Jump to content

Հերտա Ռեգինա Լենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերտա Ռեգինա Լենգ
գերմ.՝ Herta Regina Leng
Ծնվել էփետրվարի 24, 1903(1903-02-24)[1]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 17, 1997(1997-07-17) (94 տարեկան)
Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ և Պերդյու համալսարան
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն

Հերտա Ռեգինա Լենգ (գերմաներեն՝ Herta Regina Leng. փետրվարի 24, 1903(1903-02-24)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 17, 1997(1997-07-17), Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրիա-ամերիկյան ֆիզիկոս և մանկավարժ։

Լենգը ծնվել է 1903 թվականի փետրվարի 24-ին Վիեննայում, Ավստրիա։ Նա Արթուր Լենգի և Պաուլա Լենգի դուստրն էր և Լեոպոլդ Իգնաց Լենգի քույրը։ 1939 թվականին փախել է Ավստրիայից և 1940 թվականին, ի վերջո, գաղթել Միացյալ Նահանգներ։ Նա մահացել է 1997 թվականի հուլիսի 17-ին Տրոյում, Նյու Յորք։

Փերդյուի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, դոկտոր Կառլ Լարք-Հորովիցը մեծ հետաքրքրություն ուներ ցիկլոտրոնի զարգացման և կենսաբանական խնդիրների լուծման բնագավառում ֆիզիկական տեխնիկայի կիրառման նկատմամբ և փորձում էր մշակել մեթոդներ՝ գործածելով ցիկլոտրոնից ստացված ռադիոակտիվ հետագծեր։ Նա ռադիոակտիվ հետագծող սարքեր կիրառեց Լենգի և Դոնալդ Թենդամի աջակցությամբ։ Հիմնական ուսումնասիրությունները վերաբերում էին նատրիումին և կալիումին մարդու մարմնում և դրանց կլանմանը, բաշխմանն ու արտազատմանը, ինչպես նաև մարդու արյան բջիջներում նատրիումի ու կալիումի բաշխմանը և դեղամիջոցների համար աղիքային ծածկույթների վերլուծությանը։ Լենգին շնորհվել է Համալսարանական կանանց ամերիկյան ասոցիացիայի կրթաթոշակ՝ Փերդյուի համալսարանում աշխատելու համար։ Այդ կրթաթոշակը նրան հնարավորություն ընձեռեց իրականացնելու ռադիոակտիվ հետագծող նյութերի նորարարական հետազոտություններ։

1943 թվականին Լենգը տեղափոխվեց Նյու Յորք Սիթի ՝ աշխատելու Ռենսելաերի պոլիտեխնիկական ինստիտուտի (RPI) ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ 1966 թվականին նա գիտամանկավարժական կոչում ստացավ՝ դառնալով RPI-ի առաջին կին պրոֆեսորը։

Մասնագիտական զուգադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sigma Xi, Rensselaer Polytechnic Institute Chapter
  • Herta Leng Memorial Lecture Series, Rensselaer Polytechnic Institute

Ամեն տարի Ռենսելաերի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ RPI-ն մեծարում է Հերտա Լենգին՝ նրա հիշատակին նվիրված դասախոսությունների շարքով[2]։

Ընտրյալ հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Adsorptionsversuche an Gläsern and Filtersubstanzen nach der Methode der radioaktiven Indikatoren. (Ադսորբցիոն փորձեր ակնոցների և զտիչ նյութերի վրա՝ ըստ ռադիոակտիվ ցուցիչների մեթոդի)։
  • Radioactive indicators, enteric coatings and intestinal absorption. / Ռադիոակտիվ ցուցանիշներ, աղիքային ծածկույթներ և աղիների կլանում։
  • A new method of testing enteric coatings / Աղիքային ծածկույթների փորձարկման նոր մեթոդ.
  • On the Existence of Single Magnetic Poles / Միայնակ մագնիսական բևեռների գոյության մասին.
  • Pioneer woman in nuclear science / Պիոներ կին՝ միջուկային գիտության ասպարեզում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://biografia.sabiado.at/leng-herta-regina/
  2. «RPI Physics, Applied Physics, & Astronomy: Herta Leng Lecture Series». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.