Հերկուլես (արջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերկուլես
Տեսակgrizzly bear? և կենդանի դերասան
Ծնվել է1975
Սատկել էփետրվարի 4, 2001(2001-02-04)

Հերկուլես (1975 - փետրվարի 4, 2001(2001-02-04))[1], վարժեցված արջ Շոտլանդիայից։ Նկարահանվել է տարբեր հեռուստատեսությունների մի շարք էպիզոդիկ դերերում և 1980-ական թվականներին հասել է ճանաչման գագաթնակետին։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերկուլեսը ծնվել է Քինգուսիի «Բարձրլեռնային վայրի բնություն» կոչվող այգում։ Այգում արջերի մեծ քանակությունն անթույլատրելի էր, և անառողջ լինելու դեպքում ձագը ոչնչացվում էր։

Շոտլանդացի ըմբիշ Էնդի Ռոբինը մրցաշարերից մեկի ժամանակ հանդիպում է արջին և իմանալով, որ նա ազատ է, կնոջ՝ Մեգիի հետ 1965 թվականին գնում են արջին 50 ֆունտ ստեռլինգով՝ մտադրվելով վարժեցնել նրան։ Սեպտեմբերին, երբ ձագն արդեն շատ էր մեծացել, բերել են իրենց տուն՝ Շերիֆմուիր՝ Դունբլեյնի մոտ:

Հերկուլեսը շատ արագ էր մեծանում, այնքան արագ, որ 1 տարում հասել էր 30 քարի զանգվածի չափի (190 կգ)։

Վաղ ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերկուլեսը առաջին անգամ հեռուստաէկրաններին հայտնվել է Ռոբինի հետ «Մասնագիտական պայքար Մեծ Բրիտանիայում» հաղորդման շրջանակներում 1970-ական թվականների վերջերին, 1980-ական թվականների սկզբին։

Ռոբինը 1980 թվականին «Հերկուլես՝ ըմբշամարտիկ արջը» անունով 60 րոպեանոց, 10 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ ֆիլմ է պատվիրել նկարահանել՝ իրենց շոուն և արջին ավելի հայտնի դարձնելու համար։ Սա հենց այն հաղորդումն էր, որի շնորհիվ արջը վաղ ճանաչում է ձեռք բերել։

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային գովազդային հոլովակի նկարահանումներից մեկի ժամանակ՝ 1980 թվականի օգոստոսի 20-ին, Հերկուլեսին հաջողվել է փախչել՝ անհետանալով 24 օրով։ Հարյուրավոր կամավորներ մինչ որոնումների չեղարկելը անդադար փնտրել են Հերկուլեսին, իսկ Էնդին առանձին, նույնիսկ որոնումները չեղարկելուց հետո, շարունակել է փնտրտուքները։ Սեպտեմբերի 13-ին մի հողագործ գետում լողացող կենդանի էր գտել։ Պարզվեց, որ Հերկուլեսը նետահարվել էր և, հետո նրան ուղղաթիռով վերադարձրել են Էնդիի մոտ[2]։ Հերկուլեսի մասին այս պատմությունը շատ արագ հայտնի է դարձել ամբողջ աշխարհով։ Իսկ երբ արջը գիտակցության է եկել, բազմաթիվ լրատվամիջոցներ են եկել նրան «դիմավորելու»։ Խաշած սնունդ ուտելուն սովոր լինելով՝ Հերկը նիհարել էր 95 կգ (իր սկզբնական քաշի կեսի չափ)։ Էնդին կարծել է՝ հատկանշական է, որ Հերկը գրեթե սովոմահ է եղել, բայց չի կերել դաշտերում թափառող կենդանիներին։ Հետագա տարիներին Հերկը շարունակել է հրաժարվել իր վայրի բնազդներից՝ գնալով ավելի ու ավելի նմանվելով «մարդուն»՝ իրեն որդեգրած «ծնողներին»։

Հերկուլեսը նկարահանվել է բազմաթիվ կինոնկարներում, օրինակ՝ Ռոջեր Մուրի հետ՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ութոտնուկ» ֆիլմում (1983 թվականին թողարկված)։ Նկարահանվել է Դիսնեյի մի շարք ֆիլմերում։ Նաև 2 տարով տեղափոխվել է Կալիֆոռնիա, նկարահանվել մանկական ֆիլմերում և շոուներում։ Այս ամենը Հերկուլեսին մեծ փառք է բերել։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին BBC հեռուստատեսային վավերագրական «Ականատես արջը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ[3] Հերկուլեսը ընկել է և մեջքի հատվածում վնասվածք ստանալով՝ վերջ է դրել իր «գործունությանը»։ Ռոբինը հաջորդ վեց ամիսների ընթացքում խնամել է նրան՝ լողավազանում վարժություններ կատարելով։ Կամաց-կամաց Հերկուլեսը սկսել է քայլել, սակայն հաջորդ ձմռանը կրկին կորցրել է քայլելու ունակությունը։

Հերկը (ինչպես սովորաբար նրան անվանում էին) մահացել է 25 տարեկանում (ինչը մոտավորապես համապատասխանում է այս տեսակի արջերի կյանքի բնական տևողությանը) 2001 թվականի փետրվարի 4-ին[4]։

2013 թվականին Էնդին և Մեգին հրավիրվել են Հյուսիսային Ուիստում Հերկուլեսի արձանի բացմանը։ «Հերկուլես՝ արջ-մարդ» ֆիլմը թողարկվել է 2014 թվականի ապրիլի 3-ին անգլիական 5-րդ ալիքով։

Կարճ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերկուլեսը ցուցադրվել է «Թայմսի» շապիկին և նպաստել է Միսս Աշխարհ մրցույթի տարածմանը։
  • Մեկ անգամ Շոտլանդիայի զբոսաշրջային խորհրդի կողմից Հերկուլեսն արժանացել է «Տարվա անձ» անվանակարգին և Ռոնալդ Ռեյգանի կողմից մրցանակ է ստացել։
  • Շոտլանդական «Գաբերլունզե» դուետի 2003 թվականին թողարկված «Ճանապարհորդող մարդը» ալբոմի մեջ տեղ է գտել նաև Հերկուլեսին նվիրված մի երգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hercules the Bear website. Արխիվացված 17 Մայիս 2014 Wayback Machine
  2. BBC's On This Day - "1980: Missing Scottish bear is found", BBC News, 13 September 1980.
  3. «Bear with a sore back». BBC News Online. BBC. 1999 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2008 թ․ հունիսի 5-ին.
  4. Strachan, Graeme (2018 թ․ հուլիսի 18). «The day a grizzly bear stopped by for a pub lunch and a pint in a Dundee housing estate». thecourier.co.uk. DC Thomson & Co Ltd. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]