Jump to content

Հերման Հայնրիխ Գոսսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Հայնրիխ Գոսսեն
գերմ.՝ Hermann Heinrich Gossen
Ծնվել էսեպտեմբերի 7, 1810(1810-09-07)[1][2][3][…]
Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[4]
Մահացել էփետրվարի 13, 1858(1858-02-13)[1][2][3][…] (47 տարեկան)
Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն[5]
Ալմա մատերԲոննի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6][5]
 Hermann Heinrich Gossen Վիքիպահեստում

Հերման Հայնրիխ Գոսսեն (գերմ.՝ Hermann Heinrich Gossen, սեպտեմբերի 7, 1810(1810-09-07)[1][2][3][…], Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[4] - փետրվարի 13, 1858(1858-02-13)[1][2][3][…], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4]), պրուսական տնտեսագետ, առաջինը մաթեմատիկորեն հիմնավորել է սահմանային օգտակարության տեսության հիմնական սկզբունքները, Գոսսենի օրենքների հեղինակ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1810 թվականի սեպտեմբերի 7-ին, Հռենոսի շրջանի Դյուրեն քաղաքում, որն այդ ժամանակ բռնագրավված էր ֆրանսիացիների կողմից։ Հայրը՝ Գեորգ Ժոզեֆ Գոսսեն (15.12.1780-07.10.1847), ֆրանսիական ծառայությունում աշխատել է որպես հարկահավաք։ Մայրը՝ Մարիա Աննա Մեխթհիլդան (Շոլլ) (22.02.1768-29.06.1833), խորապես հավատացյալ անձնավորություն էր։ Հերմանին և նրա երկու եղբայրներին ծնողները դաստիարակել են խիստ կաթոլիկ հավատքով։ 1824 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մուֆֆենդորֆ[8], նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է մի քանի գերմանական քաղաքներում[9]։

1829-1831 թվականներին ստացել է իրավաբանական կրթություն Բոննի համալսարանում, 1831 թվականին շարունակել է ուսումը Բեռլինի համալսարանում, բայց մեկ կիսամյակ սովորելուց հետո վերադարձել է Բոնն, Բեռլինում[8] բռնկված խոլերայի պատճառով։

1834 թվականի հոկտեմբերից մինչև թոշակի անցնելը՝ 1847 թվականը, աշխատել է որպես կրտսեր իրավաբան Քյոլնի պրուսական վարչակազմում։ 1847-1849 թվականներին աշխատել է Քյոլնի ապահովագրական ընկերությունում։ 1854 թվականին հիվանդացել է որովայնային տիֆով, այնուհետև 1857 թվականին թոքային տուբերկուլյոզով, որի հետևանքով էլ մահացել է 1858 թվականի փետրվարի 13-ին Քյոլնում[8]։

1854 թվականին հրատարակված աշխատությունը իր կենդանության օրոք չի գնահատվել, բայց 1878 թվականին տնտեսագետ Վ.Ս. Ջևոնսը ճանաչել է նրա աշխատանքը և դարձրել հայտնի[9]։

Ի պատիվ Գոսսենի՝ 1997 թվականից ի վեր սոցիալական քաղաքականության միության կողմից շնորհվում է ամենամյա Գոսսենի մրցանակ[10]։

Հիմնական ներդրումը գիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1854 թվականին հրատարակված «Հասարակական փոխանակման օրենքների զարգացում և դրանցից բխող հասարակական առևտրի կանոններ» գրքում Գոսսենը մաթեմատիկորեն հիմնավորել է սահմանային օգտակարության տեսության հիմնական սկզբունքները։

Գոսսենի երկրորդ օրենքը
Մարդ ստանում է կյանքից առավելագույն հաճույք, եթե նա բաշխում է վաստակած գումարը այլ հաճույքների մեջ այնպես,որ յուրաքանչյուր հաճույքի համար ծախսված դրամի նվազագույն մասնիկը բերում է նույն քանակությամբ հաճույք[9]։

Նա տնտեսական կարևոր գործընթացները բացատրում էր սահմանային օգտակարության գաղափարի տեսանկյունից։ Այս օրենքները դիտարկում էին տնտեսական հարաբերությունները մաթեմատիկական տեսանկյունից։ Լեզվի գրության դժվարության և բազմաթիվ բանաձևերի առկայության պատճառով, նրա գիրքը պահպանվել է փոքր թվաքանակով։ Գոսսենի տեսությունը ավստրիական դպրոցի հետ կապված է մի քանի ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներով[11]։ Գոսսենը և Մենգերը ելնում էին սահմանային օգտակարության և սահմանային արժեքի գոյությունից։ Սակայն Գոսսենը գների տեսությունը կառուցեց սահմանային օգտակարության հիման վրա, իսկ Մենգերը՝ սահմանային արժեքի հիման վրա, ինչը հիմնովին տարբերակում է նրանց մոտեցումները տնտեսական տեսության վերաբերյալ[12]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Госсен Герман Генрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Госсен Герман Генрих / Титарёв Б.М. // Гоголь — Дебит. — М. : Советская энциклопедия, 1972. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 7).
  8. 8,0 8,1 8,2 Kurz H.D. Hermann Heinrich Gossen (1810—1858). —University of Graz, 2008. Архивировано из первоисточника 11 Ապրիլի 2016.
  9. 9,0 9,1 9,2 Блауг М. 100 великих экономистов до Кейнса. —СПб.:Экономикус, 2008. — С. 88-90. — ISBN 978-5-903816-01-9.
  10. Verein für Socialpolitik Gossen Prize.
  11. 50 лекций по микроэкономике: В двух томах / Тарасевич Л.С., Гальперин В.М., Игнатьев С.М. —СПб.:Экономическая школа, 2004. — Т. 1. — ISBN 5-902402-04-2.
  12. Etienne Antonelli Léon Walras et Carl Menger à travers leur correspondance // Économie Appliqué. — 1953.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Հայնրիխ Գոսսեն» հոդվածին։