Jump to content

Հերերո և նամա ցեղերի ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերերոների և հոտենտոտների ապստամբություն
ցեղասպանություն Խմբագրել Wikidata
Մասն էԱֆրիկայի գաղութային բաժանում
 Հերերոների և հոտենտոտների ապստամբություն Խմբագրել Wikidata
ՎայրGerman South-West Africa Խմբագրել Wikidata
Թվական1904 Խմբագրել Wikidata
Սկսած1904 Խմբագրել Wikidata
Ավարտված1908 Խմբագրել Wikidata
Զոհվածների քանակ40 000 Խմբագրել Wikidata
ԹիրախՀերերոներ, Nama people Խմբագրել Wikidata
ԻրագործողImperial Schutztruppe for German South West Africa, Lothar von Trotha Խմբագրել Wikidata
ՏուժողՀերերոներ, Nama people Խմբագրել Wikidata

Հերերո և նամա ցեղերի ցեղասպանություն կամ Նամիբիական ցեղասպանություն[1], նախկինում հայտնի է եղել նաև որպես Հերերոների և Նամակուաների ցեղասպանություն, Գերմանական կայսրության կողմից Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայում (ներկայիս Նամիբիա) իրականացված էթնիկ զտման քայլեր՝ ուղղված հերերո (օվահերերո) և նամա ժողովուրդների դեմ։

Սա համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություններից մեկը, որը տեղի է ունեցել 1904-ից 1908 թվականների միջակայքում[2][3][4][5]։ 1904 թվականի հունվարին հերերոների առաջնորդ Սամուել Մահարերոյի և նամաների առաջնորդ Հենդրիկ Վիտբոոյի գլխավորությամբ տեղի է ունեցել ապստամբություն գերմանական գաղութային իշխանության դեմ։ Հունվարի 12-ին նրանք սպանել են ավելի քան 100 գերմանացի վերաբնակիչների Օկահանդյա շրջանում[6]։

1904 թվականի օգոստոսին գերմանացի գեներալ Լոթար ֆոն Տրոտան Վաթերբերգի ճակատամարտում պարտության է մատնել օվահերերոներին և նրանց քշել է Օմահեկեի անապատ, որտեղ նրանց մեծ մասը մահացել է ջրազրկումից: Հոկտեմբերին նամաները նույնպես որոշում են ապստամբել գերմանացիների դեմ, սակայն միևնույն է արժանանում են այն նույն ճակատագրին, ինչ օվերհերերոները։ Ցեղասպանության արդյունքում ընդհանուր հաշվով մահացել են գրեթե 24,000 և 100,000 հերերոներ ու 10,000 նամացիներ[7]։

Ցեղասպանության առաջին փուլը բնութագրվում է սովից և ջրազրկումից առաջացած լայնածավալ մահերով, քանի որ գերմանական ուժերը կանխում էին հերերոների՝ Նամիբ անապատը լքելու քայլերը։ Հերերոների ու նամաների պարտության մատնելուց հետո նրանցից հազարավորներին կալանավորվել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանց մեծամասնությունը մահացել է հիվանդություններից, բռնություններից և ֆիզիկապես հյուծվելուց[8][9]։

1985 թվականին ՄԱԿ-ի Ուիթաքերի զեկույցում այս քայլերը դիտարկվել են որպես Հարավարևմտյան Աֆրիկայի հերերո և նամա ժողովուրդների էթնիկ բնաջնջման փորձ, ուստի 20-րդ դարի ցեղասպանության իրականացման ամենավաղ փորձերից մեկը։ 2004 թվականին Գերմանիայի կառավարությունը ճանաչել է նամիբիական ցեղասպանությունը, սակայն կտրականապես բացառել է զոհերի ժառանգներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու միտքը[10]։ 2015 թվականի հուլիսին Գերմանիայի կառավարությունը և Բունդեսթագի խոսնակը պաշտոնապես այդ իրադարձությունները անվանել են «ցեղասպանություն», սակայն այդ ժամանակ ևս հրաժարվել են քննարկել փոխհատուցման հարցը[11][12]։ Չնայած դրան՝ ցեղասպանված ցեղերի անդամների գանգերի և այլ մնացորդների վերջին խմբաքանակը, որոնք Գերմանիա էին տարվել ռասայական գերազանցության գաղափարը խթանելու նպատակով, 2018 թվականին վերադարձվել են Նամիբիա։ Գերմանացի բողոքական եպիսկոպոս Պետրա Բոսսե-Հուբերը այդ իրադարձությունը նկարագրել է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։[13][14]։

2021 թվականի մայիսին Գերմանիայի կառավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածում, որում ասվում է․

«Գերմանիան ներողություն է խնդրում և խոնարհվում է զոհերի ժառանգների առաջ։ Այսօր՝ ավելի քան 100 տարի անց, Գերմանիան ներողություն է խնդրում իրենց նախնիների գործած մեղքերի համար։ Մենք չենք կաորղ փոխել անցյալը, սակայն տասնյակ հազարավոր անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների հանդեպ պատերազմի տարիներին Գերմանիայի կողմից գործադրված չարչարանքը, անմարդկայնությունն ու ցավը չպետք է մոռացության մատնվեն։ Դրանք պետք է ծառայեն որպես նախազգուշացում ռասիզմի և ցեղասպանության դեմ»[15]

Նույն թվականին Գերմանիայի կառավարությունը համաձայնել է 30 տարվա ընթացքում վճարել 1.1 միլիարդ եվրո՝ ցեղասպանությունից տուժած համայնքներում վերականգնողական ծրագրեր ֆինանսավորելու համար[5]։

Գեներալ-լեյտենանտ Լոթար ֆոն Տրոտա
Թեոդոր Լոյթվեայնը (ձախից), Զաքարիաս Զերաուան (ձախից 2-րդը) և Մանասե Տիսեսետան (ձախից չորրորդը), 1895 թվականին
Նամայի ավագ Հենդրիկ Վիտբոյ
Թեոդոր Լյուտվեյնը կենաց է ասում Հենդրիկ Վիտբուին, 1896 թվական
Գերմանական Շուտցտրուպեն հերերոների դեմ մարտում Ռիչարդ Կնյոտելի նկարում
Գլխավոր գործող անձ՝ գեներալ-լեյտենանտ Լոթար ֆոն Տրոտա, որը հանդիսանում էր ԳերմանականՀարավարևմտյան Աֆրիկայում գտնվող պաշտպանական ուժերի գերագույն հրամանատարը (Oberbefehlshaber), գտնվում է Կիթմանսհուպում՝ հերերոների ապստամբության ընթացքում, 1904 թվականին։

Նամիբիայի ներկայիս տարածքում նախկինում բնակվել են բուշմենները և հոտենտոտները։

Հերերոները, որոնք խոսում են բանտու լեզվով, սկզբնապես անասնապահ ժողովուրդ են եղել, որոնք 18-րդ դարի կեսերին ներգաղթել են Նամիբիայի այժմյան տարածք։ Հերերոները տիրացել են բերրի բարձրավանդակների մեծ հատվածներին, որոնք իդեալական էին եղջերավոր կենդանիներ պահելու համար։ Գյուղատնտեսական աշխատանքները, որոնք այդքան էլ շատ չէին, վերապահված են եղել ստրկացված կոյսաններին և բուշմեններին։ 18-րդ դարի ընթացքում հերերոները աստիճանաբար սկսել են դուրս մղել կոյսաններին դեպի հարավ և արևելք ընկած չոր, ժայռոտ բլուրները[16]։

Հերերոները անասնապահ ժողովուրդ են եղել, որոնք գրեթե մշտապես զբաղված են եղել միայն անանապահությամբ։ Թեև հերերո լեզուն սահմանափակ լեզու է եղել, այն, այնուամենայնիվ, ունեցել է ավելի քան հազար բառ անասունների գույների և տեսակների նկարագրության համար։ Հերերոները պատրաստ էին խաղաղ ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անասունները ապահով էին և լավ արոտավայրերում էին արածում, սակայն դառնում էին անհաղթելի մարտիկներ, երբ նրանց անասուններին վտանգ էր սպառնում[17]։

Ինչպես նշում է Ռոբերտ Գաուդին՝ «Նորաբնակները, որոնք շատ ավելի բարձրահասակ էին և մարտական, քան տեղաբնակ կոյսան ժողովուրդը, իրենց մոտ ունեին այն դաժանությունը, որը ձևավորվում է, երբ ամբողջ կյանքը կառուցված է լինում միայն մեկ աղբյուրի վրա, ամեն բան՝ հարստությունը, անձնական երջանկությունը՝ կապված էր անասունների հետ։ Իրենց նախիրի խնամքի և պաշտպանության հարցում հերերոները ցուցաբերում էին լիակատար անողորմություն և շատ ավելի «վայրենի» էին, քան կոյսանները երբևէ կարող էին լինել։ Նրանց իշխող պահվածքի և արժանապատիվ արտաքինի պատճառով՝ հերերո տղամարդկանց հանդիպած առաջին եվրոպացիները նրանց համարում էին տարածաշրջանի «բնիկ արիստոկրատներ»»[18]։

Աֆրիկայի համար մղվող պայքարի ժամանակ, երբ ընթանում էր Աֆրիկայի գաղութային բաժանման գործընթացը, այն տարածքը, որը գրավված էր եղել հերերոների կողմից, հայտնի էր որպես Դամարալենդ։ Նամաները ևս անասնապահ և առևտրական ժողովուրդ են եղել և բնակություն են հաստատել հերերոներից հարավ ընկած տարածքում[19]էջ 22։

1883 թվականին գերմանացի վաճառական Ադոլֆ Լյուդերիցը գնել է ափամերձ մի հատված Լյուդերիցի ծոցի (Անգրա Պեքենյա) մոտ։ Տարածքը ձեռք բերելու գործընթացը անցկացվել է խաբուսիկ պայմաններով, սակայն Գերմանիայի կառավարությունը միևնույնն է՝ այդ տարածքի վրա հաստատել է իր պրոտեկտորատը[20]։ Այն ժամանակ դա միակ գերմանական տարածքն է եղել, որը գտնվել է իր պետական սահմաններից դուրս, ինչը հարմար է եղել եվրոպացիների վերաբնակեցման համար[21]։

Հարևան հերերոների առաջնորդ Մահարերոն հասել էր իշխանության՝ միավորելով բոլոր հերերոներին[20]էջ 61։ Երբ նրանք պարբերաբար ենթարկվում էին հարձակումների կոյխոեների Հենդրիկ Վիտբոյիի ղեկավարած Կհոուեսին կլանի կողմից, նա 1885 թվականի հոկտեմբերի 21-ին ստորագրել էր պաշտպանական պայմանագիր Գերմանական կայսրության գաղութային նահանգապետ Հայնրիխ Էռնստ Գյորինգի հետ (որը Հերման Գյորինգի հայրն է եղել), սակայն հստակորեն չի հրաժարվել հերերոների հողից։ Այս պայմանագիրը չեղարկվել է 1888 թվականին՝ Վիտբոյի դեմ (Հենրիկ Վիտբոյ՝ նամա ցեղի առաջնորդ, որը կազմակերպել է ապստամբություն գերմանական գաղութային վարչակազմի դեմ) Գերմանիայի աջակցության բացակայության պատճառով, սակայն այն վերականգնվել է 1890 թվականին[22]։

Հերերո ցեղի առաջնորդները բազմիցս բողոքել են այդ պայմանագրի խախտումների համար, քանի որ գերմանացիները բռնաբարում էին հերերո կանանց և աղջիկներին՝ հանցագործություն, որը գերմանացի դատավորներն ու դատախազները դժկամությամբ էին պատժում[23]։

1890 թվականին Մահարերոյի որդի Սամուել Մահարերոն հսկայական տարածք հանձնել է գերմանացիներին՝ փոխարենը ստանալով աջակցություն հերերոների գահին բարձրանալու համար և հետագայում հաստատվելով որպես գերագույն առաջնորդ։ Գերմանիայի ներգրավումը էթնիկ բախումներում որպես միջնորդ հանգեցրել է ժամանակավոր խաղաղության՝ 1894 թվական[24]էջ 48։ Այդ թվականին Թեոդոր Լյոյթվայնը դարձել է այդ տարածքի նահանգապետ[22][20]էջ 29։ Տարածքը նրա օրոք մտնում է արագ զարգացման փուլ, իսկ Գերմանիայի կառավարությունը ուղարկում է Schutztruppe-ը (կայսերական գաղութային զորքեր, այս դեպքւմ որպես խաղաղապահ զորքեր)՝ տարածաշրջանը խաղաղեցնելու և այն պահպանելու համար[25]։

Գերմանիայի գաղութային քաղաքականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե՛վ գերմանական գաղութային իշխանությունները, և՛ եվրոպացի գաղութաբնակները պատկերացնում էին գերազանցապես սպիտակամորթ «նոր աֆրիկյան Գերմանիա», որտեղ բնիկ բնակչությունը կտեղակայվեր արգելոցներում, իսկ նրանց հողերը կբաշխվեին գաղութաբնակների և ընկերությունների միջև[26]։

Գերմանական գաղութային տիրապետության ներքո վերաբնակներին խրախուսում էին խլել հողերն ու անասունները հերերոներից և նամաներից, այնուհետև նրանց դարձնել ստրկական աշխատուժ[24]էջ 19, 34, 50, 149[27][28]էջ 8, 22[29][30][31]էջ 147–149, 185–186, 209։

Բնիկ ժողովուրդների շրջանում մեծ վրդովմունք էր հասունանում իրենց սոցիալական կարգավիճակը և սեփականությունը կորցնելու պատճառով, հատկապես այն դեպքում, երբ Հարավարևմտյան Աֆրիկայում սկսել էին հաստատվել գերմանացի ֆերմերներ։ Բացի այդ, քանդվում էին ավանդական քաղաքական կառույցները։ Նախկինում իշխող ցեղերը հավասարվեցին այն ցեղերին, որոնց նախկինում հենց իրենք էին կառավարում ու ստրկացնում։ Այս վրդովմունքը նպաստել է 1904 թվականին սկսված հերերոների պատերազմների ծագմանը[24]էջ 57[28]էջ 3ff.։

Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայի նահանգապետ գնդապետ Թեոդոր Լյոյթվայնը լիովին գիտակցում էր, թե ինչպիսին է լինելու գերմանական գաղութային իշխանության ազդեցությունը հերերոների վրա։

Լյոյթվայնը հետագայում գրել է․ «Հերերոները վաղուց հայտնիեն եղել իրենց ազատասեր և ինքնիշխան տեսակով, որպես չափազանց քաջ ու հպարտ ժողովուրդ։ Մի կողմից գերմանական իշխանության աստիճանական ուժեղացումն էր նրանց նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ տարեցտարի ավելացող նրանց տառապանքները»[32]։

Դիտրիխի գործ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականի հունվարին գերմանացի մի վաճառական՝ Դիտրիխ անունով, իր բնակատեղիից գնում էր Օմարուրու քաղաքի կողմ նոր ձի գնելու նպատակով։ Ճանապարհի կեսին նրան հանդիպել է մի սայլ, որի մեջ գտնվում էին հերերո ցեղի ղեկավարի որդին, նրա կինը և որդին։ Հերերոլենդում ընդունված սովորության համաձայն՝ ղեկավարի որդին առաջարկել է Դիտրիխին նստել սայլը[33]։

Սակայն այդ գիշեր, Դիտրիխը խիստ հարբել էր, և երբ բոլորը քնած էին, նա փորձել էր բռնաբարել ցեղի գլխավորի որդու կնոջը։ Երբ կինը դիմադրել էր, Դիտրիխը կրակել ու սպանել էր նրան։

Երբ Դիտրիխը կանգնեց դատարանի առաջ Վինդհուկում, նա չընդունեց իր դեմ արված մեղադրանքները, թե նա փորձել է բռնաբարել կնոջը։ Նա պնդել է, որ արթնացել է՝ մտածելով, որ ճամբարը հարձակման տակ է, և կույր կրակել է մթության մեջ։ Ըստ նրա՝ հերերո կնոջ սպանությունը եղել է դժբախտ պատահար։ Դատարանը նրան արդարացրել է՝ պնդելով, թե Դիտրիխը տառապել է «արևադարձային տենդով» և ժամանակավոր խելագարությամբ[33]։

Լյոյթվայնի խոսքով՝ սպանությունը «չափազանց մեծ արձագանք է առաջացրել Հերերոլենդում, հատկապես այն պատճառով, որ սպանված կինը հերերո առաջնորդի որդու կինը և մեկ այլ առաջնորդի դուստրն էր, այլ ոչ թե հասարակ բնակիչ։ Ամենուր հարց էր բարձրացվում՝ արդյոք սպիտակ մարդկանց իրավունք վերապահված է կրակելու բնիկ կանանց վրա»[33]։

Այս գործին Միջամտել է անձամբ կառավարիչ Լոյթվայնը։ Նա բողոքարկել է Դիտրիխի արդարացումը դեմ, որի արդյունքում տեղի է ունեցել երկրորդ դատավարություն (Գերագույն դատարանում), և այս անգամ Դիտրիխը մեղավոր է ճանաչվել մարդասպանության մեջ և ազատազրկվել է[32]։ Այս քայլը առաջացրել է գերմանացի գաղութաբնակների բուռն առարկությունները, որոնք Լոյտվեյնին համարել են «ռասայի դավաճան»։

Աճող լարվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին նամա ցեղախմբերից որոշները Հենդրիկ Վիտբոյիի առաջնորդությամբ ապստամբություն են բարձրացրել[25]։ Մի շարք գործոններ պատչառ են հանդիսացել այն բանին, որպեսզի հերերոները նույնպես միանան նամաների ապստամբությանը 1904 թվականի հունվարին։

Անշարժ գույքի (հողի) իրավունքը ամենագլխավոր հիմնախնդիրներից մեկն էր։ 1903 թվականին հերերոները իմացել էին մի ծրագրի մասին, որը նախատեսում էր երկաթուղային գծով բաժանել նրանց տարածքները և ստեղծել ռեզերվացիաներ, որտեղ նրանք կենտրոնացվելու էին[34]։ Այդ ժամանակ՝ 1903 թվականին[24]էջ 60, հերերոները արդեն զիջել էին իրենց 130,000 կմ² (50,000 քմիլ) տարածքի ավելի քան մեկ քառորդը գերմանացի վերաբնակներին՝ մինչև Օտավի երկաթուղային գծի ավարտը, որը միացնում էր աֆրիկյան ափը ներքին գերմանական բնակավայրերին[35]էջ 230։ Այդ երկաթուղու կառուցման ավարտը կդարձներ գերմանական գաղութները շատ ավելի հարմար և կնպաստեր եվրոպացիների նոր ալիքի ներգաղթին[36]էջ 133։

Պատմաբան Հորստ Դրեքսլերի խոսքերով՝ քննարկվել է հերերոներին հենց բնիկների համար նախատեսված ռեզերվացիաներում տեղավորելու գաղափարը, որը ևս մեկ անգամ վկայում է, թե ինչպես էին գերմանացի վերաբնակները վերաբերում այս հարցին և հերերոների հողը համարում իրենց սեփականությունը։ Դրեքսլերը մատնանշել է եվրոպացիների և աֆրիկացիների իրավական անհավասարությունը․ Ռայխսկոլոնիալբունդը (Գերմանիայի գաղութային միությունը) պնդում էր, որ յոթ աֆրիկացիների վկայությունը իրավաբանական հարցերում համարժեք է մեկ գերմանացի գաղությաբնակի վկայությանը[36]էջ 132, 133։ Բրիջմանի համաձայն՝ այս զարգացումների խորքում ռասայական լարվածություն կար․ միջին գերմանացի վերաբնակն աֆրիկացիներին ընկալում էր որպես էժան աշխատուժի ստորացած աղբյուր, իսկ ոմանք ողջունում էին նրանց ոչնչացումը[24]էջ 60։

Բուն ապստամբության գործըթնացի մեկնարկին նպաստել է նաև 1903 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած նոր պարտքային քաղաքականությունը։ Տարիներ շարունակ հերերոները վարժվել էին գումարների փոխատվություններին գերմանացի պարտատուներից՝ ծայրահեղ բարձր տոկոսադրույքներով։ Այդ պարտքերը երկար ժամանակ չէին հավաքագրվում և կուտակվում էին, քանի որ հերերոները վճարելու միջոցներ չունեին։ Այս մեծացող խնդիրը լուծելու նպատակով նահանգապետ Լյոյթվայնը, բարի մտադրությամբ, հրամայել էր, որ մեկ տարվա ընթացքում չվճարված բոլոր պարտքերը չեղարկվեն[24]էջ 59։ Սակայն կանխիկ գումարի բացակայության պայմաններում վաճառականները սկսել էին գանձել անասուններ կամ ցանկացած արժեքավոր իր՝ որպես գրավ։ Սա հերերո ժողովրդի շրջանում առաջացրել էր հակագերմանական դժգոհություն, որն ուժգնացել էր հուսահատությամբ, երբ նրանք նկատել էին, որ գերմանացի պաշտոնյաները համակրանք են ցուցաբերում այն պարտատուների նկատմամբ, որոնք պատրաստվում էին կորցնել իրենց «վճարները»[24]էջ 60։

Ռասայական լարվածությունն ու արհամարհանքն էլ իրենց դերը ունեցան։ Գերմանացի վերաբնակները հաճախ սևամորթ աֆրիկացիներին անվանում էին «կապիկներ» և ցուցաբերում էին բացահայտ արհամարհանք[24]էջ 62[37]։

Մի միսիոներ այսպես է գրել․ «Հերերոների կողմից գերմանացիների հանդեպ դաժան վերաբերմունքի իրական պատճառը, առանց կասկածի, այն է, որ միջին գերմանացին բնիկներին դիտարկում է որպես ավելի բարձրակարգ կաթնասունների մակարդակին պատկանող արարածներ («կապիկ» բառը նրանց սիրելի արտահայտությունն է բնիկների համար) և վարվում է նրանց հետ ինչպես կենդանիների։ Վերաբնակը համոզված է, որ բնիկն իրավունք ունի գոյություն ունենալու միայն այնքանով, որքանով նա օգտակար է սպիտակ մարդուն։ Այդ արհամարհանքը նրանց դրդեց բռնության՝ հերերոների դեմ»[37]։

Այս արհամարհանքը հատկապես դրսևորվում էր բնիկ կանանց նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Südwesterdeutsch-ով այս պրակտիկան անվանվում էր Verkafferung՝ բնիկ կանայք, կամ կամավոր, կամ բռնությամբ, տարվում էին եվրոպացի վաճառականների և անասնապահների կողմից[37]։

Ապստամբություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին հերերոների համար իրադարձությունները այնպես էին դասավորվել, որ նպաստավոր էին ապստամբելու համար։ Այդ ժամանակ Նամիբիայի հարավում բնակվում էին հեռավոր կոյսան ցեղերը՝ Բոնդելձվարտս անունով, որոնք մերժում էին գերմանացիների պահանջը՝ գրանցել իրենց զենքերը։ Բոնդելձվարտսները զինված հակամարտություն սկսեցին գերմանական իշխանությունների հետ։ Այդ բախումների արդյունքում սպանվել են երեք գերմանացի, իսկ մեկը վիրավորվել է։ Իրավիճակը վատթարանում էր, և հերերո գաղութի նահանգապետ գեներալ-լեյտենանտ Թեոդոր Լյոյթվայնը որոշում է մեկնել հարավ՝ անձամբ վերահսկելու իրավիճակը՝ գրեթե ամբողջությամբ անպաշտպան թողնելով հյուսիսը[38]։

1904 թվականի սկզբին հերերոները սկսել էին իրենց ապստամբությունը՝ սպանելով 123-ից մինչև 150 գերմանացի գաղութաբնակների, ինչպես նաև յոթ բուրերի և երեք կնոջ[24]էջ 74։ Նիլս Օլե Օերմանի (գերմանացի ակադեմիկոս և բիզնես էթիկայի մասնագետ) բնորոշմամբ՝ սա «հուսահատ և անսպասելի հարձակում» է եղել[39][40]։

Նրանց հարձակման ժամանակը մանրամսն ծրագրված է եղել։ Նախապես, երբ գավառապետ Լյոյթվայնը հաջողությամբ համոզել էր հերերո ցեղախմբերից մեկին հանձնել իրենց զենքերը, նա համոզվել էր, որ նրանք և մնացած բնիկ ժողովուրդը արդեն խաղաղ են և հետևաբար գաղութում տեղակայված գերմանական զորքերի կեսը հետ էր կանչել[24]էջ 56։ Սամուել Մահարերոյի ղեկավարությամբ հերերոները պաշարեցին Օկահանդյան և կտրեցին երկաթուղային ու հեռագրային կապերը գաղութային մայրաքաղաք Վինդհուկի հետ։ Այնուհետև Մահարերոն հրապարակել էր մանիֆեստ, որով արգելում էր իր զորքին սպանել անգլիացիների, բուրերի, չեզոք անձանց, կանանց, երեխաների և գերմանացի միսիոներների[24]էջ 70։

Հերերոների ապստամբությունը ոգևորեց՝ առաջացնելով նաև մեկ այլ ապստամբություն․ մի քանի շաբաթ անց երկրի հյուսիսում Օնդոնգայի կողմից Ֆորտ Նամուտոնիի վրա հարձակում սկսվեց[41][42]։

1895 թվականին գերմանական իշխանությունների կողմից հարցազրույցի կանչված հերերո մարտիկը նկարագրել էր իր ժողովրդի՝ անասուն գողանալու կասկածանքով ձերբակալվածների հետ ավանդական հաշվեհարդարի ձևը, որը ապստամբության ընթացքում հաճախ կիրառվում էր գերմանացի զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ․ «Մենք հանդիպեցինք մի քանի կոյսանի, որոնց, բնականաբար, սպանեցինք։ Ես ինքս մասնակցեցի նրանցից մեկի սպանությանը։ Սկզբում կտրեցինք նրա ականջները՝ ասելով․ «Դու այլևս չես լսի հերերո անասունների ձայները»։ Հետո կտրեցինք քիթը՝ ասելով․ «Դու այլևս չես զգա հերերոների անասունների հոտը»։ Ապա կտրեցինք շուրթերը՝ ասելով․ «Դու այլևս չես համտեսի հերերոների անասուններին»։ Եվ վերջում կտրեցինք կոկորդը»[43]։

Ռոբերտ Գաուդիի խոսքով․ «Լյոյթվայնը գիտեր, որ Գերմանական կայսրության բարկությունը շուտով կընկնի հերերոների վրա և փորձում էր մեղմել հարվածը։ Նա հուսահատ ուղերձներ էր ուղարկում Սամուել Մահարերոյին՝ հույսով, որ հնարավոր կլինի պատերազմը դադարեցնել բանակցությունների միջոցով։

Այս գործում Լյոյթվայնն իր նախաձեռնությամբ էր գործում՝ անտեսելով Գերմանիայում տիրող տրամադրությունը, որը պահանջում էր արյունալի վրեժ»[44]։

Սակայն հերերոները, ոգևորված իրենց հաջողությամբ, սկսել էին հավատալ, թե «գերմանացիները չափազանց վախկոտ են բաց դաշտում կռվելու համար» և մերժեցին Լյոյթվայնի խաղաղության առաջարկները[45]։

Մեկ միսիոներ գրել է․ «Գերմանացիները լցված են ահեղ ատելությամբ։ Ես իսկապես պետք է սա անվանեմ արյան ծարավ՝ ուղղված հերերոների դեմ։ Մարդիկ միայն խոսում են «մաքրելու», «գնդակահարելու», «մինչև վերջին մարդը սպանելու», «ոչ մի ներողություն» և նման արտահայտություններով»[45]։

Ռոբերտ Գաուդին շարունակում է․ «1904 թվականի առաջին ամիսներին գերմանացիները ոչ միայն պարտություն կրեցին, այլ նաև նվաստացում։ Նրանց ժամանակակից փայլուն բանակը չէր կարողանում հաղթել «կիսամերկ վայրենիների» խմբին։ Ռայխստագում և նույնիսկ կայսր Վիլհելմ II-ի կողմից հնչում էին հերերոների ամբողջական ոչնչացման կոչեր։ Երբ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներից մեկը հայտարարեց, որ հերերոները նույնքան մարդ են, որքան գերմանացիները, և որ նրանք անմահ հոգի ունեն, պահպանողականները նրան սաստեցին վանկարկումներով»[45]։

Լյոյթվայնը ստիպված էր օգնություն խնդրել Բեռլինի Գերմանիայի կառավարությունից՝ լրացուցիչ ուժեր և փորձառու հրամանատար ստանալու համար[46]էջ 604։ Գեներալ-լեյտենանտ Լոթար ֆոն Տրոտան նշանակվեցլ էր Հարաարևմտյան Աֆրիկայի գերագույն հրամանատար և 1904 թվականի հունիսի 11-ին ժամանել էր 10,000 զինվորից բաղկացած արշավախմբով[47][48]։

Նախ, Լյոյթվայնը ենթարկվում էր Պրուսիայի Արտաքին գործերի նախարարության քաղաքացիական գաղութային բաժնին, որը աջակցում էր կանցլեր Բեռնհարդ Բյուլովը, մինչդեռ գեներալ Տրոտան ենթարկվում էր Գերմանիայի Ռազմական գլխավոր շտաբին, որն էլ իր հերթին ուղղակի աջակցություն էր ստանում կայսր Վիլհելմ II-ից[24]էջ 85[49]։

Լյոյթվայնը ցանկանում էր հաղթել ամենակոշտ հերերո ապստամբներին և բանակցությունների միջոցով ստիպել մյուսներին հանձնվել՝ հասնելու քաղաքական կարգավորման[46]էջ 605։ Սակայն Տրոտան նախատեսում էր լիարժեք ճնշել բնիկների դիմադրությունը՝ զուտ ռազմական ուժով։ Նա հայտարարել է․

«Իմ խոր գիտելիքները Կենտրոնական Աֆրիկայի շատ ազգերի (բանտու և այլոց) մասին ամենուր ցույց են տվել, որ սևամորթը պայմանագրերը չի հարգում․ նա հարգում է միայն կոպիտ ուժը»[20]էջ 173։

1904 թվականի գարնան վերջին գերմանական զորքերը հոսում էին գաղութ։ Օգոստոսին հերերոների հիմնական ուժերը պաշարվեցին և ջախջախվեցին Վաթերբերգի ճակատամարտում[38]էջ 21։

Ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին կայսր Վիլհելմ II-ը զայրացած էր Պեկինում Բոքսերական ապստամբության ընթացքում Գերմանիայի դեսպանորդ բարոն Կլեմենս ֆոն Կետելերի սպանությունից։ Կայսրը դա ընկալել էր որպես անձնական վիրավորանք՝ մի ժողովրդի կողմից, որին նա համարում էր ռասայականորեն ավելի ստորադասված։ Այս վերաբերմունքը ուժեղացել էր նրա «դեղին վտանգի» (ռասիստական փոխաբերություն է, որը Արևելյան և Հարավարևելյան Ասիայի ժողովուրդներին պատկերում է որպես գոյաբանական վտանգ Արևմտյան աշխարհի համար[50]) մոլուցքով։ 1900 թվականի հուլիսի 27-ին Վիլհելմ II-ը Բրեմերհաֆենում հանդես է եկել Hunnenrede (Հոնական ելույթ) կոչված ելույթով՝ Գերմանիայից Չինական կայսրություն մեկնող զինվորներին հրահանգելով առանց ողորմության գործել՝ հետևելով Աթթիլա հոնի օրինակին[51]։

Լոթար ֆոն Տրոտան, որը արդեն ծառայել էր Չինաստանում, ընտրվել էր 1904 թվականին Գերմանական Հարարևմտյան Աֆրիկա ուղարկվող զորախմբի հրամանատար՝ հենց իր այնտեղ ունեցած փորձի ու անողոքության պատճառով[52]։ Նույն տարում հերերոների ապստամբությունը ևս զայրացրել էր կայսրին, որը դա ևս համարեց անձնական վիրավորանք՝ ինչպես Կետելերի սպանությունը[53]։ Վիլհելմ II-ի հերերոների մասին արտահայտած անողոք և ռասիստական արտահայտությունները հիշեցնում էին 1900 թվականին արված նրա նախորդ հայտարարությունները չինացիների վերաբերյալ[54]։

Սակայն կայսրը, կանցլեր ֆոն Բյուլովի հետ միասին, մերժեց ֆոն Տրոտհայի խնդրանքը՝ ապստամբությունը արագորեն ճնշելու համար[55]։

Վիլհելմ II-ի կողմից ցեղասպանություն կազմակերպելու մասին որևէ հրաման կամ թույլատրող որևէ գրավոր փաստաթուղթ չի պահպանվել[53]։ 1945 թվականի փետրվարին դաշնակիցների կողմից իրականացված ռմբակոծության արդյունքում ոչնչացվեցլ էր այն շենքը, որտեղ պահվում էին կայսերական ժամանակաշրջանի Պրուսական բանակի բոլոր փաստաթղթերը[56]։ Չնայած այս փաստին՝ պահպանված փաստաթղթերը վկայում են, որ Տրոտհան Նամիբիայում կիրառել է նույն մարտավարությունները, որոնք նա օգտագործել էր Չինաստանում, պարզապես շատ ավելի լայնածավալ կերպով։ Հայտնի է նաև, որ ցեղասպանության ողջ ընթացքում Տրոտհան պարբերաբար զեկույցներ է ուղարկել թե՛ Գլխավոր շտաբին, թե՛ կայսր Վիլհելմին[57]։ Պատմաբան Ջերեմի-Սարկին Հյուզը կարծում է, որ անկախ նրանից՝ տրվել է գրավոր հրաման, թե ոչ, կայսրը ամենայն հավանականությամբ բանավոր հրամաններ է տվել գեներալ ֆոն Տրոտհային[58]։ Հյուզի համոզմամբ՝ այն հանգամանքը, որ Տրոտհան պարգևատրվել է և չի ենթարկվել պատասխանատվության, լրացուցիչ ապացույց է այն տեսակետի, որ նա գործել է կայսրից ստացած հրամանների համաձայն[59]։

Գեներալ ֆոն Տրոտհան նշել է. «Ես ճանաչում եմ Աֆրիկայի ցեղերին… Բոլորն էլ նույնն են։ Նրանք արձագանքում են միայն ուժին։ Իմ քաղաքականությունը եղել է և մնում է՝ օգտագործել ուժ, ահաբեկում և անգամ դաժանություն։ Ես կվերացնեմ աֆրիկյան ցեղերին՝ արյան ու ոսկու հոսքերով»[60]։ Գեներալ ֆոն Տրոտհան իր առաջարկվող լուծումը՝ Հերերո ժողովրդի դիմադրությունը վերջացնելու համար, ներկայացրել է նամակում՝ Վաթերբերգի ճակատամարտից առաջ[61]էջ 11։

Ես հավատում եմ, որ այդ ժողովուրդը պետք է ամբողջությամբ ոչնչացվի, կամ եթե դա հնարավոր չէ ռազմավարական միջոցներով, ապա նրանք միևնույն է պետք է դուրս շպրտվեն երկրից։ Դա հնարավոր կլինի, եթե ջրային աղբյուրները Գռուտֆոնթեյնից մինչև Գոբաբիս զբաղեցվեն։ Մեր զորքերի շարունակական տեղաշարժը թույլ կտա մեզ գտնել այդ ժողովրդի փոքր խմբակներին, որոնք հետ են քաշվել, և աստիճանաբար ոչնչացնել նրանց։

Տրոտհայի զորքերը 1904 թվականի օգոստոսի 11–12-ին Վաթերբերգի ճակատամարտում հաղթել են 3,000–5,000 հերերո մարտիկների, սակայն չեն կարողացել պաշարել և ամբողջությամբ ոչնչացնել փախուստի դիմած մնացած բնակիչներին[46]էջ 605։ Գերմանական հետապնդող ուժերը կանխել են մի խումբ հերերոների փախուստը հիմնական զանգվածից և հետ են մղել նրանց անապատի ավելի խորը մասերը։ Երբ հոգնած հերերոները վայր էին ընկնում և այլևս չէին կարողանում շարունակել, գերմանացի զինվորները սպանում էին տղամարդկանց, կանանց և երեխաներին[62]էջ 22։ Գերմանացիների ուղեցույցի դեր կատարող Յան Քլոյթեն վկա է եղել գերմանական զորքերի կատարած դաժանություններին և հետևյալ հայտարարությունն է արել[36]էջ 157։

Ես ականատես եմ եղել նրան, երբ Հերերոները պարտություն կրեցին Վատերբերգի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Ճակատամարտից հետո գերմանացիների ձեռքում հայտնված բոլոր տղամարդիկ, կանայք և երեխաները, լինեին վիրավոր թե ոչ, անողոքաբար սպանվեցին։ Այնուհետև գերմանացիները շարունակեցին հետապնդել փախչողներին, և բոլոր նրանց, ովքեր հայտնաբերվում էին ճանապարհին կամ անապատում, գնդակահարվում կամ սվինահարվում էին։ Հերերո տղամարդկանց մեծ մասը զինված չէր և չէր կարող դիմադրություն ցույց տալ։ Նրանք պարզապես փորձում էին փախչել՝ իրենց անասունների հետ միասին։

Հերերո ժողովրդի մի հատված կարողացավ փախչել գերմանացիներից և ուղևորվեց Կալահարի անապատ՝ հույս ունենալով հասնել բրիտանական Բեչուանալենդ։ Փախստականների մեջ գերազանցում էին կանայք և երեխաները: Ընդհանուր առմամբ՝ Բեչուանալենդ հասնել հաջողվել է հազիվ 1,000 հերերոների։ Բրիտանական իշխանությունները նրանց ապաստան են տվել[63]։ Որպեսզի նրանք չկարողանան վերադառնալ, Տրոտհան հրամայել էր փակել անապատը[64]։ Ավելի ուշ գերմանական պարեկները հայտնաբերեցին մարդկային կմախքներ՝ շուրջ 13 մետր խորությամբ փորված փոսերի շուրջ՝ այն տեղերում, որտեղ փորձել էին ջուր գտնել։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ գերմանական գաղութային բանակը համակարգված կերպով թունավորել է անապատի ջրհորները[62]էջ 22[65]։

Մահարերոն՝ իր 500-ից մինչև 1,500 զինակիցներով, կարողացավ անցնել Կալահարի անապատը և հասնել Բեչուանալենդ, որտեղ նրան ընդունել է բածվանա ցեղի (Batswana) առաջնորդ Սեկգոման՝ դարձնելով վասալ[66]։

1904 թվականի հոկտեմբերի 2-ին Տրոտան նախազգուշացում է տվել հերերոներին[DE 1].

Ես՝ գերմանական բանակի մեծն գեներալս, ուղարկում եմ այս նամակը հերերոներին։ Հերերոները այլևս Գերմանիայի հպատակներ չեն։ Նրանք սպանել են, գողացել, անդամահատել վիրավոր զինվորներին՝ կտրելով նրանց ականջներն ու մարմնի այլ մասերը, և այժմ այնքան վախկ է լցվել նրանց մեջ, որ այլևս չեն ցանկանում կռվել։ Ես հայտարարում եմ ժողովրդին, որ եթե մեկը ինձ հանձնի հերերո ցեղապետերից որևէ մեկին՝ կստանա 1,000 մարկ, իսկ Սամուել Մահարերոյի համար՝ 5,000 մարկ։ Հերերո ժողովուրդը պետք է լքի երկիրը։ Եթե հրաժարվի, ես կստիպեմ նրանց հեռանալ հրետանու միջոցով։ Ցանկացած հերերո, որը կգտնվի գերմանական տարածքում՝ լինի զինված, թե անզեն, լինի անասուններով, թե առանց դրանց, կենթարկվի մահապատժի։ Ես չեմ խնայելու ոչ կանանց, ոչ երեխաներին։ Ես կտամ հրահանգ՝ նրանց վտարելու և գնդակահարելու։ Սա է իմ խոսքը հերերո ժողովրդին[69]:

Նա հետագայում տվել է հետևյալ հրամանները.

Այս հռչակագիրը պետք է կարդացվի զորքերի համար ընդհանուր հավաքի ժամանակ՝ հավելելով, որ այն ստորաբաժանումը, որը կբռնի որևէ ավագ զինվորականի, նույնպես կստանա համապատասխան պարգևատրում։ Ինչ վերաբերում է կանանց և երեխաներին կրակելուն, ապա դա պետք է հասկացվի որպես կրակ նրանց՝ վախեցնելու և փախչել հարկադրելու նպատակով։ Ես լիովին համոզված եմ, որ այս հռչակագիրը կբերի այն արդյունքի, որ տղամարդ ռազմագերիներ այլևս չեն վերցվի, սակայն դա չպետք է վերածվի կանանց և երեխաների նկատմամբ դաժանությունների։ Վերջիններս կփախչեն, եթե մի քանի անգամ կրակեն նրանց ուղղությամբ։ Զինվորները պետք է միշտ հիշեն գերմանացի զինվորի լավ համբավը[28]էջ 56:

Տրոտհան հրամայել էր, որ գերի վերցված հերերո տղամարդիկ պետք է անմիջապես մահապատժի ենթարկվեն, իսկ կանայք ու երեխաներին՝ դուրս թողեն անապատ, որտեղ նրանց սովից ու ծարավից անխուսափելի մահով կմահանան։ Տրոտհան պնդել է, որ հերերո կանանց ու երեխաների համար բացառություններ անելու կարիք չկա, քանի որ նրանք կարող են «վարակել գերմանացի զինվորներին իրենց հիվանդություններով», իսկ ապստամբությունը, ինչպես բացատրում էր Տրոտհան, «կա և մնում է ռասայական պայքարի սկիզբ»[46]էջ 605։ Պատերազմից հետո՝ 1909 թվականին, Տրոտհան գրել էր, որ իր հրամանները անհրաժեշտ էին՝ հիմնավորելով. «Եթե ես թույլ տայի կանանց օգտվել փոքր ջրհորներից, ես վտանգի տակ կդնեի աֆրիկյան աղետի առաջացումը, համեմատելի Բերեսոնիայի ճակատամարտի հետ»[62]էջ 22։ Գերմանիայի գլխավոր շտաբը տեղյակ է եղել տեղի ունեցող վայրագությունների մասին. Դրա պաշտոնական հրատարակությունը՝ Der Kampf անվամբ, նշել է․

Այս համարձակ ձեռնարկը փայլուն լույսի ներքո է ցուցադրում գերմանական հրամանատարության անողոք վճռականությունը՝ հետապնդելու իրենց պարտված թշնամուն։ Չխնայելով ո՛չ ջանք, ո՛չ զոհաբերություն՝ նրանք ձգտում էին վերացնել թշնամու դիմադրության վերջին նշույլները։ Վիրավոր գազանի պես՝ թշնամուն հետապնդում էին ջրհորից ջրհոր, մինչև որ նա դառնար իր իսկ բնության զոհը։ Չոր Օմահեկե անապատը պետք է ավարտին հասցներ այն, ինչ սկսել էր գերմանական բանակը՝ հերերո ազգի բնաջնջումը[70][71]:

Ալֆրեդ ֆոն Շլիֆենը (Գերմանական կայսերական գլխավոր շտաբի պետ) համաձայն էր Տրոտհայի վարած մարտավարությանը՝ դրանք ընկալելով որպես «ցեղային պայքար» և գտնելով, որ անհրաժեշտ է «ջնջել ամբողջ ազգը կամ վտարել նրանց երկրից», սակայն միաժամանակ կասկածներ ուներ Տրոտհայի ռազմավարության արդյունավետության վերաբերյալ՝ նախընտրելով հերերոների հանձնվելը[72]։ Նահանգապետ Լոյթվեյնը, որը հետագայում ազատվել է իր պաշտոնից, դժգոհել է կանցլեր ֆոն Բյուլովին Տրոտհայի գործողություններից՝ գտնելով, որ գեներալի հրամանները միջամտում են քաղաքացիական գաղութային իշխանության լիազորություններին և փչացնում ցանկացած քաղաքական կարգավորման հնարավորություն[46]էջ 606։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Մահմուդ Մամդանիի կարծիքով՝ բնաջնջման քաղաքականության նկատմամբ ընդդիմությունը հիմնականում բխում էր նրանից, որ գաղութային պաշտոնյաները հերերո ժողովրդին դիտարկում էին որպես աշխատուժ և, հետևաբար, տնտեսական տեսանկյունից կարևոր[61]էջ 12։ Օրինակ՝ նահանգապետ Լոյթվեյնը գրել է.

«Ես համաձայն չեմ այն ֆանատիկների հետ, ովքեր ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հերերոներին։

… Ես նման քայլը կդիտարկեմ որպես լուրջ սխալ՝ տնտեսական տեսանկյունից։ Մեզ հերերոները պետք են՝ որպես անասնապահներ… և հատկապես որպես աշխատուժ»[20]էջ 169:

Քանի որ կանցլեր Բյուլովը չի ունեցել որևէ իշխանություն բանակի վրա, պարզապես կարող էր խորհուրդ տալ կայսր Վիլհելմ II-ին, որ Տրոտհայի գործողությունները «հակասում են քրիստոնեական և հումանիտար սկզբունքներին, տնտեսապես կործանարար են և վնասում են Գերմանիայի միջազգային հեղինակությանը»[46]էջ 606։

1904 թվականի վերջում՝ նոր հրամաններ ստանալուց հետո, գերիներին հավաքում էին ճամբարներում, որտեղ նրանք հանձնվում էին մասնավոր ընկերություններին որպես ստրկական աշխատուժ կամ օգտագործվում բժշկական փորձարկումների ժամանակ որպես «մարդկային լաբորատոր փորձանմուշներ»[73][74]։

Համակենտրոնացման ճամբարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերերոների ռազմագերիները, մոտ 1900 թվական
1918 թ․ Մեծ Բրիտանիայի «Կապույտ Գիրք»–ի (Bluebook) շապիկը: 1926 թվականին՝ այդ ժամանակվա Օրենսդիր ժողովի որոշմամբ, գրքի բոլոր օրինակները՝ արխիվայիններից բացի, հետ էին վերցվել և ոչնչացվել[75][76]:

Ցեղասպանությունից փրկվածները, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ էին, ի վերջո տեղափոխվեցին այնպիսի վայրեր, ինչպիսին էր Շարկ կղզու համակենտրոնացման ճամբարը։ Այստեղ գերմանացի իշխանությունները նրանց ստիպում էին ծառայել որպես ստրուկ աշխատուժ՝ գերմանական բանակի և վերաբնակների կարիքների համար։ Բոլոր գերիներին դասակարգում էին՝ աշխատելու ունակ և անունակ խմբերի, և նախապես տպագրված մահվան վկայականներ էին լրացվում, որոնցում նշվում էր՝ «մահ՝ զրկանքներից և հյուծվածությունից»[77]։ 1918 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակեց իր հայտնի զեկույցը գերմանացիների կողմից Նամաների և Հերերոների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ[78]։

Շատ հերերոներ և նամաներ մահացել են հիվանդություններից, հյուծվածությունից, սովից և թերսնվելուց[4][79][80]։ Գերմանական համակենտրոնացման ճամբարներում մահացության մակարդակը, տարբեր գնահատումներով, կազմում էր 45-ից մինչև 74 տոկոս[81][82][31]էջ 196–216[81][82]։

Ճամբարներում սնունդը ծայրահեղ սակավ էր՝ բաղկացած միայն բրնձից՝ առանց որևէ հավելումների[83]էջ 92։ Քանի որ կալանավորները կաթսաներ չունեին, իսկ բրինձը եփված չէր լինում, այն չէր մարսվում։ Ճամբարում սատկած ձիերն ու ցուլերը հետո բաժանվում էին բանտարկյալներին որպես սնունդ[28]էջ 75։ Դիզենտերիան և թոքերի հիվանդությունները տարածված էին[28]էջ 76։ Չնայած այս պայմաններին՝ բանտարկյալներին ամեն օր դուրս էին բերում ճամբարից՝ ծանր աշխատանքներ կատարելու համար, որը ուղեկցվում էր գերմանացի հսկիչների կոշտ վերաբերմունքի ներքո, իսկ հիվանդներին չէին տրամադրվում ոչ մի բուժօգնություն կամ խնամք[28]էջ 76։ Շատ հերերոներ և նամաներ մահանում էին աշխատանքից հյուծվելու հետևանքով[4]։

1905 թվականի սեպտեմբերի 28-ին հարավաֆրիկյան «Cape Argus» թերթում հրապարակվել է հոդված «Գերմանական Հարավ-Արևմտյան Աֆրիկայում. նոր սարսափեցնող մեղադրանքներ. սարսափելի դաժանություն» վերնագրով։ Հոդվածում զետեղված էր հարցազրույց Պերսիվալ Գրիթֆիթի հետ, ով մասնագիտությամբ հաշվապահ էր, սակայն աշխատանքի բացակայության պատճառով սկսել էր աշխատել բեռնափոխադրումների ոլորտում Անգրա Պեքենայում, Լյուդերիցում։ Նա մանրամասն նկարագրել է իր տեսած դաժանությունները համակենտրոնացման ճամբարներում՝ նշելով, որ գնդակահարությունները, կախաղանները, ծեծերը, ինչպես նաև «շյամբոկի» (արևմտաաֆրիկյան կաշվե մտրակ) օգտագործումը բանվորների հանդեպ սովորական երևույթ էին։ Այս գործողություններն ուղղված էին հիմնականում հերերո և նամա բնակչության դեմ, ովքեր արդեն իսկ հյուծված էին սովից, հիվանդություններից ու ծանր աշխատանքից[28]էջ 76[84]։ Այս վկայությունները, ինչպես նաև նմանատիպ բազմաթիվ հրապարակումներ բրիտանական ու հարավաֆրիկյան մամուլում, փաստում էին գերմանական իշխանությունների կողմից գործադրվող համակարգված բռնությունների և ցեղասպան քաղաքականության մասին։

Հերերո ցեղի ներկայացուցիչները՝ շղթայված 1904 թվականի ապստամբության ժամանակ։
Այնտեղ կային հարյուրավոր մարդիկ՝ հիմնականում կանայք, երեխաներ և մի քանի ծեր տղամարդիկ։ Երբ ընկնում էին գետնին, պահակ զինվորները նրանց ամբողջ ուժով ծեծում էին ճիպոտով, մինչև նրանք նորից ոտքի էին կանգնում։ Մի անգամ ես տեսա մի կնոջ՝ մոտ մեկ տարեկանից փոքր երեխա կապված մեջքին, իսկ գլխին՝ ծանր հացահատիկով պարկ։ Նա ընկավ։ Կորպորալը չորս րոպեից ավելի անխնա խփեց նրան՝ նույն ճիպոտով՝ նույնիսկ երեխային։ Կինը դանդաղ վեր կացավ և շարունկեց ճանապարհը իր բեռով։ Նա ամբողջ ընթացքում ձայն անգամ չհանեց, բայց երեխան շատ ուժգին լացում էր[85]:

Պատերազմի ժամանակ Կապի նահանգից (ներկայիս Հարավային Աֆրիկայի տարածքից) մի շարք մարդիկ գնացել էին Նամիբիա որպես փոխադրողներ՝ գերմանական զորքերի համար աշխատելու։ Վերադառնալով՝ նրանցից ոմանք պատմել էին իրենց տեսածների մասին, ներառյալ հերերո և նամա ժողովուրդների բանտարկությունն ու ցեղասպանությունը։ Ֆրեդ Քորնելը, բրիտանացի ադամանդ որոնող, այդ շրջանում գտնվում էր Լյուդերիցում՝ այն ժամանակ, երբ Շարք կղզու համակենտրոնացման ճամբարը գործարկվում էր։ Քորնելը իր գրածներում նշել է ճամբարի մասին.

Ձմռան ցուրտ գիշերները, սովը, ծարավը, անպաշտպանությունն ու հիվանդությունները ամեն օր տասնյակ մարդկանց կյանք էին խլում։ Մարմինները սայլերով տեղափոխվում էին դեպի հետևի լողափ, որտեղ նրանց թաղում էին ընդամենը մի քանի սանտիմետր խորությամբ ավազի մեջ ծովի մակընթացությունից առաջ։ Երբ ալիքները բարձրանում էին, մարմինները հոսում էին ծով՝ դառնալով շնաձկների կեր[85][86]

Շարկք կղզին համարվում էր Գերմանական Հարաֆրիկյան ճամբարներից ամենաանողոքն ու անմարդկայինը[87]։ Լյուդերիցը գտնվում է Նամիբիայի հարավում՝ շրջապատված անապատով ու օվկիանոսով։ Նավահանգստում տեղակայված է Շարք կղզին, որն այն ժամանակ մայրցամաքից բաժանված է եղել միայն նեղ ճամբարային ճանապարհով։ Կղզին, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ՝ լիովին ամայացած էր՝ կազմված կարծր ժայռերից։ Ճամբարը կառուցվել էր փոքր կղզու ամենահեռավոր հատվածում, որտեղ գերիները ենթարկվում էին Լյուդերիցի մշտական ուժգին քամիների լիակատար ազդեցությանը[85]։

Գերմանացի հրամանատար Լուդվիգ ֆոն Էստորֆը իր զեկույցում գրել է, որ մինչև 1907 թվականի ապրիլն ընդհանուր առմամբ մահացել էր շուրջ 1,700 գերի՝ այդ թվում 1,203 նամաներ։ 1906 թվականի դեկտեմբերին՝ ճամբար ժամանելուց ընդամենը չորս ամիս անց, մահացել էր 291 նամա, այսինքն՝ օրական ավելի քան ինը մարդ։ Միսիոներական զեկույցներում մահվան դեպքերի թիվը նշվում է օրական 12-ից 18-ի սահմաններում։ Ըստ տարբեր գնահատականների՝ Շարկք կղզի ուղարկված գերիներից մինչև 80%-ը մահացել է[85]։

Հերերո կանանց վերաբերյալ կան մեղադրանքներ, որ նրանք ստիպված են եղել բազմիցս բռնությունների ենթարկվել և համակերպվել այդ ամենի հետ, որպեսզի կարողանան գոյատևել[61]էջ 12[88]։

Տրոտհան դեմ էր տեղացիների և գաղութարարների միջև շփումներին, համոզված լինելով, որ ապստամբությունը «ցեղային պայքարի սկիզբ է» և նաև վախենալով, որ գաղութարարները կարող են վարակվել տեղացիների հիվանդություններից[46]էջ 606։

Բենջամին Մեդլինը նշել է, որ թեև Շարք կղզին կոչվել է համակենտրոնացման ճամբար, այն իրականում գործել է որպես ոչնչացման կամ մահվան ճամբար[89][90][91]։

Բժշկական փորձարկումներ և «գիտական» ռասիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերիներին օգտագործում էին բժշկական փորձարկումների համար, իսկ նրանց հիվանդությունները կամ բուժման ընթացքում առաջացող փոփոխությունները հետազոտության առարկա էին[92]:

Գերիների վրա փորձարկումներ էր կատարում բժիշկ Բոֆինգերը, որը լնդախտով տառապող հերերոներին ներարկում էր տարբեր նյութեր, այդ թվում՝ արսեն և ափիոն։ Հետո նա ուսումնասիրում էր այս նյութերի ազդեցությունը աբսցեպտով[19]էջ 225:

Գերիների դիակների մասերով փորձարկումները լայն տարածում ունեին։ Կենդանաբան Լեոնհարդ Շուլցեն (1872–1955) գրանցել է, որ վերցրել է «թարմ դիակներից մարմնի մասեր», ինչը, նրա խոսքով, եղել է «ողջունելի հավելում»։ Նա նաև նշել է, որ այդ նպատակով օգտագործել է գերիներին[93]։

Մոտ 300 գանգեր ուղարկվել են Գերմանիա փորձարկումների համար[94][95]: 2011 թվականի հոկտեմբերին՝ երեք տարվա բանակցություններից հետո, Շարիտեի կլինիկական համալիրի թանգարանում պահվող մոտ 300 գանգերից առաջին 20-ը վերադարձվել են Նամիբիա՝ հուղարկավորման նպատակով[96][97] ։ 2014 թվականին Ֆրայբուրգի համալսարանը վերադարձրել է ևս 14 գանգ[98]։

Գերմանական սոցիալիստական Der Wahre Jakob ամսագրի քաղաքական ծաղրանկար (1906 թ.)՝ «Չնայած այն շատ շահույթ չի բերել և որակյալ ապրանքներ չկան, գոնե կարող ենք օգտագործել դա ոսկորների մանրացման գործարան հիմնելու համար»։

1905 թվականին անցկացված մարդահամարը ցույց է տվել, որ Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայում ողջ է մնացել մոտ 25,000 հերերո[35]։

«Վիթթեյքեր» զեկույցի համաձայն՝ 1904-ից 1907 թվականների ընթացքում 80,000 հերերոներից բնակչությունը կրճատվել է մինչև 15,000 «սովամահ փախստականների»[99]։ Ջերեմի Սարկին-Հյուզի՝ «Գաղութային ցեղասպանություն և փոխհատուցման պահանջներ 21-րդ դարում» գիտական աշխատանքի մեջ նշվում է, որ զոհերի թիվը հասել է 100,000-ի, և տեղացի բնակչության մինչև 80%-ը ոչնչացվել է[100][101]:

Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման մասին 2004 թվականին հրապարակված հաղորդագրություններում զոհվածների թիվը նշվել է մոտավորապես 65,000[102][103]:

Ռեյտերդենկմալը Վինդհուկում մինչև 2009 թվականի տեղափոխումը

Համակենտրոնացման ճամբարների փակվելուց հետո ողջ մնացած հերերոները բաժանվել էին որպես աշխատուժ գերմանացի վերաբնակների միջև։ Այդ պահից սկսած՝ յոթ տարեկանից բարձր բոլոր հերերոները պարտադրված էին կրել մետաղյա թիթեղ՝ իրենց աշխատանքային գրանցման համարով[61]էջ 12։ Նրանց արգելվեց ունենալ հող կամ անասուն, ինչը կենսական նշանակություն ուներ հովվական համայնքի համար[83]էջ 89։

Գերմանական կողմը պատերազմում ներգրավել է մոտ 19,000 զինվորական, որոնցից միայն 3,000-ը մասնակցել են մարտական գործողություններին[28]էջ 88։ Մնացածները ներգրավված են եղել տեխնիկական և վարչական աշխատանքներում։ Գերմանական կորուստները կազմեցին 676 մարտում զոհված, 76 անհետ կորած և 689 հիվանդություններից մահացած զինվոր։

Վինդհուկում 1912 թվականին կանգնեցվել է «Ճանապարհորդի հուշարձանը» (Reiterdenkmal)՝ նշելու գերմանացիների հաղթանակը և հարգանքի տուրք մատուցելու զոհված գերմանացի զինվորներին ու քաղաքացիական անձանց։ Մինչև Նամիբիայի անկախությունը բնիկ զոհերի հիշատակին որևէ հուշարձան չէր կառուցվել։ Այս հանգամանքը մինչ օրս մնում է ցավոտ և հակասական թեմա անկախ Նամիբիայում[104]։Գերմանիայի համար այդ ռազմական արշավը արժեցել է շուրջ 600 միլիոն մարկ[28]էջ 88[105]։ Սովորաբար, գաղութին տրամադրվող տարեկան սուբսիդիան կազմում էր 14.5 միլիոն մարկ։ 1908 թվականին այդ տարածքում հայտնաբերվել են ադամանդներ, ինչը զգալիորեն բարձրացրեցլ է գաղութի տնտեսական շահութաբերությունը, թեև այդ բարգավաճումը երկար չի տևել[35]էջ 230։

1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Գերմանական գաղութը գրավվել է և օկուպացվել է Հարավաֆրիկյան Միության կողմից, որը հաղթանակ էր տարել Հարավարևմտյան Աֆրիկայի արշավանքում[106]։ 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հարավային Աֆրիկային շնորհվեց Ազգերի լիգայի մանդատ՝ այդ տարածքի կառավարման համար[107][108]։

Հերերոների և նամա ազգաբնակչության ցեղասպանությունը ժամանակակից դարաշրջանում դարձել է գաղութային շրջանի վերաբերյալ բանավեճերի կենտրոնական թեմաներից մեկը։ 2021 թվականին Գերմանիան պաշտոնապես ճանաչեցլ է ցեղասպանությունը և պարտավորվել է 30 տարվա ընթացքում Նամիբիային տրամադրել 1.1 միլիարդ եվրո զարգացման օգնություն՝ այն ներկայացնելով որպես «հաշտեցման ժեստ», այլ ոչ թե իրավական փոխհատուցում[109]։ Սակայն այս համաձայնագիրը քննադատության է ենթարկվել հերերո և նամա ղեկավարների կողմից, որոնք բացակայել էին ուղիղ բանակցություններում։ Վերջիններս պնդում էին, որ տրամադրվող միջոցները՝ նախատեսված ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության համար, իրականում օգուտ են տալու Նամիբիայի կառավարությանը, այլ ոչ թե ցեղասպանությունից տուժած համայնքներին։ Ցուցարարները պահանջում էին ուղիղ փոխհատուցում, հողերի վերադարձ և պաշտոնական ներողություն՝ Նամիբիայի խորհրդարանում[110]։ Իրավաբանական ոլորտի մասնագետները նշում են, որ այս դեպքը նախադեպ է ստեղծում գաղութային շրջանի պահանջների համար, չնայած նրան, որ Գերմանիան խուսափել է «փոխհատուցում» բառից՝ իրավական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը փոխհատուցումների հարցում հերերո ժողովրդի դեպքը նշել է որպես անցումային արդարադատության քննություն՝ գաղութային համատեքստում[111]։

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղասպանությունը Նամիբիայում հիշատակվում է մի շարք ձևերով՝ իբրև ազգային հիշողության և դիմադրության խորհրդանիշ։

  • Ամենամյա միջոցառումներ․ Հերերո ժողովուրդը նշում է Հերոսների օրը (օգոստոսի 26-ին)՝ Վատերբերգի ճակատամարտի վայրում, որտեղից փրկվածներն արտաքսվել էին անապատ։ Մասնակիցները կրում են գաղութային ժամանակաշրջանի ռազմական համազգեստներ՝ ի պատիվ իրենց նախնիների[112]։
  • Թանգարաններ և արվեստ․ Վինդհուկի Օվելա թանգարանում ցուցադրվում են ցեղասպանության ժամանակաշրջանի արտեֆակտ>ներ, իսկ ժամանակակից արվեստագետները, ինչպես օրինակ Նիկոլայ Բրանդտը, քննադատում են այդ ողբերգական իրադարձությունների մոռացումը[113]։
  • Բանավոր ավանդույթներ․ Հերերո համայնքներում ցեղասպանության պատմությունները փոխանցվում են սերունդներին՝ երգերի և բանաստեղծությունների միջոցով։ Դրանցից մեկը՝ Omurari ողբերգական երգաշարը, փաստագրվել է մարդաբանական ուսումնասիրություններով[114]։

Հերերոների ցեղասպանության և հոլոքոստի միջև կապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերերոների ցեղասպանությունը մեծ ուշադրության է արժանացել պատմաբանների կողմից, որոնք ուսումնասիրում են հերերոների ցեղասպանության և հոլոքոստի միջև առկա հնարավոր շարունակական կապերը[115]։ Ըստ որոշ վերլուծությունների՝ հերերոների դեմ իրականացված զանգվածային ոչնչացման քաղաքականությունն առաջին անգամ Գերմանական կայսրության մեջ սահմանել է մի մոդել, որը հետագայում վերարտադրվել է Նացիստական Գերմանիայի կողմից՝ մահվան ճամբարների ստեղծման միջոցով[116][117]։

Բենջամին Մեդլիի կարծիքով՝ Գերմանիայի փորձը Հարավարևմտյան Աֆրիկայում վճռորոշ նախադրյալ էր նացիստական գաղութատիրության և ցեղասպանության համար։ Նա պնդում է, որ անձնական կապերը, գրականությունն ու հասարակական քննարկումները ծառայել են որպես հարթակ՝ գաղութատիրական ու ցեղասպանական գաղափարներն ու մեթոդները գաղութից Գերմանիա փոխանցելու համար[118]։

Թոնի Բարտան՝ Լա Տրոբի համալսարանի պատվավոր գիտաշխատողը, իր հերթին նշում է, որ հերերոների ցեղասպանությունն ազդեցություն է ունեցել Հիտլերի վրա՝ ոգեշնչելով նրան հ

Հուշարձան Սվակոպմունդում (2020)

րեաների, սլավոնների, գնչուների և այլ «ոչ արիացիների» դեմ պատերազմ մղելու հարցում[119]։ Այս տեսանկյունից հերերոների ցեղասպանությունն ընկալվում է ոչ միայն որպես նախադեպ, այլ նաև որպես գաղափարական և գործնական օրինակ՝ հետագա զանգվածային ոչնչացման քաղաքականության համար։

Քլարենս Լուսեյնի կարծիքով՝ Յուգեն Ֆիշերի կողմից իրականացված բժշկական փորձարկումները կարելի է դիտարկել որպես նախնական փուլ՝ այն բժշկական գործընթացների համար, որոնք հետագայում կիրառվեցին նացիստական Հոլոքոստի ընթացքում[81]։ Ֆիշերը հետագայում դարձել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանի ռեկտոր և ուսուցանել է նացիստ բժիշկներին։ Նրա ուսանողներից էր Օտմար Ֆրեյհեր ֆոն Ֆերշուերը, որի աշակերտներից էլ հանդիսանում էր Յոզեֆ Մենգելեն[120][121] ։ Նաև նշվում է, որ Ֆրանց Ռիտեր ֆոն Էպը՝ հետագայում որպես Բավարիայի գեներալ-նահանգապետ, պատասխանատու էր գրեթե բոլոր բավարական հրեաների և ռոմաների ոչնչացման համար, մասնակցել է նաև հերերոների և նամաների ցեղասպանությանը[122]։

Սակայն պատմաբաններ Ռոբերտ Գերվարտն ու Ստեֆան Մալինովսկին քննադատել են այդ տեսակետը՝ պնդելով, որ ֆոն Էպը ուղղակի ազդեցություն չի ունեցել նացիստների վարածքաղաքականության վրա[123]։

Պատմաբաններ Ռոբերտ Գերվարտն ու Ստեֆան Մալինովսկին կասկածի տակ են առել հերերոների ցեղասպանությունը հոլոքոստի հետ կապելու պնդումները՝ ընդգծելով, որ բացակայում են իրական, փաստացի հիմքերը։ Նրանք պնդում են, որ այդ կապը հաստատելու փորձերը անտեսում են Առաջին համաշխարհային պատերազմի, Գերմանական հեղափոխության և Ֆրայկորի (Freikorps) ազդեցությունը՝ քաղաքական ծայրահեղ բռնության հանդեպ գերմանական հասարակության հանդուրժողականության ձևավորման վրա[124]։

Պատրիկ Բեռնհարդը գրում է, որ նացիստները, այդ թվում՝ Հայնրիխ Հիմլերը, բացահայտ մերժում էին Գերմանական կայսրության գաղութատիրական նախկին փորձը՝ համարելով այն «սարսափելի հնացած» մոդել։ Երբ նացիստները որևէ կերպ ոգեշնչվում էին գաղութատիրությունից՝ «Գլխավոր պլան Օսթ»-ի (Generalplan Ost) մշակման շրջանակում, դա արվում էր հիմնականում ժամանակակից իտալական ֆաշիստների, մասնավորապես Ջուզեպպե Տասինարիի գործունեությունից Լիբիայում։ Նացիստները այդ մոդելը դիտարկում էին որպես ֆաշիստական մոդեռնիզմի փայլուն օրինակ[125]։

Հայրենադարձություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Կատյավիվին՝ Գերմանիայում Նամիբիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպանը, 2008 թվականի օգոստոսին պահանջել է, որ 1904–1908 թվականների հերերոների և նամա բանտարկյալների գանգերը, որոնք Գերմանիա էին տեղափոխվել որպես գիտական ուսումնասիրությունների առարկա՝ եվրոպացիների գերակայությունը փաստելու նպատակով, վերադարձվեն Նամիբիա։ Կատյավիվին այս պահանջն առաջ է տվել գերմանական հեռուստաաղբյուրում՝ մի վավերագրական ֆիլմի հետ կապված, որտեղ ասվում էր, որ երկու գերմանական համալսարաններում հայտնաբերվել են ավելի քան 40-ը այդ գանգերից, որոնց թվում, հավանաբար, եղել է Լյուդերիցի մոտ գտնվող Շարք Այլենդ կղզում մահացած նամաների ցեղապետի գանգը[126]։

2011 թվականի սեպտեմբերին գանգերը վերադարձվել են Նամիբիա[127]։ 2018 թվականի օգոստոսին Գերմանիան վերադարձրել է մնացած բոլոր գանգերն ու այլ մարդկային մնացորդները, որոնք օգտագործվել էին սպիտակների առավելությունները գիտականորեն ապացուցելու նպատակով[13][14]։ Սա երրորդ նման փոխանցումն էր, և այդ ժամանակից քիչ առաջ գերմանական բողոքական եպիսկոպոս Պետրա Բոսե-Հուբերը հայտարարել էր. «Այսօր մենք ցանկանում ենք անել այն, ինչ պետք է վաղուց արվեր՝ վերադարձնել նրանց զավակներին 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի մնացորդները»[13][14]։

2019 թվականի մայիսի 17-ին, վերադարձի գործընթացի շրջանակում, Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր Նամիբիայից 1900-ականներին վերցված քարե խորհրդանիշի վերադարձի մասին[128]։

Ժամանակակից ակտիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերերո և նամա ցուցարարները համաշխարհային մակարդակով բողոքի ցույցեր են կազմակերպվել արդարություն պահանջելու համար։ Հիմնական խմբերը ներառում են՝

  • Օվահերերո Ցեղասպանության Հիմնադրամը, որը 2017 թվականին ԱՄՆ-ում ներկայացրել է խումբային հայց՝ հղումով դեպի Alien Tort Statute-ը։ Դատական գործը մերժվել է, սակայն այն միջազգային ուշադրություն է գրավել այս խնդրի շուրջ[129]։
  • #RememberHereroNama սոցիալական մեդիայի արշավը, որը ճնշում է գործադրում Գերմանիայի և Նամիբիայի վրա՝ բանակցություններում ներառելու հաջորդ սերնդի ձայները։
  • 2023 թվականին հերերոների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի Աֆրիկյան Ծագման Ժողովրդերի աշխատանքի խմբին, մեղադրելով Գերմանիային «հրապարակային պատմության մաքրում» մեջ՝ հրաժարվելով վերադարձնել խլված հողերն ու Բեռլինի թանգարաններում պահվող մարդկային մնացորդները[130]:
  • ԲԲՍ-ի «Նամիբիա՝ Ցեղասպանություն և Երկրորդ ռայխ» (2005) վավերագրական ֆիլմը ուսումնասիրում է հերերո և նամա ժողովուրդների ցեղասպանությունը և դրա հետ կապված պատմական հանգամանքները[131]։
  • «100 տարվա լռություն» վավերագրական ֆիլմում ռեժիսորներ Հալֆդան Մուուրհոլմն ու Կասպեր Էրիքսենը ներկայացնում են 23-ամյա հերերո երիտասարդ անջկա պատմությունը, որը իմացել է, որ իր մեծ տատը բռնաբարվել է գերմանացի զինվորի կողմից այդ իրադարձությունների ընթացքում։ Ֆիլմը բացահայտում է անցյալն ու ներկայացնում, թե ինչպես է անցյալը Նամիբիան ընդունում այսօր[132]։
  • Մարի Սերեբրովի «Մամա Նամիբիա» պատմավեպը պատմում է 1904 թվականի ցեղասպանության մասին՝ ներկայացնելով այն երկու տեսանկյունից։ Առաջինն՝ 12-ամյա հերերո աղջկա՝ Ջահոհորայի, որը երկու տարի անընդմեջ միայնակ ապրել է բնության մեջ՝ իր ընտանիքի սպանությունից հետո։ Երկրորդը՝ Կովի, հրեա բժշկի, ով միանում է գերմանական բանակին՝ իր հայրենասիրությունը ապացուցելու համար, սակայն ականատես լինելով վայրագություններին՝ սկսում է կասկածել իր հավատարմությանը[133]։
  • Թոմաս Ռագգլզ Պինչոնի «V.» վեպի մի գլուխը հիշատակում է ցեղասպանությունը՝ ներկայացնելով 1904 թվականին տեղի ունեցած դեպքեր, այդ թվում՝ Շարք կղզու համակենտրոնացման ճամբարի մասին հիշողություններ։ Նրա ավելի ուշ գրած «Ճնշման ծիածան» վեպում ևս կան ցեղասպանությանը արված հղումներ՝ ուժեղ գեղարվեստական երանգներով[134]։
  • Ջեքի Սիբլիս Դրյուրիի «Մենք հպարտությամբ ներկայացնում ենք ներկայացում Նամիբիայի հերերոների մասին, որոնք նախկինում բնակվել են Հարավային Աֆրիկայում, Գերմանական Հարավ-Արևմտյան Աֆրիկայում, 1884-1915 թթ.» ներկայացումը պատմում է դերասանների խմբի մասին, որոնք բեմադրում են Հերերո և Նամա ցեղասպանության թեմայով ներկայացում[135]։

Գերմաներեն բնօրինակ տեքստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. translated from German: "Ich, der große General der Deutschen Soldaten, sende diesen Brief an das Volk der Herero. Die Herero sind nicht mehr deutsche Untertanen. Sie haben gemordet und gestohlen, haben verwundeten Soldaten Ohren und Nasen und andere Körperteile abgeschnitten, und wollen jetzt aus Feigheit nicht mehr kämpfen. Ich sage dem Volk: Jeder, der einen der Kapitäne an eine meiner Stationen als Gefangenen abliefert, erhält tausend Mark, wer Samuel Maharero bringt, erhält fünftausend Mark. Das Volk der Herero muss jedoch das Land verlassen. Wenn das Volk dies nicht tut, so werde ich es mit dem Groot Rohr dazu zwingen. Innerhalb der Deutschen Grenzen wird jeder Herero mit und ohne Gewehr, mit oder ohne Vieh erschossen, ich nehme keine Weiber oder Kinder mehr auf, treibe sie zu ihrem Volke zurück, oder lasse auf sie schießen. Dies sind meine Worte an das Volk der Herero. Der große General des mächtigen Deutschen Kaisers.

    "Dieser Erlaß ist bei den Appells den Truppen mitzuteilen mit dem Hinzufügen, daß auch der Truppe, die einen der Kapitäne fängt, die entsprechende Belohnung zu teil wird und daß das Schießen auf Weiber und Kinder so zu verstehen ist, daß über sie hinweggeschossen wird, um sie zum Laufen zu zwingen. Ich nehme mit Bestimmtheit an, daß dieser Erlaß dazu führen wird, keine männlichen Gefangenen mehr zu machen, aber nicht zu Grausamkeiten gegen Weiber und Kinder ausartet. Diese werden schon fortlaufen, wenn zweimal über sie hinweggeschossen wird. Die Truppe wird sich des guten Rufes der deutschen Soldaten bewußt bleiben."[67][68]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Goldmann, Matthias (2024). «The ambiguity of colonial international law: Three approaches to the Namibian Genocide». Leiden Journal of International Law: 1–28. doi:10.1017/S0922156523000742.
  2. Olusoga, David (2015 թ․ ապրիլի 18). «Dear Pope Francis, Namibia was the 20th century's first genocide». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Why Namibian chiefs are taking Germany to court». The Economist. 2017 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  4. 1 2 3 Steinhauser, Gabriele (2017 թ․ հուլիսի 28). «Germany Confronts the Forgotten Story of Its Other Genocide». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. 1 2 Oltermann, Philip (2021 թ․ մայիսի 28). «Germany agrees to pay Namibia €1.1bn over historical Herero-Nama genocide». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  6. Reader, John (1997). Africa: A Biography. էջ 588.
  7. Nuhn (1989);[Հղում աղբյուրներին] Schaller (2008), էջ. 296: "see his footnotes to German language sources citation #1 for Chapter 13."; Sarkin-Hughes (2008); Moses (2008);[Հղում աղբյուրներին] Friedrichsmeyer, Lennox & Zantop (1998), էջ. 87; Baronian, Besser & Jansen (2007), էջ. 33
  8. Gewald, J. B. (2000). «Colonization, Genocide, and Resurgence: The Herero of Namibia, 1890–1933». In Bollig, M.; Gewald, J.B. (eds.). People, Cattle and Land: Transformations of a Pastoral Society in Southwestern Africa. Köln, DEU: Köppe. էջեր 167, 209. hdl:1887/4830. ISBN 978-3-89645-352-5.
  9. Olusoga, David [unspecified role] (2004 թ․ հոկտեմբեր). Namibia – Genocide and the Second Reich. Real Genocides. BBC Four.
  10. Lyons, Clare; և այլք: (2004 թ․ օգոստոսի 14). «Germany Admits Namibia Genocide». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. «'Germany has offered its first formal apology for the colonial-era massacre of some 65,000 members of the Herero tribe by German troops in Namibia. (...) "We Germans accept our historic and moral responsibility," Ms Wieczorek-Zeul, Germany's Development Aid Minister, told a crowd of some 1,000 at the ceremony in Okokarara. "Germany has learnt the bitter lessons of the past." But after the minister's speech, the crowd repeated calls for an apology. "Everything I said in my speech was an apology for crimes committed under German colonial rule," she replied.'»
  11. Tejas, Aditya (2015 թ․ հուլիսի 9). «German Official Says Namibia Herero Killings Were 'Genocide' and Part of 'Race War'». International Business Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  12. Kollenbroich, Britta (2015 թ․ հուլիսի 13). «Deutsche Kolonialverbrechen: Bundesregierung nennt Herero-Massaker erstmals "Völkermord"» [German colonial crimes: Federal government calls Herero massacre "genocide" for the first time]. Der Spiegel (գերմաներեն). Deutsche Presse-Agentur. Արխիվացված է օրիգինալից (Online) 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. 1 2 3 «Germany returns skulls from colonial-era massacre to Namibia». Reuters. 2018 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 23-ին.
  14. 1 2 3 «Germany returns Namibia genocide skulls». BBC News. 2018 թ․ օգոստոսի 29.
  15. «Joint Declaration by the Federal Republic of Germany and the Republic of Namibia "United in Remembrance of Our Colonial Past, United in Our Will to Reconcile, United in Our Vision of the Future"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ փետրվարի 11-ին.
  16. Gaudi, 2017, էջեր 69–70
  17. Totten, Samuel; Parsons, William S. (2009). Century of Genocide, Critical Essays and Eyewitness Accounts. New York: Routledge Falmer. էջ 15. ISBN 978-0-415-99085-1.
  18. Gaudi, 2017, էջ 70
  19. 1 2 Olusoga, David; Erichsen, Casper W. (2010). The Kaiser's Holocaust: Germany's Forgotten Genocide and the Colonial Roots of Nazism. London, ENG: Faber and Faber. ISBN 978-0-571-23141-6.
  20. 1 2 3 4 5 Gewald, Jan-Bart (1998). Herero heroes: A Socio-political history of the Herero of Namibia, 1890–1923. Oxford: James Currey. ISBN 978-0-8214-1256-5.
  21. Peace and Freedom. Women's International League for Peace and Freedom. 40: 57. 1980. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. 1 2 Dierks, Klaus (2004). «Biographies of Namibian Personalities, M. Entry for Maharero». klausdierks.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  23. Klotz, Marcia (1994). White women and the dark continent: gender and sexuality in German colonial discourse from the sentimental novel to the fascist film (Ph. D.). Stanford University. էջ 72. «Although records show that Herero leaders repeatedly complained that Germans were raping Herero women and girls with impunity, not a single case of rape came before the colonial courts before the uprising because the Germans looked upon such offences as mere peccadilloes.»
  24. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Bridgman, Jon M. (1981). The Revolt of the Hereros. California University Press. ISBN 978-0-520-04113-4 via Google Books.
  25. 1 2 «A bloody history: Namibia's colonisation». BBC News. 2001 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 15-ին.
  26. Moses (2008)
  27. Morel, E. D. (1920). The Black Man's Burden. New York: B.W. Huebsch. էջեր 55, 64 & 66. ISBN 978-1-58367-168-9.
  28. 1 2 3 4 5 6 7 8 9 Hull, Isabel V. (2005). Absolute Destruction: Military Culture and the Practices of War in Imperial Germany. NY: Cornell University Press. ISBN 978-0-8014-4258-2 via Google Books.
  29. Bley, Helmut (1996). Namibia under German Rule. Hamburg: LIT. էջեր 10 & 59. ISBN 978-3-89473-225-7.
  30. Baranowski, Shelley (2011). Nazi Empire: German Colonialism and Imperialism from Bismarck to Hitler. Cambridge University Press. էջեր 47–49, 55–56 & 59. ISBN 978-0-521-85739-0.
  31. 1 2 Steinmetz, George (2007). The Devil's Handwriting: Precoloniality and the German Colonial State in Qingdao, Samoa, and Southwest Africa. University of Chicago Press. ISBN 978-0-226-77244-8.
  32. 1 2 Gaudi, 2017, էջ 76
  33. 1 2 3 Gaudi, 2017, էջ 75
  34. Totten, Samuel; Bartrop, Paul Robert; Jacobs, Steven L. (2007). Dictionary of Genocide: A-L. Westport, Conn.: Greenwood Press. էջ 184. ISBN 978-0-313-34642-2.
  35. 1 2 3 Chalk, Frank Robert; Jonassohn, Kurt; Studies, Montreal Institute for Genocide (1990 թ․ հունվարի 1). The History and Sociology of Genocide: Analyses and Case Studies (անգլերեն). Yale University Press. ISBN 978-0-300-04445-4.
  36. 1 2 3 Drechsler, Horst (1980). Let Us Die Fighting: the struggle of the Herero and Nama against German imperialism (1884–1915). London: Zed Press. ISBN 978-0-905762-47-0.
  37. 1 2 3 Totten, Samuel; Parsons, William S. (2009). Century of Genocide, Critical Essays and Eyewitness Accounts. New York: Routledge Falmer. էջ 18. ISBN 978-0-415-99085-1.
  38. 1 2 Samuel Totten; William S. Parsons (2009). Century of Genocide, Critical Essays and Eyewitness Accounts. New York: RoutledgeFalmer. էջ 19. ISBN 978-0-415-99085-1.
  39. Handelsblatt Nr. 58, March 22/23/24, 2013, p. 56f (de).
  40. Eley, Geoff; Retallack, James (2004). Wilhelminism and Its Legacies: German Modernities, Imperialism, and the Meanings of Reform, 1890–1930. New York: Berghahn Books. էջ 171. ISBN 978-1-57181-223-0.
  41. Jan, Ploeger (1989). «Fort Namutoni: From Military Stronghold to Tourist Camp». Scientia Militaria: South African Journal of Military Studies. 19.
  42. «Schutztruppe German South West Africa Fort Namutoni Northern Outpost Schutztruppe». www.namibia-1on1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  43. Gaudi, 2017, էջեր 70–71
  44. Gaudi, 2017, էջ 80
  45. 1 2 3 Gaudi, 2017, էջ 81
  46. 1 2 3 4 5 6 7 Clark, Christopher (2006). Iron Kingdom: The Rise and Downfall of Prussia 1600–1947. Cambridge: Belknap Press of Harvard. էջեր 776. ISBN 978-0-674-02385-7.
  47. Herero Genocide in Namibia, Montreal Holocaust Museum
  48. German-Herero conflict of 1904–07, Encyclopedia Britannica
  49. Isabel V. Hull, "The military campaign in German Southwest Africa, 1904 – 1907 and the genocide of the Herero and Nama", Journal of Namibian Studies, 4 (2008): 7–24
  50. Odijie, Michael (2018). «The Fear of 'Yellow Peril' and the Emergence of European Federalist Movement». The International History Review. 40 (2): 359. doi:10.1080/07075332.2017.1329751. S2CID 158011865.
  51. Sarkin, 2011, էջեր 175–176
  52. Sarkin, 2011, էջ 199
  53. 1 2 Sarkin, 2011, էջ 157
  54. Sarkin, 2011, էջ 129
  55. von Bülow, Bernhard. «Denkwürdigkeiten» [Memorabilia]. Denkwürdigkeiten (գերմաներեն). 2: 21.
  56. Sarkin, 2011, էջ 157-158
  57. Sarkin, 2011, էջ 193 & 197
  58. Sarkin, 2011, էջ 197
  59. Sarkin, 2011, էջ 207
  60. Webmaster (2023 թ․ մարտի 16). «NAARC announces its support for the efforts of the Herero People in Namibia to receive reparations from the German government». National African American Reparations Commission (NAARC). Վերցված է 2024 թ․ մարտի 28-ին.
  61. 1 2 3 4 Mamdani, Mahmood (2001). When Victims Become Killers: Colonialism, Nativism, and the Genocide in Rwanda. Princeton, NJ: Princeton University Press. ISBN 978-0-691-05821-4.
  62. 1 2 3 Samuel Totten, William S. Parsons, Israel W. Charny (2004) Century of Genocide: Critical Essays and Eyewitness Accounts, Routledge, NY 978-0-203-89043-1
  63. Nils Ole Oermann (1999) Mission, Church and State Relations in South West Africa under German Rule 1884–1915, p. 97, Franz Steiner Verlag, Stuttgart 978-3-515-07578-7
  64. Ulrich van der Heyden; Holger Stoecker (2005) Mission und Macht im Wandel politischer Orientierungen: Europaische Missionsgesellschaften in politischen Spannungsfeldern in Afrika und Asien zwischen 1800–1945, p. 394, Franz Steiner Verlag, Stuttgart 978-3-515-08423-9
  65. Dan Kroll (2006) Securing Our Water Supply: Protecting a Vulnerable Resource, p. 22, PennWell Corp/University of Michigan Press 978-1-59370-069-0
  66. Thomas Tlou (1985) A History of Ngamiland, 1750 to 1906 : The Formation of an African State, Macmillan Botswana, Gaborone, Botswana 978-0-333-39635-3
  67. Bundesarchiv Potsdam, Akten des Reichskolonialamtes, RKA, 10.01 2089, Bl. 23, Handschriftliche Abschrift der Proklamation an das Volk der Herero und des Zusatzbefehls an die Kaiserliche Schutztruppe, 2. Oktober 1904
  68. Der Einsatz der Telegraphie im Krieg gegen Afrikaner, p. 195
  69. Puaux, René (2009) The German Colonies; What Is to Become of Them?, BiblioBazaar, Charleston, SC 978-1-113-34601-8
  70. Tilman Dedering, '"A Certain Rigorous Treatment of all Parts of the Nation': The Annihilation of the Herero in German South West Africa, 1904", in Mark Levene; Penny Roberts (1999) The Massacre in History, pp. 204–222, Berghahn Books, NY 978-1-57181-934-5
  71. Helmut Bley (1971) South West Africa under German rule, 1894–1914, p. 162, Northwestern University Press, Evanston 978-0-8101-0346-7
  72. Manus I. Midlarsky (2005) The Killing Trap: Genocide in the Twentieth Century [Hardcover] p. 32, Cambridge University Press 978-0-511-13259-9
  73. Sarkin-Hughes, 2008
  74. Naomi Baumslag (2005) Murderous Medicine: Nazi Doctors, Human Experimentation, and Typhus, p. 37, Praeger Publishers, Westport, CT 978-0-275-98312-3
  75. '"Stolen' Blue Book was just misplaced" (23 April 2009) The Namibian, accessed 17 Dec 2011
  76. Gewald, Jan-Bart (1999), Herero Heroes: A Socio-Political History of the Herero of Namibia 1890–1923, Ohio University Press, էջ 242, «"Of late it has been claimed that the infamous 'Blue Book' which detailed the treatment of Africans in GSWA was little more than a piece of propaganda put about to further South Africa's territorial ambitions and Britain's position at the negotiating table. Granted that the book was used to strengthen Britain's position vis-à-vis Germany, it must however be borne in mind that the bulk of the evidence contained in the 'Blue Book' is little more than the literal translation of German texts published at the time which were the findings of a German commission of inquiry into the effects of corporal punishment." Thus, when the Blue Book was withdrawn from the public after Germany and England came to an agreement about how to share access to GSWA minerals, this was not censorship; it was just business.»
  77. Wolfram Hartmann, Jeremy Silvester, Patricia Hayes (1999) The Colonising Camera: Photographs in the Making of Namibian History, p. 118, University of Cape Town Press; Ohio University Press 978-1-919713-22-9
  78. Jan-Bart Gewald, Jeremy Silvester (1 June 2003) Words Cannot Be Found: German Colonial Rule in Namibia: An Annotated Reprint of the 1918 Blue Book (Sources on African History, 1), Brill Academic Publishers, Leiden 978-90-04-12981-8
  79. Mann, Michael (2004). The Dark Side of Democracy: Explaining Ethnic Cleansing. New York: Cambridge University Press. էջ 105. ISBN 978-0-521-83130-7.
  80. Scheck, Raffael (2006). Hitler's African Victims: The German Army Massacres of Black French Soldiers in 1940. Cambridge University Press. էջ 83. ISBN 978-0-521-85799-4.
  81. 1 2 3 Clarence Lusane (2002) Hitler's Black Victims: The Historical Experiences of European Blacks, Africans and African Americans During the Nazi Era (Crosscurrents in African American History), pp. 50–51, Routledge, New York 978-0-415-93121-2
  82. 1 2 Smith, Helmut Walser (2008), The Continuities of German History: Nation, Religion, and Race across the Long Nineteenth Century, Cambridge University Press, էջ 199, ISBN 978-0-521-89588-0
  83. 1 2 Aparna Rao (2007) The Practice of War: Production, Reproduction and Communication of Armed violence, Berghahn Books 978-1-84545-280-3
  84. Gewald, J. B. (2003). «Herero genocide in the twentieth century: politics and memory». In Walraven, Klaas van (ed.). Rethinking Resistance: Revolt and Violence in African History. Leiden: Brill Academic Publishers. էջ 282. hdl:1887/12876. ISBN 978-1-4175-0717-7.
  85. 1 2 3 4 News Monitor for September 2001 Prevent Genocide International
  86. Cornell, Fred C. (1986) [1920]. The Glamour of Prospecting. London: T. Fisher Unwin. էջ 42. ISBN 0-86486-054-4.
  87. Thomas Pakenham (1991) The Scramble for Africa, 1876–1912, page 615, Random House, New York 978-0-394-51576-2
  88. «The Tribe Germany Wants to Forget», Mail & Guardian, 1998 թ․ մարտի 13
  89. Benjamin Madley (2005) "From Africa to Auschwitz: How German South West Africa Incubated Ideas and Methods Adopted and Developed by the Nazis in Eastern Europe", European History Quarterly Vol. 35, pp. 429–432: "Operational from 1905 to 1907, Haifischinsel, or Shark Island, was the twentieth century's first death camp. Though referred to as a Konzentrationslager in Reichstag debates, it functioned as an extermination centre."
  90. Madley, p. 446: "Colonial Namibia's death camp at Shark Island was different from Spanish and British concentration camps in that it was operated for the purpose of destroying human life. Thus, it served as a rough model for later Nazi Vernichtungslager, or annihilation camps, like Treblinka and Auschwitz, whose primary purpose was murder."
  91. Isabel V. Hull (2006) Absolute Destruction: Military, Culture And the Practices of War in Imperial Germany, Cornell University Press, Ithaca, NY 978-0-8014-4258-2; see footnote #64, pp. 81–82:'"Sterblichkeit in den Kriegsgefangenlargern', Nr. KA II.1181, copy of undated report compiled by the Schutztruppe Command, read in Col. Dept. 24 Mar. 1908, BA-Berlin, R 1001. Nr. 2040, pp. 161–62. The other annual average death rates (for the period Oct. 1904 to Mar. 1907) were as follows: Okahandja, 37.2%; Windhuk, 50.4%; Swakopmund, 74%; Shark Island in Lüderitzbucht, 121.2% for Nama, 30% for Herero. Traugott Tjienda, headsman of the Herero at Tsumbe and foreman of a large group of prisoners at the Otavi lines for two years, testified years later to a death rate of 28% (148 dead of 528 labourers) in his unit, Union of South Africa, 'Report on the Natives', 101."
  92. Sebastian Conrad, German Colonialism: A Short History, p. 129. Cambridge University Press, 2008
  93. Zimmerman, Andrew, Anthropology and Antihumanism in Imperial Germany, The University of Chicago Press, Chicago, London: 2001, p. 245: "The zoologist Leonard Schultze happened also to be on a collecting trip in Southwest Africa when the war broke out. He found that, although the fighting made the collection and preservation of animals difficult, it presented new opportunities for physical anthropology: 'I could make use of the victims of the war and take parts from fresh native corpses, which made a welcome addition to the study of the living body (imprisoned Hottentots [Nama] were often available to me). This translates the original German: "Andererseits konnte ich mir die Opfer des Krieges zu nutze machen und frischen Leichen von Eingeborenen Teile entnehmen, die das Studium des lebenden Körpers (gefangene Hottentotten [Nama] standen mir häufig zu Gebote) willkommen ergänzten." Leonhard Schultze, Zoologische und anthropologische Ergebnisse einer Forschungsreise im westlichen und zentralen Südafrika ausgeführt in den Jahren 1903–1905, Gustav Fischer: Jena 1908, S. VIII.
  94. «Der verleugnete Völkermord» [The denied genocide]. Die Tageszeitung (գերմաներեն). 2011 թ․ սեպտեմբերի 29.
  95. «Germany returns Namibian skulls». BBC News. 2011 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  96. «Schädel für die Rassenlehre» [Skulls for Racial Studies]. Neue Zürcher Zeitung (գերմաներեն). 2011 թ․ սեպտեմբերի 30.
  97. «Germans return skulls to Namibia». The Times. 2011 թ․ սեպտեմբերի 27.
  98. «Repatriation of Skulls from Namibia University of Freiburg hands over human remains in ceremony». University of Freiburg. 2014 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  99. UN Whitaker Report on Genocide, 1985, paragraphs 14 to 24, pages 5 to 10 Prevent Genocide International
  100. Adhikari, Mohamed (2022 թ․ հուլիսի 25). Destroying to Replace: Settler Genocides of Indigenous Peoples. Indianapolis: Hackett Publishing Company. էջ xxix. ISBN 978-1647920548 via Google Books.
  101. «Germany officially recognises colonial-era Namibia genocide». BBC News. 2021 թ․ մայիսի 28. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  102. «Germany admits Namibia genocide». BBC. 2004 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  103. «German minister says sorry for genocide in Namibia». The Guardian. 2004 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  104. Bause, Tanja (2012 թ․ հունվարի 30). «Monument's Centenary Remembered». The Namibian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  105. Epstein, Klaus (1959). «Erzberger and the German Colonial Scandals, 1905-1910». The English Historical Review. 74 (293): 637–663. doi:10.1093/ehr/LXXIV.293.637. JSTOR 558886.
  106. «South-West African campaign | National Army Museum». www.nam.ac.uk.
  107. «19. South Africa/Namibia (1920–1990)». uca.edu.
  108. Jordan-Walker, Deneice C. (1982). «Settlement of the Namibian Dispute: The United States Role in Lieu of U.N. Sanctions». Case Western Reserve Journal of International Law. 14 (3): 549.
  109. «Namibia: A timeline of Germany's brutal colonial history – DW – 09/22/2021». dw.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 2-ին.
  110. «Al jazeera».(չաշխատող հղում)
  111. «UNPO Report».
  112. «New York Times».
  113. «African Arts». MIT Press (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 2-ին.
  114. «University of Namibia | Open your mind». UNAM (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 2-ին.
  115. David Johnson; Prem Poddar (2008) A Historical Companion to Postcolonial Literatures – Continental Europe and its Empires, p. 240, Edinburgh University Press 978-0-7486-3602-0
  116. Zimmerman, Andrew (2001). Anthropology and antihumanism in Imperial Germany. University of Chicago Press. էջ 244. ISBN 978-0-226-98346-2.
  117. «Imperialism and Genocide in Namibia». Socialist Action. 1999 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.
  118. Madley, Benjamin (2005). «From Africa to Auschwitz: How German South West Africa Incubated Ideas and Methods Adopted and Developed by the Nazis in Eastern Europe». European History Quarterly. 35 (3): 429–64. doi:10.1177/0265691405054218. S2CID 144290873.
  119. MacDonald, David B. (2007). Identity Politics in the Age of Genocide: The Holocaust and Historical Representation. Routledge. էջ 97. ISBN 978-1-134-08571-2 via Google Books.
  120. Kater, Michael H. (2011). «The Nazi Symbiosis: Human Genetics and Politics in the Third Reich». Bulletin of the History of Medicine. 85 (3): 515–516. doi:10.1353/bhm.2011.0067. S2CID 72443192.
  121. Hansen, Randall; King, Desmond (2013). Sterilized by the State: Eugenics, Race, and the Population Scare in Twentieth-Century North America. Cambridge University Press. էջ 158. ISBN 978-1-107-43459-2 via Google Books.
  122. Kiernan, Ben (2007). Blood and Soil, a World History of Genocide and Extermination from Sparta to Darfur. Yale University Press. էջ 36. ISBN 978-0-300-10098-3. «There, German participants in the 1904-8 genocide of the Herero and Nama peoples include the future Nazi governor of Bavaria, Franz Ritter von Epp, who during World War II presided over the liquidation of virtually Bavaria's Jews and Gypsies.»
  123. Gerwarth, Robert; Malinowski, Stephan (2009 թ․ հունիս). «Hannah Arendt's Ghosts: Reflections on the Disputable Path from Windhoek to Auschwitz». Central European History. 42 (2): 279–300. doi:10.1017/S0008938909000314. hdl:20.500.11820/72ba39be-fda4-40ba-a3bc-4f590af1674c. JSTOR 40600596. S2CID 145033628. «Advocates of the continuity hypothesis have often referred to the case of Franz Xaver Ritter von Epp, a former colonial officer, Freikorps leader, and subsequent director of the Third Reich's Colonial Office, as "living proof" of continuities between Africa and the Third Reich. Yet Epp had no influence on the extermination policies of the Third Reich whatsoever and was increasingly marginalized after the abandonment of the Madagascar Plan, a process that culminated in the dissolution of the Colonial Office in 1943.»
  124. Gerwarth, Robert; Malinowski, Stephan (2009 թ․ հունիս). «Hannah Arendt's Ghosts: Reflections on the Disputable Path from Windhoek to Auschwitz». Central European History. 42 (2): 279–300. doi:10.1017/S0008938909000314. hdl:20.500.11820/72ba39be-fda4-40ba-a3bc-4f590af1674c. JSTOR 40600596. S2CID 145033628.
  125. Bernhard, Patrick (2016 թ․ հունվար). «Hitler's Africa in the East: Italian Colonialism as a Model for German Planning in Eastern Europe». Journal of Contemporary History. 51 (1): 61–90. doi:10.1177/0022009414561825. ISSN 0022-0094.
  126. «Katjavivi demands Herero skulls from Germany». The Namibian. 2008 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  127. «Germany returns Namibian skulls». BBC News. BBC News. 2011 թ․ հոկտեմբերի 30.
  128. «Germany to return Portuguese Stone Cross to Namibia». BBC News. 2019 թ․ մայիսի 17.
  129. «Tandfonline».
  130. Menges, Werner. «Russian billionaire keeps 99-year Namibia farm deal». The Namibian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 2-ին.
  131. BBC (2018 թ․ ապրիլի 7). «Namibia: Genocide and the Second Reich (BBC)». YouTube. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  132. "Documentary 100 Years of Silence" ՅուԹյուբում
  133. Serebrov, Mari (2013) Mama Namibia, Windhoek, Namibia: Wordweaver Publishing House 978-99916-889-6-1
  134. (RE)VISIONS OF GENOCIDE: NARRATIVES OF GENOCIDE IN THOMAS PYNCHON'S V. AND GRAVITY'S RAINBOW, Peyton Meigs Joyce, p. 28-29
  135. J.S. Drury (2014) We are Proud ..., Bloomsbury Methuen Drama 978-1-4725-8509-7
  • Baronian, Marie-Aude; Besser, Stephan; Jansen, Yolande, eds. (2007). Diaspora and Memory: Figures of Displacement in Contemporary Literature, Arts and Politics. Thamyris, Intersecting Place, Sex and Race, Issue 13. Leiden, NDL: Brill/Rodopi. ISBN 978-9042021297. ISSN 1381-1312.
  • Friedrichsmeyer, Sara L.; Lennox, Sara; Zantop, Susanne M. (1998). The Imperialist Imagination: German Colonialism and Its Legacy. Ann Arbor, MI: University of Michigan Press. էջ 87. ISBN 978-0-472-09682-4.
  • Nuhn, Walter (1989). Sturm über Südwest. Der Hereroaufstand von 1904 [Storm over Southwest. The Herero Rebellion of 1904] (գերմաներեն). Koblenz, DEU: Bernard & Graefe-Verlag. ISBN 978-3-7637-5852-4.
  • Sarkin-Hughes, Jeremy (2008). Colonial Genocide and Reparations Claims in the 21st Century: The Socio-Legal Context of Claims under International Law by the Herero against Germany for Genocide in Namibia, 1904–1908. Westport, Conn.: Praeger Security International. ISBN 978-0-313-36256-9.
  • Schaller, Dominik J. (2008). Moses, A. Dirk (ed.). From Conquest to Genocide: Colonial Rule in German Southwest Africa and German East Africa (first ed.). Oxford: Berghahn Books. ISBN 978-1-84545-452-4.
  • Empire, Colony, Genocide: Conquest, Occupation and Subaltern Resistance in World History. New York: Berghahn Books. 2008. ISBN 978-1-84545-452-4. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերերո և նամա ցեղերի ցեղասպանություն» հոդվածին։