Հերմագոր-Փրեսեգեր Զե
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Հերմագոր-Փրեսեգեր Զե | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Hermagor District? | ||
| Մակերես | 204,82 կմ² | ||
| ԲԾՄ | 602 մետր | ||
| Բնակչություն | ▼6824 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
| Հեռախոսային կոդ | 04282 և 04285 | ||
| Փոստային դասիչ | 9620 | ||
| Ավտոմոբիլային կոդ | HE | ||
| Պաշտոնական կայք | hermagor.at և hermagor.at(գերմ.) | ||
|
| |||
Հերմագոր-Փրեսեգեր Զե (գերմաներեն՝ Hermagor-Pressegger See. սլովեն.՝ Šmohor-Preseško jezero), քաղաք Ավստրիայի Կարինթիա նահանգում: Հերմագորի շրջանի վարչական կենտրոնն է: Կոչվել է Աքվիլեայի պատրիարքության առաջին եպիսկոպոս Սուրբ Հերմագորաս Աքվիլեացու պատվին:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերմագորն ընկած է Գայլ գետահովտի ցածրադիր հատվածում, Կառնիական Ալպերի հյուսիսային ստորոտին, Իտալիայի հետ Ավստրիայի ունեցած սահմանի մերձակայքում:
Համայնքի տարածքում է ընկած Փրեսեգեր ծանծաղ լիճը, որ հայտնի է ջրի տաքությամբ և ափերի խիտ եղեգնուտներով:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ երկաթաքարի հանքի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ. թ. ա. 1800-1200 թվականներին: Հետագայում դա կելտական Նորիկում թագավորության մաս է կազմել, իսկ մ. թ. ա. 15 թվականին մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ:
Կարինթիայի դքսության կազմում Սուրբ Հերմագորասի ծուխը առաջին անգամ հիշատակվել է 1169 թվականի մի փաստաթղթում: Ռազմավարական դիրքի շնորհիվ բնակավայրը արագ ծաղկել է ու բարգավաճել, 1288 թվականին ստացել շուկա ունենալու իրավունք և դարձել Գայլ գետահովտի գլխավոր բնակավայրը:
1868 թվականին Հերմագորը դարձել է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը, որտեղ կայսերական կայազոր է տեղակայվել: 1894 թվականին շահագործման է հանձնվել Գայլթայլ երկաթուղին, Հերմագորը դարձել է դրա վերջին կայարանը:
1930 թվականի հոկտեմբերի 1-ին ստացել է քաղաքի կարգավիճակ: 1973 թվականի վաչական բարեփոխումների արդյունքում մերձակա մի քանի բնակավայրեր միավորվել են նրա հետ, կազմավորվել է Հերմագոր-Փրեսեգեր Զե համայնքը:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակ. | ±% |
|---|---|---|
| 1869 | 5366 | — |
| 1880 | 5821 | +8.5% |
| 1890 | 5797 | −0.4% |
| 1900 | 6030 | +4.0% |
| 1910 | 6621 | +9.8% |
| 1923 | 6095 | −7.9% |
| 1934 | 6296 | +3.3% |
| 1939 | 6760 | +7.4% |
| 1951 | 7219 | +6.8% |
| 1961 | 7036 | −2.5% |
| 1971 | 7238 | +2.9% |
| 1981 | 7079 | −2.2% |
| 1991 | 7403 | +4.6% |
| 2001 | 7232 | −2.3% |
| 2011 | 7082 | −2.1% |
| 2020 | 6,886 | −99.9% |
| 2021 | 6960 | +100974.6% |
Տեսարժանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մյոդեռնդորֆ ամրոցը՝ Գայլ գետահովտի թանգարանով[2]
- Գառնիթցենկլամ կիրճը[3]՝ բազմաթիվ ջրվեժներով
- Էգգեր Ալմ լեռնային արոտավայրը[4]՝ տեղական Gailtaler Almkäse պանրատեսակի արտադրությամբ
- Վուրցեր Դիրնդլը[5]՝ ալպիական ոճի ավանդական տարազի տեղական տեսակը (Dirndl)
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսությունում մեծ դեր է խաղում զբոսաշրջությունը: Ձմռանը նրա մերձակայքում՝ հատկապես Նասֆելդ լեռնանցքի շրջակայքում գործում են լեռնադահուկային բազմաթիվ կենտրոններ: Ամռանը նույնպես քաղաքն ու շրջակա սարերը դառնում են հանգստի և տարատեսակ արշավների (հետիոտնային, հեծանվային և այլն) սիրված վայր:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ «Startseite». www.gailtaler-heimatmuseum.at. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Home». Garnitzenklamm (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Gailtaler Almkäse - Egger Alm». www.gailtaler-almkaese.at. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Wurzer Dirndl» (գերմաներեն). 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gailtaler Zeitsprünge – Ein Tal im Wandel der Zeit, Band 1, 2019.
- Bernhard Gitschtaler (Hrsg.): Ausgelöschte Namen. Die Opfer des Nationalsozialismus im und aus dem Gailtal – Ein Erinnerungsbuch. Otto-Müller Verlag, Salzburg 2015.
- Bernhard Gitschtaler, Daniel Jamritsch: Das Gailtal unterm Hakenkreuz. Über Elemente nationalsozialistischer Herrschaft im Gailtal. kitab-Verlag, Klagenfurt/Celovec 2013.
- Gotbert Moro: Hermagor. Geschichte, Natur, Gegenwart. Geschichtsverein für Kärnten, 1969.
- Hubert Pietschnigg: Hermagor. 1. Auflage 1931, 2. Auflage 1988.
- Heidi Rogy: Stadtgemeinde Hermagor-Pressegger See. Geschichte – Kultur – Natur. Verlag des Geschichtsvereines für Kärnten, Klagenfurt 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմագոր-Փրեսեգեր Զե» հոդվածին։ |
| ||||||
