Jump to content

Հերկուլեսի քարանձավներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերկուլեսի քարանձավներ
Տեսակքարանձավ
Երկիր Մարոկկո
ՎարչատարածքՏանժեր և Tangier-Tetouan?
Հայտնաբերման տարի1096
Քարտեզ
Քարտեզ

Հերկուլեսի քարանձավներ (արաբ․՝ مغارة هرقل‎‎), քարանձավ Մարոկկոյի Տանժեր Տետուան մարզում։

Կրաքարակարստային Հերկուլեսի քարանձավները տեղակայված են Սպարտել հրվանդանում գտնվող Տանժեր խոշոր քաղաքից 14 կմ արևմուտք[1]՝ Մարոկկոյի արքայի ամառանոցի մոտ։ Երկրի զբոսաշրջային հայտնի տեսարժան վայրերից մեկն է․ քարանձավի այցն արժե 5 դիրհամ[1]։ Քարանձավներից 2 ելք կա՝ դեպի ցամաք և դեպի ծով։ Կա վարկած, ըստ որի, վերջին տարբերակը ստեղծվել է փյունիկեցիների կողմից։ Հետաքրքիր է, որ ծովային ելքն իր ձևով հիշեցնում է Աֆրիկա աշխարհամասը, այդ պատճառով քարանձավը կոչվում է նաև «Աֆրիկայի քարանձավ»[1][2]։ Հերկուլեսի քարանձավներն ի սկզբանե բնական էին, այնուհետև ընդարձակվել են բերբերների կողմից, որոնք քարանձավի պատերից աղացաքարի անիվներ էին սարքում[3], որպեսզի այդ տարածքներում աճող ձիթապտղից ձեթ սարքեն[4]։

  • մ․թ․ա․ 6-7-րդ հազարամյակներ - քարանձավը բնակեցվել է նեոլիթի ժամանակաշրջանից սկսած
  • 1878 - քարանձավը «կրկին բացվել է»
  • 1900-ականներ - քարանձավն օգտագործվում էր որպես հասարակաց տուն[2]
  • 1920 - քարանձավն ազատ է այցելությունների համար
  • 1952 - քարանձավը մտցվել է Ազգային հարստությունների ցանկ
  • 1982 - քարանձավում էլ․ հոսանք է անցկացվել
  • հոկտեմբերի 23, 1995 - բրիտանական Def Leppard ռոք խումբը քարանձավում համերգ ունեցավ[5]։ Նույն օրերին խումբը համերգներ ունեցավ նաև Լոնդոնում և Վանկուվերում՝ այսպիսով դառնալով առաջին ռոք խումբն աշխարհում, որը 3 համերգ ունեցավ 3 աշխարհամասերում նույն օրերին․ այս հանգամանքը գրառվեց Գինեսի ռեկորդների գրքում։
  • դեկտեմբերի 20, 2003 - հունվար, 2004 - քարանձավը փակվել է ոչ հեռու գտնվող շինարարության արդյունքում տեղի ունեցած քարերի վայր ընկնելու պատճառով[1]
  • սեպտեմբեր, 2013 - սեպտեմբեր, 2015 - քարանձավը փակվել է վերանորոգման պատճառով

Երկար ժամանակ քարանձավը համարվում էր «անհատակ»։ Ըստ լեգենդի՝ այս քարանձավով անցնելով 24 կմ՝ կարելի է անցնել Ջիբրալթարի նեղուցի տակով[3] և դուրս գալ Ջիբրալթարի քարաժայռի Սուրբ Միքայելի քարանձավ։ Ըստ լեգենդի՝ հենց այսպես են մագոթները Աֆրիկայից Ջիբրալթար եկել։

Ըստ մեկ այլ լեգենդի՝ Հերկուլեսի քարանձավներն իր անունը ստացել է Հերկուլեսից[3], որը կանգ է առել այստեղ հանգստանալու՝ իր 11-րդ սխրագործությունը կատարելուց առաջ․ այն է հավանաբար Լիքսուսում գտնվող Հեսպերիդեսի այգուց ոսկե խնձորներ գողանալը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Grottes d'Hercules — The Caves of Hercules — Cave of Africa Արխիվացված 2018-05-19 Wayback Machine (անգլ.) на сайте showcaves.com
  2. 2,0 2,1 The Caves of Hercules Արխիվացված 2016-05-08 Wayback Machine (անգլ.) на сайте roughguides.com
  3. 3,0 3,1 3,2 Caves of Hercules (անգլ.) на сайте fodors.com
  4. Марокко. Танжер Արխիվացված 2012-07-27 Wayback Machine (ռուս.) на сайте vokrugsveta.ru, 4 марта 2001
  5. Visiting the Caves of Hercules in Tangier, Morocco Արխիվացված 2016-05-30 Wayback Machine (անգլ.) (ֆր.) (իսպ.) на сайте bluedoorhotel.com, 11 апреля 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերկուլեսի քարանձավներ» հոդվածին։