Հերոսական պարտիզան
Հերոսական պարտիզան (իսպ.՝ Guerrillero Heroico), ծագումով արգենտինացի հեղափոխական գործիչ Չե Գևարայի լուսանկարը, որ հեղինակել է կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան։ Լուսանկարը արվել է Հավանայում 1960 թվականի մարտի 5-ին՝ «Լյա Կուվր» ջերմանավի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված ցույցի ժամանակ։ Լուսանկարն արվել է Leica M2 լուսանկարչական ապարատով Eastman Kodak ընկերության ժապավենով։
1960-ական թվականների վերջերին, պայմանավորված Չե Գևարայի հեղափոխական գործունեությամբ և մահապատժի ենթարկվելու փաստով, ձևավորվել է Չե Գևարայի գրավիչ, բայց միաժամանակ հակասական կերպարը։ Կորդան ասել է, որ այդ լուսանկարում Չե Գևարայի հայացքում արտահայտված են կերպարի բացարձակ անզիջողականությունը, ստոիկ բնավորությունը, ինչպես նաև զայրույթ ու ցավ[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«La Coubre» բեռնատար նավը պայթեցվել է 1960 թվականի մարտի 4-ին՝ 15:10-ին, երբ այն բեռնաթափում էին Հավանայի նավահանգստում։ Պայթյունի հետևանքով մահացել է ավելի քան 100 և վիրավորվել 200 մարդ։ Էռնեստո Գևարան (ժամանակին արդյունաբերության նախարար), որ պայթյունի պահին գտնվել է գյուղական բարեփոխումների ազգային ինստիտուտի շենքում, շտապ ժամանել է նավահանգիստ և մասնակցել փրկարարական աշխատանքներին՝ մի քանի ժամ շարունակ բժշկական օգնություն ցույց տալով վիրավորներին։
Հաջորդ օրը՝ մարտի 5-ին, Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն պայթյունի համար մեղադրել է ԱՄՆ-ի հետախուզական գլխավոր ընկերությանը (անգլ.՝ Central Intelligence Agency, CIA) և բոլորին առաջարկում մասնակցել Հավանայի Կոլոն գերեզմանատանն անցկացվող բողոք-երթին։ Զոհերի հիշատակին նվիրված սգերթի ժամանակ ասված ճառում Կաստրոն առաջին անգամ արտասանել է հետագայում հանրահայտ դարձած արտահայտությունը՝ «Հայրենիք կամ մահ» (իսպ.՝ Patria o Muerte)։Ալբերտո Կորդան, ով Ֆիդել Կաստրոյի լուսանկարիչն էր, մի քանի վայրկյանով դրոշմել է Չե Գևարային։
Հեղինակային իրավունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդան լուսանկարը հանրայնացրել է՝ չպահանջելով հեղինակային իրավունքներ, չնայած լուսանկարը տասնյակ տարիներ օգտագործվել է զանգվածային լրատվամիջոցներում։
Կորդան, սակայն, չի ընդունել լուսանկարի՝ շահույթ ստանալու նպատակով օգտագործումը և դատի է տվել Smirnoff ընկերությանը, որն օգտագործել էր լուսանկարը օղու գովազդում (դատը շահելուց ստացած 50.000 դոլարը Կորդան նվիրաբերել է Կուբայի առողջապահական համակարգին)։ Մեկնաբանելով նկարի ապօրինի օգտագործումը՝ Կորդան գրել է.
Ազդեցությունը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր լուսանկարը դարձել է արվեստի շատ գործերի հիմք և ներշնչման առարկա, որոնք իրենց հերթին պաշտամունքի առարկա են դարձել։ Այդպիսին է, օրինակ, իռլանդացի նկարիչ Ջիմ Ֆիցպատրիկի նկարը։
-
Ջիմ Ֆիցպատրիկի ոճավորած կերպարը (1968)
-
Քանդակ արտաքին գործերի նախարարության շենքին, Կուբա, Հավանա
-
Կուբայի հեղափոխության հաղթանակի 50-ամյակին նվիրված դրոշմանիշ, Ռուսաստան, 2009
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alberto Korda: A Revolutionary Lens, by Diana Diaz & Mark Sanders, Steidl, 2007, ISBN 3-86521-458-4
- Che's Afterlife: The Legacy of an Image, by Michael Casey, Vintage Books USA, 2009, ISBN 0-307-27930-8
- Che Guevara: Revolutionary and Icon, by Trisha Ziff, Abrams Image, 2006, ISBN 0-8109-5718-3
- Che: Images of a Revolutionary, by Oscar Sola, Pluto Press, 2000, ISBN 0-7453-1700-6
- Che: The Photobiography of Che Guevara, Thunder's Mouth Press, 1998, ISBN 1-56025-187-5
- Cuba by Korda, by Christophe Loviny & Alberto Korda, Ocean Press (AU), 2006, ISBN 1-920888-64-0
- Self Portrait Che Guevara, by Ernesto Guevara & Victor Casaus, Ocean Press (AU), 2004, ISBN 1-876175-82-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Che Guevara: A Revolutionary Life, by Jon Lee Anderson, 1997, pg 465
- ↑ Che Guevara: Revolutionary & Icon, by Trisha Ziff, Abrams Image, 2006, pg 15