Հերման Թոմերաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Թոմերաս
Ծննդյան թիվ՝ապրիլի 2, 1997(1997-04-02)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Solbergelva, Նեդրե Էյքեր, Բուսկերուդ, Նորվեգիա
Քաղաքացիություն՝ Նորվեգիա
Մասնագիտություն՝դերասան և պրոդյուսեր
IMDb։ID 4794692

Հերման Թոմերաս (անգլ.՝ Herman Tømmeraas, ապրիլի 2, 1997(1997-04-02)[1], Solbergelva, Նեդրե Էյքեր, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի դերասան և պարող։ Առավել հայտնի է նորվեգական «Skam» հեռուստասերիալում կատարած Քրիստոֆեր «Քրիս» Շիսթադի և Նեթֆլիքսի «Ռագնարյոկ» հեռուստասերիալում կատարած Ֆյորի դերերով[2]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականի ապրիլի 2-ին Նորվեգիայի Սոլբերգելվա քաղաքում։ Պարում է յոթ տարեկան հասակից[3]։ 2008 թվականին նկարահանվել է «Arkitektene» կարճամետրաժ ֆիլմում, իսկ 2011 թվականին նկարահանվել է «Stikk» հեռուստասերիալում։ 2015 թվականից նկարահանվում է այլ հեռուստասերիալներում։ Նա մեծ հայտնիություն է ձեռք բերել, նկարահանվելով «Skam» պատանեկան հեռուստասերիալում մինչև 2017 թվականը[4]։ Այնուհետև նա միանում է Նորվեգիայի բանակին, իսկ 2018-2019 թվականներին գլխավոր դերով հանդես է եկել «Կիսամյակ» հեռուստասերիալում[5]։ 2020 թվականից նկարահանվում է Նեթֆլիքսի «Ռագնարյոկ» հեռուստասերիալում[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008` «Arkitektene» (կարճամետրաժ ֆիլմ)
  • 2012` «Stikk» (հեռուստասերիալ)
  • 2015-2017` «Skam» (հեռուստասերիալ)
  • 2018` «Null» (հեռուստասերիալ)
  • 2018-2019` «Կիսամյակ» (հեռուստասերիալ)
  • 2020` «Ռագնարյոկ» (հեռուստասերիալ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Ragnarok | Netflix Official Site». www.netflix.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Herman Tømmeraas auf attic.no». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  4. TV 2 AS. «Herman Tømmeraas om Netflix-rollen: - Kan ikke drite meg ut». Վերցված է 2020-03-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Henriette Stisen. «'Penetrator-Chris' sigter mod Hollywood: Jeg gad godt spille ham fyren fra Titanic». Վերցված է 2020-03-23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Թոմերաս» հոդվածին։