Հերմինե Բրաունշտայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերմինե Բրաունշտայներ
գերմ.՝ Hermine Braunsteiner
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1919(1919-07-16)
ԾննդավայրՎիեննա, Գերմանական Ավստրիա
Մահացել էապրիլի 19, 1999(1999-04-19) (79 տարեկան)
Մահվան վայրԲոխում, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա և Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունտանջող և concentration camp guard

Հերմինե Բրաունշտայներ (գերմ.՝ Hermine Braunsteiner, ամուսնական ազգանունը՝ Հերմինե Բրաունշտայներ-Ռայան, հուլիսի 16, 1919(1919-07-16), Վիեննա, Գերմանական Ավստրիա - ապրիլի 19, 1999(1999-04-19), Բոխում, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարների վերակացու։ Գլխավոր հանցագործությունները կատարել է, երբ Մայդանեկ ճամբարում կանանց բաժանմունքում պարետի տեղակալն էր։ Նրան այստեղ անվանում էին «աքացի տվող ձի»։ Առաջին նացիստ հանցագործն է եղել, ում ԱՄՆ-ն արտահանձնել է Գերմանիային[1][2]։ Անազատության մեջ է գտնվել 1981 թվականից 1996 թվականները։ Մահացել է 1999 թվականին։

Կարիերա մինչև պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունշտայները ծնվել է Վիեննայում, կաթոլիկ աշխատավորի ընտանիքում։ Հայրը՝ Ֆրիդրիխ Բրաունշտայները, գարեջրի գործարանում վարորդ էր աշխատում։ Քաղաքականությամբ չէր հետաքրքրվում։ Մայրը՝ Մարիա Բրաունշտայները, լվացարարուհի էր։ Հերմինեն բարձրահասակ, կապուտաչյա ու շիկահեր աղջիկ էր։ Դպրոցում սովորել է ութ տարի։ Ցանկանում էր դառնալ բուժքույր, սակայն միջոցների բացակայության պատճառով դարձավ տնային աշխատող։ 1937-ից 1938 թվականներին աշխատել է Միացյալ Թագավորությունում՝ ամերիկացի ինժեների տնային տնտեսությունում։ 1938 թվականին Անշլյուսը նրան դարձրեց Գերմանիայի քաղաքացի։ Վերադառնալով Բեռլին՝ Հերմինեն աշխատանքի անցավ Հենկել ավիացիոն գործարանում[3][4][5][6]։

Ռավենսբրյուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ շուտով Բրաունշտայները որոշեց փոխել աշխատանքի բնույթը և դառնալ բանտի վերակացու, քանի որ վճարումը քառապատիկ բարձր էր։

Վերակացուի պարտականությունները սկսել է Մարիա Մանդելի ղեկավարությամբ 1939 թվականի օգոստոսի 15-ից (գերմ.՝ Aufseherin՝ կանանց վերակացու կամ օրապահ) Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում[7]։ Մի քանի տարի այստեղ աշխատելուց հետո խնդիրներ է ունենում Մարիա Մանդելի հետ և խնդրում՝ տեղափոխել իրեն։

Մայդանեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի հոկտեմբերի 16-ից Բրաունշտայները որպես վերակացու սկսեց աշխատել Մայդանեկ մահվան ճամբարում, որտեղ էլ կատարեց իր հանցագործությունների մեծ մասը։

Մայդանեկում Հերմինեի սադիզմը դարձավ տարաբնույթ։ Նա մասնակցում էր մայրերի և զավակների՝ գազախցիկներ տանելուց առաջ բաժանման գործընթացին, կանանց խարազանում էր այնքան, մինչև տանջամահ էին լինում։ Այլ վերակացուերի հետ, երկարաճիտ կոշիկներով, հաճախակի էր աքացի տալով ծեծում կանանց, այդ իսկ պատճառով էլ ճամբարում նրան սկսեցին «Աքացի տվող ձի» կամ «Մայդանեկի զամբիկ» (գերմ.՝ Stute von Majdanek) ավանել։ Կալանավորները նրան համարում էին ամենադաժան վերակացուներից մեկը։

1943 թվականին Հերմինե Բրաունշտայները ստացավ Երկրորդ կարգի Երկաթե խաչ շքանշանը։

Վերադարձ Ռավենսբրյուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հունվարին Բրաունշտայները կրկին վերադարձավ Ռավենսբրյուկ, քանի որ Մայդանեկը սկսել էին տարհանել։ Որոշ ժամանակ որպես վերակացու աշխատեց Գենտինում՝ Ռավեսբրյուկի ենտաճամբարներից մեկուկ։ Վկաների հաղորդմամբ կալանավորներին անընդհատ մտրակահարում էր։

Առաջին ազատազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի մայիսի 7-ին Բրաունշտայները փախավ ճամբարից և մեկնեց Վիեննա։ Ավստրիայի ոստիկանությունը կալանավորեց նրան և հանձնեց Բրիտանիայի օկուպացիոն ուժերին։ 1946 թվականի հունիսի 5-ից մինչև 1947 թվականի ապրիլի 18-ը բանտարկված էր անգլիացիների մոտ։ Հետո ավստրիական դատարանը Գրացում Հերմինեին դատապարտեց երեք տարվա ազատազրկման` Ռավենսբրյուկում կատարած հանցագործությունների համար (ոչ Մայդանեկում)։ Համաներումով բաց է թողնվել 1950 թվականի ապրիլի սկզբին[8]։

Ազատվելուց հետո աշխատել է հյուրանոցներում և ռեստորաններում։

Ամուսնություն և արտագաղթ դեպի ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի քաղաքացի Ռասել Ռայանը (Russell Ryan) Բրաունշտայների հետ ծանոթանում է Ավստրիայում, երբ գտնվում էր արձակուրդում։ Հետո նրանք տեղափոխվում են Կանադա։ Նրանք ամուսնանում են 1958 թվականի հոկտեմբերին, իսկ 1959 թվականի ապրիլին տեղափոխվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ամերիկայի քաղաքացիություն է ձեռք բերում 1963 թվականի հունվարի 19-ին[9]։

Ընտանիքով ապրում էին Մասփեթում (Mathpeth) (Քուինս, Նյու Յորք)[9]։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստների որսորդ Սիմոն Վիզենտալը՝ հետևելով Բրաունշտայներին, Վիեննայից հասնում է Կանադա, իսկ հետո նաև ԱՄՆ[10]։

1964 թվականին Վիզենտալը «Նյու Յորք Թայմս» թերթին հայտնում է, որ Բրաունշտայները, հնարավոր է, ամուսնացել է Ռայան ազգանվամբ մի տղամարդու հետ և ապրում է Մասփեթում։ «Միսիս Ռայանին» փնտրելու գործը հանձնարարվեց երիտասարդ լրահաղորդ Ջոզեֆ Լելիվելդին (Joseph Lelyveld)[11]:

Բրաունշտայներ-Ռայանը դուռը բացում է երկրորդ զանգից հետո։ Ջոզեֆը նշում է Հերմինեի առաջին բառերը. «Աստված իմ, ես գիտեի, որ սա լինելու է։ Դուք եկաք»[12]։

Արտահանձնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի օգոստոսի 22-ին ամերիկյան պատկան մարմինները որոշեցին քաղաքացիությունից զրկել Հերմինեին։ Երկար ձգվող դատավարությունից հետո 1971 թվականին նրան զրկեցին ԱՄՆ-ի քաղաքացիությունից, քանի որ վերջինս փաստաթղթեր լրացնելիս թաքցրել էր ռազմական հանցագործ լինելը։

Միաժամանակ, Դյուսելդորֆի դատախազը սկսեց հետաքննություն և 1973 թվականին հայտարարեց, որ Հերմինեն մեղավոր է 200 հազար մարդկանց սպանության մեջ։

1973 թվականի մայիսի 1-ին դատախացությունը փաստաթղթերն ուղարկեց ԱՄՆ-ի պետքարտուղարություն, իսկ 1973 թվականի օգոստոսի 7-ին Հերմինե Բրաունշտայները դարձավ առաջին նացիստ հանցագործը, որին ԱՄՆ-ն արտահանձնեց Գերմանիային։

Դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանը Բրաունշտայներին մեղադրեց 80 մարդկանց սպանության, 102 երեխայի և 1000 մեծահասակի սպանության մասնակցելու մեջ[13][14]։ Որպես խափանման միջոց նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման։

Սրացող շաքարային դիաբետը, ոտքի ծայրատումը բերեցին նրան, որ Բրաունշտայները ազատվեց բանտից 1996 թվականին։ Իր մահկանացուն կնքեց 1999 թվականին, Բոխումում[15][16]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biographie: Hermine Braunsteiner-Ryan, 1919-1999» (German)։ Deutsches Historisches Museum։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2008-10-15 
  2. Friedlander Henry; Earlean M. McCarrick։ «The Extradition of Nazi Criminals: Ryan, Artukovic, and Demjanjuk»։ Annual 4 Chapter 2 Part 1։ Museum of Tolerance (Simon Wiesenthal Center Multimedia Learning Center)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2008-10-14 
  3. Friedlander Henry; Earlean M. McCarrick։ «The Extradition of Nazi Criminals: Ryan, Artukovic, and Demjanjuk»։ Annual 4 Chapter 2 Part 1։ Museum of Tolerance (Simon Wiesenthal Center Multimedia Learning Center)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2008-10-14 
  4. Wistrich Robert S. (2001)։ Who's Who in Nazi Germany։ Routledge։ էջ 215։ ISBN 9780415260381։ Վերցված է 2008-10-14 
  5. MARTIN DOUGLAS (2005-12-02)։ «A Nazi Past, a Queens Home Life, an Overlooked Death»։ en:New York Times։ Վերցված է 2008-10-14 
  6. Lelyveld Joseph (2005-03-06)։ «Breaking Away»։ en:New York Times Magazine։ Վերցված է 2008-10-14 
  7. Frühwald Wolfgang (2004)։ Internationales Archiv für Sozialgeschichte der Deutschen Literatur։ M. Niemeyer.։ էջ 92։ Վերցված է 2008-10-16։ «...Hermine Braunsteiner-Ryan's pay at... Majdanek ... four times what she earned in a munitions factory.»  Original from the University of Michigan. Digitized March 18, 2008.
  8. Lelyveld Joseph (2005-03-06)։ «Breaking Away»։ New York Times Magazine։ Վերցված է 2008-10-14 
  9. 9,0 9,1 Wistrich Robert S. (2001)։ Who's Who in Nazi Germany։ Routledge։ էջ 215։ ISBN 978-0-415-26038-1։ Վերցված է 2008-10-14 
  10. Bernstein Adam (2005-09-21)։ «Simon Wiesenthal, 1908-2005: Victim Became Nazis' Prime Pursuer»։ Washington Post։ էջ A01։ Վերցված է 2008-10-14 
  11. Lelyveld Joseph (1964-07-14)։ «Former Nazi camp guard now a housewife in Queens» (PDF)։ New York Times։ էջ 10 
  12. Lelyveld 2005, ibidem, p. 5 of 10.
  13. Himmelfarb Milton, Singer David, eds. (1985)։ American Jewish Yearbook (PDF)։ American Jewish Year Book 85։ New York; Philadelphia: Jewish Publication Society of America։ ISBN 0-8276-0247-2։ LCCN 99004040։ Վերցված է 2008-10-15 
  14. Wendel Marcus։ «Third Majdanek Trial»։ Axis History Factbook։ Վերցված է 2008-10-15  (Also cited in Jewish Virtual Library.)
  15. «Hermine Braunsteiner»։ Some Significant Cases։ Simon Wiesenthal Archive։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-28-ին։ Վերցված է 2008-10-15 
  16. «BEHIND BARS, FINALLY»։ New York Times։ 1981-07-05։ Վերցված է 2008-10-15։ «She ran as far as the United States, to a marriage with an American and a home in Maspeth, Queens. But Hermine Braunsteiner Ryan couldn't hide indefinitely and, finally found out, she was stripped of American citizenship in 1971 and deported in 1973. And last week, after a five-year trial, she was convicted of murder as a guard in the Maidanek concentration camp near Lublin, Poland, during World War II.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]