Հերպանգինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերպանգինա
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B08.5
 Herpangina Վիքիպահեստում

Հերպանգինա (վեզիկուլյար ֆարինգիտ, աֆթոզ ֆարինգիտ, Զագորսկու հիվանդություն), ցավոտ ինֆեկցիոն հիվանդություն է,որը հարուցվում է Կոկսակի վիրուսներով։ Սովորաբար հերպանգինան առաջացնում է Կոկսակի Ա վիրուսը[1],բայց կարող է նաև առաջանալ Կոկսակի Բ վիրուսով[2]։ Հիմնականւմ դիտվում է ամռան ամիսներին[3], մեծամասամբ երխաների շրջանում։ Նաև կարող է հանդիպել դեռահասների և մեծահասակների մոտ։ Առաջին անգամ նկրագրվել է 1920թ-ին.[4]

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանշանները ներառում են բարձր ջերմություն,որն ուղեկցվում է կոկորդի ցավով,գլխացավով, ախորժակի կորուստով և պարանոցի ցավով։ Մեկ երկու օրվա ընթացքում ի հայտ են գալիս միջինում 4-5(երբեմն մինչև քսան) 1-2մմ տրամագծով գորշ բշտիկներ, որոնք հետագայում վերածվում են վեզիկուլների, որոնց շուրջ նկատվում է կարմրություն։ Հաջորդ 24 ժամվա ընթացքում դրանք վեր են ածվում մակերեսային խոցերի՝ հազվադեպ 5մմ-ից ավել, որոնք լավնում են 1-7 օրվա ընթացքում։ Ախտահարումները հիմնականում դիտվում են նշիկային աղեղների շրջանում, ինչպես նաև փափուկ քիմքի, նշիկների,լեզվակի և լեզվի շրջանում[5]։

Քիչ թվով ախտահարումներ (սովորաբար 2-ից 6) ձևավորվում են բերանի հետին հատվածում մասնավորապես փափուկ քիմքի կամ նշիկների շրջանում։ Ախտահարումները ձևափոխվում են բշտերը վերածվում են փոքրիկ էրոզիաների,որոնք կարող են ունենալ 2-4մմ տրամագիծ[6]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար տարածվում է կոնտակտային և օդակաթիլային ճանապարհով[6]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումն իրականացվում է կլինիկակն նշանների և ախտանշանների հիման վրա։ Իրականացվում է սիմպտոմատիկ բուժում[5]։ Պետք է տարբերակել հերպետիկ գինգիվոստոմատիտից բշտերի տեղակայմամբ պայմանավորված։ Հերպանգինայի դեպքում դրանք սովորաբար տեղակայվում են բերանի խոռոչի հետին հատվածում, բերանըմպանային հատվածում ի տարբերութուն գինգիվոստոմատիտների,որոնք սովորաբար հանդիպում են բերանի խոռոչի առաջային հատվածում[7]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը սովորաբար ախտանշանային է, քանի որ հիվանդությունը տարածման հակում չունի և ապաքինումը տեղի է ունենում մեկ շաբաթվա ընթացքում[8]

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիտվում է հիմնականում երխաների շրջանում
  • Հիմնականում դիտվում է ամռան ամիսներին։

Ծագումնաբանութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը առաջացել է հունարեն herp սողացող, օձանման և լատիներեն angina բկաբորբ, բառացիորեն "կոկորդի կամ կոկորդի մի մասի բորբոքում կամ այտուց, բժ․ անգլերեն՝ tonsillitis".[9][10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Herpangina Virus» Դորլանդի բժշկական բառարանում
  2. «Herpangina» Դորլանդի բժշկական բառարանում
  3. Michael I. Greenberg (2005). Greenberg's text-atlas of emergency medicine. Lippincott Williams & Wilkins. էջ 156. ISBN 978-0-7817-4586-4. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  4. Ralph D. Feigin (2004). Textbook of pediatric infectious diseases. Elsevier Health Sciences. էջ 170. ISBN 978-0-7216-9329-3. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  5. 5,0 5,1 «Herpangina». Merckmanuals.com. Merck. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 Yu H, Li XW, Liu QB, Deng HL, Liu G, Jiang RM, Deng JK, Ye YZ, Hao JH, Chen YH, Nong GM, Shen ZB, Liu CS, Zou YX, Wu JZ, Wu XD, Chen BQ, Luo RP, Lin AW, Chen Y, Liu XD (2020 թ․ ապրիլ). «Diagnosis and treatment of herpangina: Chinese expert consensus». World J Pediatr. 16 (2): 129–134. doi:10.1007/s12519-019-00277-9. PMID 31347021.
  7. Parrot, RH; Wolf, SI; Nudelman, J; Naiden, E; Huebner, RJ; Rice, EC; McCullough, NB (1954 թ․ օգոստոս). «Clinical and laboratory differentiation between herpangina and infectious (herpetic) gingivostomatitis». Pediatrics. 14 (2): 122–9. PMID 13185685.
  8. «ULCERATIVE LESIONS OF THE ORAL CAVITY». Utmb.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «Oxford English Dictionary». Oed.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Quinsy - Define Quinsy at Dictionary.com». Dictionary.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերպանգինա» հոդվածին։