Հերբյորգ Վասմու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերբյորգ Վասմու
Salon du livre de Paris 2011 - Herbjørg Wassmo - 001.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1942(1942-12-06)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրVesterålen, Նուռլան, Նորվեգիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և վիպասան
Լեզունորվեգերեն[4]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա[5]
ՊարգևներԱմալիա Սքրամի մրցանակ Նորվեգիայի գրավաճառների մրցանակ Q6515804? Գիլդենդալի մրցանակ Nordland fylkes kulturpris? Ֆրեդրիկեի մրցանակ Սուրբ Օլաֆի շքանշան Բրագի պատվավոր մրցանակ Արվեստի և գրականության շքանշան և Anders Jahre's Art and Culture Prize?[6]
Herbjørg Wassmo Վիքիպահեստում

Հերբյորգ Վասմու (նորվ.՝ Herbjørg Wassmo, դեկտեմբերի 6, 1942(1942-12-06)[1][2][3], Vesterålen, Նուռլան, Նորվեգիա), նորվեգացի գրող, բանաստեղծուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբյորգ Վասմուն ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 6-ին Նորվեգիայի հյուսիսում` Վեստերոլեն շրջանի Մյուրե փոքրիկ քաղաքում: Դեռ մանկության շրջանից և դպրոցական վաղ տարիքից Վասմուն ուղղագրական բազմաթիվ սխալներով, բայց շատ զգացմունքային բանաստեղծություններ էր գրում և լավ նկարում: Ստանալով ուսուցչի մասնագիտություն` Վասմուն երկար տարիներ աշխատել է Նորվեգիայի հյուսիսում` շարունակելով ուսումնասիրել գրականություն և գրել արձակ բանաստեղծություններ: 1976 թվականին Վասմուն հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն` «Թևերի բաբախյուն» վերնագրով:

1981 թվականին Վասմուն անցում է կատարել արձակին` հրատարակելով իր առաջին վեպը` «Ծածկած շքապատշգամբով տունը»: Մինչ այդ Վասմուն գրեթե հայտնի չէր, այդ պատճառով երբ նրա գիրքն արժանացավ Նորվեգացի քննադատների ասոցիացիայի մրցանակին և ապա առաջադրվեց Հյուսիսային խորհրդի գրական մրցանակին, մեծ իրադարձություն հանդիսացավ նորվեգական ժամանակակից գրականության մեջ: Այդ ժամանակ գրական մրցանակը չի հանձնվել Վասմուին, քանի որ մրցանակի կանոնակարգով այն չի կարող հանձնվել առաջին անգամ անվանակարգում ներկայացվողին, սակայն 1987 թվականին «Արնահոսող ամպեր» վեպի համար Վասմուն արժանացել է այդ մրցանակին:

Առաջին հաջողությունից հետո Հերբյորգ Վասմուն թողել է դպրոցի աշխատանքը, որպեսզի ամբողջովին նվիրվի ստեղծագործելուն: Վասմուի ստեղծագործական հիմնական թեմաներից են կնոջ դերը հասարակության մեջ և Հյուսիսային Նորվեգիայի իրավիճակը: Դրանք արդեն նկատելի էին Վասմուի բանաստեղծական առաջին ժողովածուներում, որտեղ մի քանի բանաստեղծություններ գրվել էին տեղի բարբառով:

Լավագույն ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասմուի ստեղծագործության ամենանշանակալի գործերը երկու եռագրություններն են Թորայի և Դինայի մասին: Առաջին եռագրությունն ունի մեկ ընդհանուր անվանում` Թորա, որի մեջ մտնում են «Ծածկած շքապատշգամբով տունը» (1981), «Խաղաղ սենյակը» (1983) և «Արնահոսող ամպեր» (1986) վեպերը: Սրանք ռեալիստական վեպեր են Հյուսիսային Նորվեգիայի ձկնորսական փոքրիկ ավանում ապրող երիտասարդ աղջկա մասին, ով սեքսուալ բռնության է ենթարկվել խորթ հոր կողմից: Անցյալը մոռանալու և և նոր կյանք կսելու երազանքներով տարված` Թորան դադարում է տարբերել երազանքը իրականությունից, ինչն ավարտվում է անխելամտությամբ և անժամանակ մահով: Գրողը մեծ ուշադրություն է դարձնում 20-րդ դարի 50-ական թվականների նորվեգական իրականությունը ռեալիստական ոճով պատկերելուն:

1989-1997 թվականներին Հերբյորգ Վասմուն գրել է մեկ այլ եռագրություն` «Դինա» վերնագրով, որի մեջ մտնում են «Դինայի գիրքը» (1989), «Երջանկության զավակը» (1992) և «Կարնայի ժառանգությունը» (1997) վեպերը: Եռագրության իրադարձություններն ընթանում են 19-րդ դարի 40-50-ական թվականներին` սկսվելով Հյուսիսային Նորվեգիայի առևտրական փոքր քաղաքում, շարունակվելով Կոպենհագենում, ապա կրկին ավարտվելով Նորվեգիայում: Հերոսուհի Դինան Թորայի հակապատկերն է: Նա մանուկ հասակում ողբերգություն է ապրել. իր անզգուշության հետևանքով մահացել է մայրը, ինչն իր տխուր հետքն է թողնում աղջկա ողջ կյանքում: Բայց ի տարբերություն Թորայի` Դինան զոհի տպավորություն չի թողնում. նա ճակատագրական ուժեղ կնոջ կերպար է, ինքնուրույն բիզնես է վարում: Առաջին հայացքից նա երջանիկ է և հաջողակ, սակայն նա դատապարտված է միայնության և ինքնաոչնչացման: Այս եռագրությունը մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում, Սկանդինավիայում: Վեպի հիման վրա 2002 թվականին նկարահանվել է կինոֆիլմ` «Ես Դինան եմ» վերնագրով: Վասմուն սցենարի հեղինակներից մեկն է եղել, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են հանրահայտ դերասաններ Մարիա Բոնևին, Պերնիլա Աուգուստը, Քրիստոֆեր Էկլստոնը, Ժերար Դեպարդիեն: Ֆիլմը ցուցադրվել է շատ երկրներում:

2001 թվականին Վասմուն լույս է ընծայել «Յոթերորդ հանդիպում», իսկ 2003-ին` «Փախուստ Ֆրանկից» վեպերը, որոնցում ևս արծարծված է կնոջ խնդիրների թեման: 2006 թվականին Վասմուն գրել է իր ռեալիստական ամենացնցող վեպերից մեկը` «Մի բաժակ կաթ, խնդրեմ», որում բարձրացնում է ստրկավաճառության թեման 21-րդ դարում` ներկայացնելով կյանքը ժամանակակից Օսլոյում:

2009 թվականին «Հարյուր տարի» վեպում գրողն անդրադարձել է իր ընտանիքի պատմությանը: Այն վիպասք է երեք կանանց մասին` Սառա Սուսաննա, ով եղել է գրողի նախատատը, Էլիդա` գրողի տատը, ով իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ սիրել է իր ամուսնուն, և Յորդիս` գրողի մայրը:

Վասմուն աշխատել է նաև ռադիոբեմադրությունների բնագավառում, հրատարակել է վավերագրական վեպ և նկարազարդ գիրք մանուկների համար:

Իր ստեղծագործական կյանքում գրողն արժանացել է ազգային և արտասահմանյան բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Բրագի մրցանակի (2010), Սուրբ Օլաֆի մրցանակի (2007), Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի (2011): Վասմուի գրքերը միջազգային համբավ են ձեռք բերել, թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1981 — «Ծածկած շքապատշգամբով տունը» (նորվ.՝ Huset med den blinde glassveranda) («Թորա» եռագրության առաջին վեպը) (Նորվեգական քննադատների ասոցիացիայի մրցանակ, 1981)
  2. 1983 — «Խաղաղ սենյակ» (նորվ.՝ Det stumme rommet) («Թորա» եռագրության երկրորդ վեպը)
  3. 1986 — «Արնահոսող ամպեր» (նորվ.՝ Hudløs himmel) («Թորա» եռագրության երրորդ վեպը) (Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ, 1987)
  4. 1989 — «Դինայի գիրքը» (նորվ.՝ Dinas bok) («Դինա» եռագրության առաջին վեպը)
  5. 1992 — «Երջանկության զավակը» (նորվ.՝ Lykkens sønn) («Դինա» եռագրության երկրորդ վեպը)
  6. 1997 — «Կարնայի ժառանգությունը» (նորվ.՝ Karnas arv) («Դինա» եռագրության երրորդ վեպը)
  7. 2001 — «Յոթերորդ հանդիպում» (նորվ.՝ Det sjuende møte)
  8. 2003 — «Փախուստ Ֆրանկից» (նորվ.՝ Flukten fra Frank)
  9. 2006 — «Մի բաժակ կաթ, խնդրեմ» (նորվ.՝ Et glass melk takk)
  10. 2009 — «Հարյուր տարի» (նորվ.՝ Hundre år)

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1976 — «Թևերի բաբախյուն» (նորվ.՝ Vingeslag) (բանաստեղծությունների ժողովածու)
  2. 1977նորվ.՝ Flotid (բանաստեղծությունների ժողովածու)
  3. 1991 — «Փոքրիկ կանաչ պատկերներ մեծ կապույտ շրջանակում» (նորվ.՝ Lite grønt bilde i stor blå ramme) (բանաստեղծությունների ժողովածու)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1983 — «Ձմեռային հունիս» (նորվ.՝ Juni-vinter) (ռադիոբեմադրություն)
  2. 1984 — «Ճանապարհ» (նորվ.՝ Veien å gå) (վավերագրական վեպ)
  3. 1985նորվ.՝ Mellomlanding (ռադիոբեմադրություն)
  4. 1995 — «Սոլո: Չորս պատմություն» (նորվ.՝ Reiser : fire fortellinger) (պատմվածքներ)
  5. 1996նորվ.՝ Hemmelig torsdag i treet (նկարազարդ գիրք մանուկների համար)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1981 - Նորվեգական քննադատների ասոցիացիայի մրցանակ («Ծածկած շքապատշգամբով տունը» վեպի համար)
  2. 1983 - Գրավաճառի մրցանակ («Խաղաղ սենյակ» վեպի համար)
  3. 1986 - Nordland fylkes kulturpris մրցանակ
  4. 1987 - Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ («Արնահոսող ամպեր» վեպի համար)
  5. 1991 - Գիլդենդալ մրցանակ
  6. 1997 - Amalie Skram-prisen մրցանակ
  7. 1998 - Ժան Մոնեի մրցանակ (Ֆրանսիա)
  8. 2004 - Eeva Joenpelto-prisen մրցանակ (Ֆինլանդիա)
  9. 2006 - Havmannprisen մրցանակ («Մի բաժակ կաթ, խնդրեմ» վեպի համար)
  10. 2007 - Սուրբ Օլաֆի շքանշան
  11. 2010 - Բրագի մրցանակ
  12. 2011 - Արվեստի և գրականության շքանշան (Ֆրանսիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]