տարի առաջ բրոդվեյան բեմադրություն «Ես և Մոլլին»։ Վաթսունականների սկզբին նա վերադարձել է կինոէկրան «Հերտրուդա Բերգի ներկայացումով»։

Հերտրուդա Բերգը 1950 թվականին  պատմության մեջ է  մտել ինչպես «Էմմի» ներկայացման առաջին մասնակից։

Նա նույնպես խաղացել է «Թոնի» ներկայացման մեջ 1959 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marc David (2004)։ «Berg, Gertrude»։ in Horace Newcomb։ Encyclopedia of Television։ I (A-C) (2nd edition ed.)։ New York, New York: Fitzroy Dearborn։ էջեր 239–40։ Վերցված է 2010-11-10 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. «Gertrude Berg»։ Museum of Broadcast Communications։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]