Հերբերտ Տամպերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Տամպերե
Ծնվել էփետրվարի 1, 1909(1909-02-01)[1]
Rannu parish, Yurevsky Uyezd, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 19, 1975(1975-01-19)[1] (65 տարեկան)
Ռաննու, Ռաննու, Տարտումաա, Էստոնիա
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունբանահավաք և երաժշտագետ
Հաստատություն(ներ)Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա, Տարտուի համալսարան և Էստոնիայի գրականագիտական թանգարան
Գործունեության ոլորտբանագիտություն
Ալմա մատերՏարտուի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինէստոներեն[2][3]

Հերբերտ Տամպերե (էստ․՝ Herbert Tampere, փետրվարի 1, 1909(1909-02-01)[1], Rannu parish, Yurevsky Uyezd, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1975(1975-01-19)[1], Ռաննու, Ռաննու, Տարտումաա, Էստոնիա), խորհրդային էստոնացի բանահավաք և երաժշտագետ։ Էստոնական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1959), բանասիրական գիտությունների թեկնածու (1962), Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1969)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Տամպերեն ծնվել է 1909 թվականի հունվարի 19-ին (փետրվարի 1-ին) Տարտուի գավառի Ռաննու գյուղում։ 1927-1933 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի[5] բանահյուսագիտության, ազգագրության, հնագիտության ու էստոներենի ֆակուլտետում։ 1928 թվականից մինչև 1945 թվականը Հերբերտ Տամպերեն՝ որպես ասիստենտ, աշխատել է էստոնական ազգային քնարերգության արխիվում (Eesti Rahvaluule Arhiiv)։ 1935 թվականին Հերբերտ Տամպերեն հրատարակել է էստոնական ժողովրդական երգերի իր առաջին ժողովածուն։ Նա եղել է էստոնական ժողովրդական երգերի «Vana Kannel» ժողովածուի III և IV հատորների հրատարակության պատասխանատուն։ 1946-1951 և 1967-1975 թվականներին Հերբերտ Տամպերեն դասավանդել է Տալլինի կոնսերվատորիայում, վարել է երաժշտական բանահյուսությանը նվիրված դասընթաց։ 1947 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1974 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1952-1966 թվականներին Հերբերտ Տամպերեն բանահյուսագիտություն է դասավանդել Տարտուի համալսարանում[4]։ Մանկավարժական գործունեությանը զուգահեռ աշխատել է Էստոնական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գրականագիտական թանգարանում. 1952 թվականից եղել է գիտաշխատող, 1966 թվականից՝ ավագ գիտաշխատող[5]։ Ղեկավարել է երաժշտական բանահյուսության բաժինը[4]։

Հերբերտ Տամպերեն հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատություններ, որոնց մեծ մասը նվիրված է էստոնական երաժշտական բանահյուսությանը։ Տամպերեն զեկույցներով ելույթ է ունեցել գիտաժողովներում։ Եղել է «Կալեվալասեուրա» (1960) և «Սուոմալաիս ուգրիլայսեն Սեուրա» (1963) միությունների անդամ[4]։

Հերբերտ Տամպերեն մահացել է 1975 թվականի հունվարի 19-ին Տարտուի շրջանի Ռաննու գյուղում[4]։ Թաղված է Տարտուի Ռաադի գերեզմանատանը[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eesti rahvaviiside antoloogia, Tartu, 1935.
  • Vana Kannel. Kuusalu vanad rahvalaulud, Tallinn, 1938.
  • Vana Kannel. Karksi vanad rahvalaulud, Tartu, 1941.
  • Eesti rahvalaule viisidega, t. 1-5, Tallinn, 1956-65.
  • Die Erforschung der Volksmusik in der Estnischen SSR, «Deutsches Jahrbuch für Volkskunde», 1967, Bd 13, H. 2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.vle.lt/straipsnis/herbert-tampere/
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. CONOR.Sl
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Тампере, Херберт Тохверович // Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, Советский композитор. Под ред. Ю. В. Келдыша. 1973—1982.
  5. 5,0 5,1 Тампере, Херберт Тохверович // Большая биографическая энциклопедия. 2009.
  6. «Herbert Tampere (1909 - 1975) haud» (էստոներեն). tartu.ee. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andreas Kalkun: Herbert Tampere: On the Problem of Rhythm in the Old Estonian Folk Song in: Kirstin Kuutma und Tiiu Jaago: Studies in Estonian Folkloristics and Ethnology. A Reader and Reflexive History, University of Tartu, Tartu 2005 ISBN 9949-11-110-2