Հերման Օստհոֆ
Հերման Օստհոֆ գերմ.՝ Hermann Osthoff | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1847 Billmerich, Ուննա, Առնսբերգ, Գերմանիա[1] |
Մահացել է | մայիսի 7, 1909 (62 տարեկան) Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան և Հայդելբերգի համալսարան |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
![]() |
Հերման Օստհոֆ (գերմ.՝ Hermann Osthoff, ապրիլի 18, 1847, Billmerich, Ուննա, Առնսբերգ, Գերմանիա[1] - մայիսի 7, 1909, Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն), գերմանացի լեզվաբան, հնդեվրոպաբան, երիտքերականության հիմնադիրներից։
Հրատարակել էր (Կարլ Բրուգմանի հետ) «Ձևաբանական հետազոտություններ հնդեվրոպական լեզուների բնագավառում» (համար 1–6, 1878-1910) լեզվաբանական ժողովածուների շարքը, որի 1-ին հատորի առաջաբանը համարվում էր երիտքերականության մանիֆեստը։ Օստհոֆը առաջինն էր խոսել վանկարար արժեքի մասին։ Առավել կարևոր էր Օստհոֆի «Զուգաբանությունը հնդեվրոպական լեզուներում» (1900) աշխատությունը, որտեղ նա ի մի էր բերել ու համակարգել հնդեվրոպական զուգաբանության դեպքերը խոնարհման, համեմատության աստիճանների կազմման մեջ և այլուր, պարզել դրանց նշանակությունն ու ծագումը։ «Ստուգաբանական այլեարք»-ում (1901) մասնակիորեն, ինչպես նաև «Հայերենի հնչյունաբանության և բառաքննության մասին» (1901) հետազոտության մեջ, Օստհոֆը քննել էր մի խումբ հայերեն բառեր ու մասնիկներ, տվել դրանց ստուգաբանությունը, ճշտել հնչյունական օրենքները։ Օստհոֆը անդրադարձել էր նաև համեմատական դիցաբանությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Drüll D. Heidelberger Gelehrtenlexikon 1803–1932 — Springer Science+Business Media, 1986. — P. 199. — doi:10.1007/978-3-642-70760-5
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |