Հերմիթիջ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերմիթիջ ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՍքոթիշ Բորդերս
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Կառուցված1240
Ընթացիկ
սեփականատեր
Historic Environment Scotland?
Վերահսկվում էHistoric Environment Scotland?[1]
Կայքhistoricenvironment.scot/visit-a-place/places/hermitage-castle/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Hermitage Castle Վիքիպահեստում

Հերմիթիջ ամրոց, կիսաքանդ դղյակ է Շոտլանդիայի սահմանային հատվածում։ Գտնվում է «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության խնամքի տակ։ Ե՛վ պատմության, և՛ տեսքի պատճառով ամրոցն ունի Շոտլանդիայում ամենաչարագուշակ ու կոլորիտային ամրոցներից մեկի համբավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծում են, որ անունն առաջացել է հին ֆրանսերեն l'armitage –պահակատուն բառից։ Ամրոցը հայտնի էր որպես Բրիտանիայում ամենաարյունոտ հովտի պահակատուն և «Լիդզդեյլի ուժ»։

Հերմիթիջ ամրոցը ենթադրաբար կառուցվել է ոմն Նիկոլաս դե Սոուլիսի կողմից մոտավորապես 1240 թվականին, բնորոշ նորմանական «թումբ ու այգի» մոդելով։ Պատկանել է նրա ընտանիքին մինչև մոտավորապես 1320 թվականը, երբ նրա ժառանգորդ Ուիլյամ դե Սոուլիսը կորցրել է այն, որովհետև կասկածվում էր կախարդանքի ու Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ I-ի արքայասպանության փորձի մեջ։ Կա լեգենդ այն մասին, որ Սոուլիսի վարձակալները, տառապելով անտանելի դաժանություններից, ձերբակալել են նրան և մոտակայքի Ինը Քարի Բլրաթմբում (մագալիտիկ շրջան) եռացրել նրան հալած կապարի մեջ։ Իրականում, նա մահացել է Դամբարթոն ամրոցում բանտարկված։ Կարծում են, որ Հերմիթիջ ամրոցում ուրվական կա, Ռեդքեփ Սլայը՝ դե Սոուլիսների ընտանեկան հոգին[2]։

Դուգլասների տիրապետության տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1338 թվականին անգլիացի սըր Ռալֆ դե Նեվիլը պաշարվել է սըր Ուիլյամ Դուգլասի՝ Լիդզդեյլի ասպետի կողմից, որը հայտնի է որպես «Ասպետության ծաղիկ» (այս կեղծանունը վերաբերում էր նրա կարողություններին որպես ասպետ, չնայած հաճախ սխալ է մեկնաբանվել պատմության նկատմամբ ռոմանտիկ հայացքներ ունեցող մարդկանց կողմից)։ Այստեղ էր, որ Դուգլասը բանտարկել ու սովամահ է արել իր նախկին ընկեր Դոլհաուզիի սըր Ալեքսանդր Ռամզեյին[3]։ Դուգլասի մահվանից հետո, նրա մոտ ազգական ու անվանակից Դուգլասի 1-ին կոմս Ուիլյամ Դուգլասի պատճառով ամրոցը որոշ ժամանակով հայտնվել է Դաքրի ընտանիքի ձեռքում։ Սակայն շուտով այն հետ է վերադարձվել Դուգլասին ժառանգության բերումով, և նա էր, որ հնարավոր է դարձրել ներկայիս կառույցի շինարարության մեծ մասը, հավանաբար Դարհեմ Մայր Տաճարի ճարտարապետ Ջոն Լեվինի օգնությամբ։ Կոմսի որդիներն առաջարկել են տան երկու հայտնի ճյուղերի գաղափարը – «Սև Դուգլասներ» (Դուգլասի կոմսերի համար) և «Կարմիր Դուգլասներ» (Անգուսի կոմսերի համար)։ Մինչև 1455 թվականը Սև Դուգլասների թևը այնքան էր զայրացրել թագավորին, որ Դուգլասի 9-րդ կոմս Ջեյմս Դուգլասը անվերադարձ տուգանվել էր, և այն կալվածքները, որը նրանք վայելում էին, անցել են Կարմիր Դուգլասներին, ներառյալ Հերմիթիջ ամրոցը։

Հեփբուրնների տիրապետության տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր Ջեյմս IV-ը կասկածում էր այն ժամանակ դեռ Անգուսի կոմս Արչիբալդ «Կատվին» ու Անգլիայի թագավոր Հենրի VII-ի հետ նրա հարաբերություններին, և հրամայել է նրան Հերմիթիջ ամրոցը հանձնել Գահին։1492 թվականի մարտի 6-ին Բոթվելի 1-ին կոմս Պատրիք Հեփբուրնն ստացել է հրովարտակ Լիդզդեյլի հողերի ու լորդության վերաբերյալ, որոնց մեջ մտնում էր Հերմիթիջ ամրոցը, նույն Արչիբալդ Դուգլասի՝ Անգուսի կոմսի հրաժարականից հետո․ վերջինն ստանում էր Բոթվելի լորդությունը (բայց ոչ կոմսությունը), որից իր հերթին Պատրիքն էր հրաժարվել փոխանակման համար։ Բոթվելի Հեփբուրնները, այն ժամանակ թագավորի կողմնակիցներ, դարձել են Հերմիթիջի պահապաններն ու լորդերը։

Ժամանակի ընթացքում Բոթվելի 4-րդ կոմս Ջեյմս Հեփբուրնն էր տիրում ամրոցին։ Շոտլանդիայի թագուհի Մերին Ջեդբուրգից կատարել է հայտնի մարաթոնյան ուղևորություն ձիով, որպեսզի այցելի այնտեղ գտնվող վիրավոր Բոթվելին, իր որդու ծննդից մի քանի շաբաթ անց։ Նրանք պետք է ամուսնանային իր երկրորդ ամուսին Դարնլիի լորդ Հենրի Ստյուարտի սպանությունից կարճ ժամանակ անց, անկախ այն փաստից, որ Բոթվելը ներգրավված էր դավադիրների կազմում։ Երբ Մերիին ստիպել են հրաժարվել գահից, որին նախորդել էր Քարբերի Հիլի ճակատամարտը, Բոթվելը, որին մեղադրում էին դավաճանության մեջ, փախել է Նորվեգիա, իսկ նրա տիտղոսներն ու կալվածքները հետ են վերցվել Պառլամենտի որոշմամբ։ Երբ նա փորձում էր բանակ բարձրացնել, որպեսզի Մերիին վերականգնի գահին, նա ձերբակալվել է թագավոր Ֆրեդերիկի մարդկանց կողմից՝ Աննա Թրոնդսենի հետ ամուսնության պայմանագրի խախտման համար և բանտարկվել Դանիայի Դրագսհոլմ ամրոցում, որտեղ նա մահացել է որպես խելագար սարսափելի պայմաններում։ Նրա զմռսած մարմինը մի ժամանակ կարելի էր տեսնել մոտակա Ֆարեվեջլե վանքում։

Բոթվելի զարմիկ, Բոթվելի 1-ին կոմս Ֆրենսիս Ստյուարտը դարձել է Բոթվելի նոր կոմս ու ամրոցի պահապան։ Լինելով Ջեյմս V-ի թոռը թեև ապօրինի ժառանգականությամբ, ոմանց կողմից նա համարվում էր Ջեյմս VI-ի հնարավոր փոխարինողը։ 1591 թվականին Բոթվելը ձերբակալվել է, դատվել, զնդան նետվել ու տուգանվել տխրահռչակ հյուսիսային Բերվիքի կախարդների գործերում իր ենթադրյալ ներգրավվածության համար։ Նրան ներում է շնորհվել 1593 թվականին, բայց նորից խարդավանքի մասնակից է դարձել ու նորից դատապարտվել Պառլամենտի որոշմամբ 1593 թվականի հուլիսի 21-ին։ Հերմիթիջը նորից վերադարձվել է Գահին։

Սքոթների տիրապետության տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տարի Ջեյմսն ամրոցը շնորհել է Բուքլեուչի սըր Վալտեր Սքոթին, ("համարձակ Բուքլեուչ"), տխրահռչակ սահմանային ռեյդերի/ թալանչու, արևմտյան սահմանագոտու հսկիչին, Լիդզդեյլի պահապանին ու Քարլիզլ ամրոցի ամոթալի ու հանդուգն հարձակման առաջնորդին, որը նպատակ ուներ փրկել Քինմոնթի Ուիլլի Արմստրոնգին։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմիթիջ ամրոցը 1814 թվականին

Ամրոցն անգործածական է դարձել 1603 թվականի Գահերի միավորումից հետո ու խարխլվել, իսկ մինչև տասնութերորդ դարի ավարտը այն ավերակ էր դարձել։ Հերմիթիջն իր անունը տվել է Հերմիթիջի վիկոնտությանը/դերկոմսություն, որը 1706 թվականին շնորհվել է Բուքլեուչի առաջին դքսի երրորդ որդի Հենրիին, որպես Դելորեյնի կոմսության երկրորդական տիտղոս։ Այս տիտղոսն անհետացել է 1807 թվականին։ Որոշ վերականգնումներ են իրականացվել ամրոցում 1820 թվականին Բուքլեուչի հինգերորդ դքսի կողմից։ Մայրական գծով Սքոթները ծագում են Դրամլանրիգի Դուգլասներից, կադետային ճյուղ/կրտսեր եղբոր ժառանգներ, և երբեմն օգտագործում են Մոնտեգյու-Դուգլաս-Սքոթ ազգանունը, այսպիսով ապահովելով վաղ ժամանակների շարունակականությունը։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը եղել է շոտլանդացիների սեփականությունը մինչև 1930 թվականը, երբ այն հանձնվել է ժողովրդի խնամքին։ Այժմ այն գտնվում է «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության հոգածության տակ, որը շոտլանդական կառավարության գործադիր գործակալություն է, և բաց է այցելուների համար ամեն տարի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։ Փակ է ձմռան ընթացքում։ Ամրոցը, մի շարք օժանդակ կառույցների հետ, պաշտպանվում է որպես ազգայնորեն կարևոր հուշարձան[4]։

Ասում են, որ ամրոցում շրջում է Շոտլանդիայի թագուհի Մերիի ուրվականը[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. «The Shadowlands: Famous Hauntings». The Shadowlands. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  3. Balfour Paul, Scots Peerage, vol I, p.89
  4. Կաղապար:Historic Environment Scotland
  5. «Haunted trail of Mary, Queen of Scots - News - Scotsman.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմիթիջ ամրոց» հոդվածին։