Jump to content

Հերպետոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերպետոլոգիա
Կենսաբանության ճյուղ, որն ուսումնասիրում է երկկենցաղներ և սողուններ Խմբագրել Wikidata
կենդանաբանության բաժին Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիակենսաբանություն
 • կենդանաբանություն
  • ողնաշարավորների կենդանաբանություն Խմբագրել Wikidata
Ուսումնասիրման առարկաերկկենցաղներ, սողուններ Խմբագրել Wikidata
Ով է կիրառումհերպեսաբան Խմբագրել Wikidata
Կազմված էբատրախոլոգիա, սողունաբանություն Խմբագրել Wikidata
Կապույտ թունավոր տեգ գորտ (այս գորտը աշխարհում համարվում է ամենաթունավոր կենդանիներից մեկը)

Հերպետոլոգիա (հուն․՝ ερπετολογία, ἑρπετόν «սողուն» և λόγος «խոսք») կամ երկկենցաղաբանություն, կենդանաբանության ոլորտ, որը զբաղվում է երկկենցաղների (այդ թվում` գորտերի, սալամանդրների և անոտ երկկենցաղների (Gymnophiona)) և սողունների (այդ թվում՝ օձեր, մողեսներ, կրիաներ, կոկորդիլոսներ և հատերիա) ուսումնասիրությամբ[1][2]: Թռչունները, որոնք ներառված են կլադիստիկա դասակարգման մեջ, ավանդաբար դուրս են մնում այս ցանկից: Թռչունների առանձին գիտական ուսումնասիրությունը հանդիսանում է թռչնաբանության (օրնիթոլոգիա) առարկա[3]:

Հերպետոլոգիայի ճշգրիտ սահմանումը էկտոթերմ (սառնարյուն) չորսոտանիների ուսումնասիրությունն է: «Հերպետոլոգիա» սահմանումը (այլ կերպ կոչվում է «հերպտիլներ» կամ «հերպետոֆաունա») բացառում է ձկներին: Այնուամենայնիվ, «հերպետոլոգիան» և «ձկնաբանություն» գիտությունները հաճախ համագործակցում են: Օրինակ` այնպիսի խմբեր, ինչպիսին է ԱՄՆ ձկնաբանների և հերպետոլոգների միությունը, համատեղ հրատարակում են ամսագրեր և կազմակերպում են գիտաժողովներ՝ խթանելու գաղափարների փոխանակումը ոլորտներում[4]: Հերպետոլոգիա գիտությունը ձևավորվել է սողունների և երկկենցաղների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար, ինչպես տնային, այնպես էլ վայրի բնության մեջ:

Հերպետոլոգիական ուսումնասիրությունները կարող են օգտակար լինել այլ ոլորտներին` ապահովելով հետազոտությունների խումբ գլոբալ էկոլոգիայում երկկենցաղների և սողունների դերի վերաբերյալ: Օրինակ՝ դիտարկելով երկկենցաղներին, որոնք շատ զգայուն են շրջակա միջավայրի փոփոխությունների նկատմամբ, հերպետոլոգները տեսանելի նախազգուշացումներ են գրանցում այն ​​մասին, որ տեղի են ունենում զգալի կլիմայական փոփոխություններ[5][6]: Թեև դրանք կարող են մահացու լինել, սակայն սողունների և երկկենցաղների կողմից արտադրվող որոշ տոքսիններ և թույներ ակտիվորեն կիրառվում են բժշկության մեջ: Ներկայումս օձերի որոշ տեսակների թույնը կիրառվում է բժշկության մեջ հակակոագուլյանտ դեղամիջոցների արտադրության համար, որոնք օգնում են արյան մակարդուկների բուժման ժամանակ, ինչպիսիք են` խորը երակային թրոմբոզ, թոքային էմբոլիա և սրտամկանի ինֆարկտ[7]:

Անվանում և ստուգանաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(Herpetology) բառը ծագում է հունարենից (հուն․՝ herpetón) նշանակում է «սողացող կենդանի», իսկ λογία (հուն․՝ λογία)` գիտելիք[8]։

«Հերպ»-ը ժողովրդական տերմին է սողունների և երկկենցաղների համար: Այն առաջացել է «հերպետիլ» արխայիկ տերմինից, որի արմատները վերադառնում են անոտ երկկենցաղների դասակարգմանը, որտեղ նա խմբավորել է սողուններին և երկկենցաղներին նույն դասում: Կան ավելի քան 6700 տեսակ երկկենցաղներ և ավելի քան 9000 տեսակի սողուններ[9][10]: Չնայած իր ժամանակակից տաքսոնոմիկ անհամապատասխանությունը, տերմինը պահպանվել է, մասնավորապես հերպետոլոգիայի, սողունների և երկկենցաղների, ինչպես նաև անոտ երկկենցաղների գիտական ​​ուսումնասիրության, և հերպետոմշակույթում:

Հերպետոլոգիայի ոլորտը կարելի է բաժանել հատուկ տաքսոնոմիկ խմբերի հետ առնչվող ոլորտների, ինչպիսիք են` գորտեր և անոտ երկկենցաղներ (բատրախոլոգիա), օձեր (ֆիոլոգիա կամ օֆիդիոլոգիա), մողեսներ (սաուրոլոգիա) և կրիաներ (քելոնիոլոգիա, քելոնոլոգիա, կամ տեստուդինոլոգիա)[11][12][13][14]:

Ավելին, հերպետոլոգները աշխատում են երկկենցաղների և սողունների էկոլոգիայի, էվոլյուցիայի, ֆիզիոլոգիայի, վարքի, տաքսոնոմիայի կամ մոլեկուլային կենսաբանության ֆունկցիոնալ խնդիրների վրա: Երկկենցաղները կամ սողունները կարող են օգտագործվել որպես մոդելային օրգանիզմներ այս ոլորտներում հատուկ խնդիրների համար, օրինակ՝ գորտերի դերը էկոլոգիայում: Այս բոլոր ոլորտները կապված են իրենց էվոլյուցիոն պատմությամբ, որի օրինակն է` կենդանական էվոլյուցիա (ներառյալ վարքագիծ և վերարտադրությունը)[15]:

Հերպետոլոգիայի ոլորտում տարբեր բաժիններ ներառում են լաբորատոր հետազոտություններ, դաշտային հետազոտություններ և փորձեր, օգնություն ցուցաբերելով անասնաբուժության մեջ և բժշկագիտության պրոցեդուրաներում[16]:

Ժամանակակից ակադեմիական գիտության մեջ հազվադեպ են մարդիկ, ովքեր իրենց համարում են բացառապես հերպետոլոգներ: Գիտնականների մեծամասնությունը կենտրոնանում է որոշակի ոլորտի վրա, ինչպիսիք են` էկոլոգիա, էվոլյուցիա, տաքսոնոմիա, ֆիզիոլոգիա կամ մոլեկուլային կենսաբանություն, և այդ ոլորտում տալիս են հարցեր, որոնք առնչվում են սողուններին և երկկենցաղներին, կամ որոնց կարելի է լավագույնս պատասխանել՝ ուսումնասիրելով դրանք: Օրինակ` էվոլյուցիոն կենսաբան, ով նաև հերպետոլոգ է, կարող է ուսումնասիրել այնպիսի մի ոլորտ, ինչպիսին է` կորալային օձերի նախազգուշական գունավորման էվոլյուցիա[17]:

Ժամանակակից հերպետոլոգիական գիտակներից են` Մարկ Օ'Շին և Ֆիլիպ Փուրսերը։ Ժամանակակից հերպետոլոգներ են`Ջեֆ Քորվինը, Սթիվ Իրվինը (սովորաբար հայտնի է որպես «Կոկորդիլոսների որսորդ») և Օսթին Սթիվենսը, ով հայտնի է որպես «Օսթին Օձի մարդ» հեռուստասերիալում Օսթին Սթիվենս[18]: Հերպետոլոգիան հաստատված հոբբի է ամբողջ աշխարհում՝ շնորհիվ բազմաթիվ միջավայրերում առկա կենսաբազմազանության: Շատ սիրողական հերպետոլոգներ իրենց անվանում են «հերպերներ»[19]:

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական հաստատություններից և համալսարաններից շատերը բակալավրիատ կամ մագիստրատուրայում հերպետոլոգիայի մասնագիտություն չեն առաջարկում: Փոխարենը, հերպետոլոգիայով հետաքրքրված անձինք ընտրում են կենսաբանական գիտությունների մասնագիտությունը: Կենսաբանության բոլոր ասպեկտների մասին ձեռք բերված գիտելիքներն այնուհետև կիրառվում են հերպետոլոգիայի անհատական ​​ուսումնասիրության համար[20]:

Հերպետոլոգիայի հետազոտությունները հրապարակվում են ակադեմիական ամսագրերում, այդ թվում՝ «Ichthyology & Herpetology», որը հիմնադրվել է 1913 թվականին[21] (որը կոչվում է` (Copeia),ի պատիվ Էդվարդ Դրինկեր Քոուփի): «Հերպետոլոգիա» ամսագիրը հիմնադրվել է 1936 թվականին,«Սողուններ և երկկենցաղներ» ամսագիրը հիմնադրվել է 1990 թվականին, իսկ «Ժամանակակից հերպետոլոգիա» հիմնադրվել է 1997 թվականին և դադարեցվել է հրատարակվել 2009 թվականին[22][23][24]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Herpetology - Reptiles, Amphibians, Conservation - Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Herpetology - Latest research and news - Nature». www.nature.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Ornithology - Bird Identification, Behavior & Conservation - Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «Recent Meetings». American Society of Ichthyologists and Herptetologists (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Why are amphibian populations declining? - U.S. Geological Survey». www.usgs.gov. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «Amphibians as indicators of environmental health». Amphibian Ark (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. «How venoms are shaping medical advances - BBC Earth». www.bbcearth.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «herpetology | Etymology of herpetology by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
  9. «AmphibiaWeb». AmphibiaWeb. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «Species Statistics February 2012». Reptile-database.org. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  11. D.C. Wareham (2005). Elsevier's Dictionary of Herpetological and Related Terminology. Elsevier. ISBN 978-0-08-046017-8.
  12. Francesco M. Angelici (2015). Problematic Wildlife: A Cross-Disciplinary Approach. Springer. էջեր 584–585. ISBN 978-3-319-22246-2.
  13. Rhodin, Anders G. J. (2017 թ․ օգոստոսի 2). «Turtles of the World: Annotated Checklist and Atlas of Taxonomy, Synonymy, Distribution, and Conservation Status (8th Ed.)». Chelonian Research Foundation and Turtle Conservancy – via Academia.edu.
  14. Inger, Robert F. (1992). «A Bimodal Feeding System in a Stream-Dwelling Larva of Rhacophorus from Borneo». Copeia. 1992 (3): 887–890. doi:10.2307/1446167. ISSN 0045-8511. JSTOR 1446167.
  15. Blackburn, Daniel G. (2006 թ․ դեկտեմբեր). «Squamate Reptiles as Model Organisms for the Evolution of Viviparity». Herpetological Monographs. 20 (1): 131–146. doi:10.1655/0733-1347(2007)20[131:SRAMOF]2.0.CO;2. ISSN 0733-1347. S2CID 86044099.
  16. «Herpetologist Job Description [Updated for 2023]». www.indeed.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  17. Rojas, Bibiana; Valkonen, Janne; Nokelainen, Ossi (2015 թ․ մայիսի 4). «Aposematism». Current Biology (անգլերեն). 25 (9): R350–R351. Bibcode:2015CBio...25.R350R. doi:10.1016/j.cub.2015.02.015. ISSN 0960-9822. PMID 25942542.
  18. «Mark O'Shea - The Official Website». www.markoshea.info. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. jlp342 (2020 թ․ ապրիլի 21). «What the Heck is Herping?». cwhl.vet.cornell.edu (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. «How to Become a Herpetologist - EnvironmentalScience.org». www.environmentalscience.org. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. «Ichthyology & Herpetology». Ichthyology & Herpetology (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  22. «Herpetologica on JSTOR». www.jstor.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
  23. «About the Journal - Reptiles & Amphibians». journals.ku.edu. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  24. «Contemporary Herpetology». journals.ku.edu. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Adler, Kraig (1989). Contributions to the History of Herpetology. Society for the Study of Amphibians and Reptiles (SSAR).
  • Eatherley, Dan (2015). Bushmaster: Raymond Ditmars and the Hunt for the World's Largest Viper. New York: Arcade. 320 pp. 978-1628725117.
  • Goin, Coleman J.; Goin, Olive B.; Zug, George R. (1978). Introduction to Herpetology, Third Edition. San Francisco: W. H. Freeman and Company. xi + 378 pp. 0-7167-0020-4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]