Հերոբովամ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերոբովամ II
Jeroboam II.jpg
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր մ.թ.ա. 9-րդ դար
Վախճանի օր մ. թ. ա. 742
Վախճանի վայր Սամարիա
Քաղաքացիություն Իսրայելի թագավորություն
Հայր Հովաս
Զավակներ Zechariah of Israel

Հերոբովամ II, Իսրայելի Հյուսիսային թագավորության 13-րդ արքան (մ.թ.ա. մոտ 794-753 թթ.), Հովաս թագավորի որդին և հաջորդը։ Իսրայելի Հյուսիսային թագավորության հզրագույն արքան։ Նրա օրոք Հյուսիսային թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին և ծաղկում ապրել։ Վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն, հաջող պատերազմներ մղել մովաբացիների, ամմոնացիների դեմ։ Դեռևս մ.թ.ա. մոտ 796 թ. Ասորեստանի արքա Ադադ-Ներարի III ջախջախում է արամեացիների արքա Բեն-Ադադ III-ին, որից հետո Դամսկոսի թագավորությունը թուլանում է։ Արամեացիները պարտություն են կրում նաև Հերոբովամ II-ից, որից հետո Դամսկոսն ու Եմաթը անցնում են վերջինիս տիրապերության տակ։ Նա պետության սահմանները հասցնում է մինչև Եփրատ գետ և Մեռյալ ծով։ Հերոբովամ II-ի օրոք են ապրել ու գործել Ովսե, Ամովս, Հովել,Հովնան մարգարեները, որոնք (բացի Հովնանից) դատապարտել են հրեական էլիտայի նյութապաշտությունն ու էգոիզմը։ Հերոբովամ II-ի օրոք ընթացել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ։ Հերոբովամ II-ը՝ Իսրայել-Հյուսիսային թագավորության վերջին հզոր արքան էր։ Նրանից հետո Հյուսիսային թագավորությունը զգալիորեն թուլանում է գահակալական կռիվների պատճառով։ Հոր մահից հետո գահ բարձրացած՝ Զաքարիան, 6 ամիս կառավարելուց հետո սպանվում է Սեղղումի կողմից,որով և դադարում է մեկ դար տևած Հեուի հիմնադրած արքայատոհմը։ Իշխանությունը զավթած Սեղղումը 1 ամիս թագավորելուց հետո նույնպես սպանվում է, իսկ արդեն Մ.թ.ա. 722 թ. Ասորեստանի արքա Սալմանասար V-ը գրավում է Հյուսիսային թագավորության Մայրաքաղաք Սամարիան։