Հերբերտ Աաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Աաչ
Ծնվել էմարտի 24, 1923(1923-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրՔյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 13, 1985(1985-10-13)[1][2][4][…] (62 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[1][3]
Կրթություն«Լա Էսմերալդա» նկարչության, քանդակագործության և փորագրության ազգային դպրոց
Մասնագիտություննկարիչ, հեղինակ և արվեստագետ
ՈւսուցիչՋոն Ֆերրեն[1], Լյուդվիգ Մեյդներ[1] և Ռուֆինո Տամայո[1]
Ներշնչվել էգույնի տեսություն

Հերբերտ Աաչ (մարտի 24, 1923(1923-03-24)[1][2][3][…], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[1][2] - հոկտեմբերի 13, 1985(1985-10-13)[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝ ամերիկացի նկարիչ և գրող։ Աաչի նկարելու ոճը հայտնի է իր ինտենսիվ և լավ տեղադրված պիգմենտացիաներով, որը բխում է գույների տեսության և գույների հարաբերությունների հանդեպ իր խորը հետաքրքրությունից։ Գույների տեսության և փիլիսոփայության հանդեպ այս հետաքրքրությունը առաջնորդեց նրան գրելու Գոթական գույների տեսության ամենահայտնի թարգմանություններից մեկը։

Հերբերտ Աաչը ծնված 1923 թվականին Քյոլն, Գերմանիա։ Գերմանիայում է Աաչը բացահայտել գեղարվեստը, սովորելով գերմանացի էքսպրեսիոնիստ, նկարիչ Լյուդվիգ Մեիդների (անգլ.՝ Ludwig Meidner) մոտ։ Նացիստական հալածանքները իր ընտանիքի փախուստի պատճառը դարձան, և 1942 թվականին նա եկավ Նյու Յորք։ 1942 թվականին ընդգրկվում է Միացյալ Նահանգների բանակում և մի տարի հետո դառնում ԱՄՆ-ի քաղաքացի։ Գերմանիաում՝ Կասելում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայելուց հետո 1946 թվականին նա վերադառնում է Նյու Յորք, որտեղ նա սովորում է Բրուքլինի թանգարանի արվեստի դպրոցում՝ Ջոն Ֆեռենի և Ռուֆինո Տամայոի մոտ։ 1948 թվականին իր նոր կնոջ հետ տեղափոխվում է Մեխիկո, որտեղ շարունակում է գեղարվեստի դասերը Էսկուելա դե Պինտուռա ի Էսկուլտուռա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխիկոյից վերադառնալուց հետո 1954-1963 թվականներին Փենսիլվանիայում՝ Հազելտոնում, Աաչը կիրառեց նկարչությունը նրանում, ինչը կոչվում էր «հարաբերական մեկուսացում»։ Ի վերջո 1963 թվականին նա վերադարձավ Նյու Յորք և 1965 թվականին սկսեց դասավանդել Քուինս քոլեջում[5], որտեղ էլ աշխատեց իր կյանքի մնացած մասը։ Քուինսում դասավանդեց ստուդիո արվեստ և գույների տեսություն և դարձավ ուսանողների սիրելին՝ տեղ գտնելով դպրոցական տարեգրքում 1968 թվականին, և երկու անգամ ընտրվեց «տարվա ուսուցիչ»[6]։ 1976-1979 թվականներին աշխատում է որպես արվեստի վարչության նախագահ[6]։ Նա նույնպես դասավանդում է Պռատտ Ինստիտուտում՝ 1966-1969 թվականներին[7]։ 1970 թվականին Աաչը այցելեց արևելյան Գերմանիա մասնակցելու Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհրդի տեղեկատվական ծրագրին ընդլայնելու մշակութային փոխանակումները Արևմուտքի միջև։ Գերմանիայում լինելու ընթացքում Վայմարում նա ուսումնասիրեց Գոթական արխիվները և հետաքրքրվեց Վարդակ պատուհաններով։ Նյու Յորք վերքդառնալուց հետո նա համագորցակցեց պաշտոնատար անձանց հետ քաղաքի կամուրջները վառ գույներով ներկելու համար, ինչպիսին են Մեդիսոն պողոտայի կամուրջը, որտեղ նկարված է նարդոս։ 1975 թվականին դարձավ Նկարիչների տեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի նախագահ[8]։ 1979 թվականին ախտորոշվեց քաղցկեղով և դրա պատճառով նա անկարող դարձավ նկարել[9]։ Մահացել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին քաղցկեղի պատճառով հուշահամալիր Սլան-Քետերինգի քաղցկեղի կենտրոնում[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աաչի վաղ պրոֆեսիոնալ կարիերան մեծապես ոգեշնչված էր Ջոն Ֆեռենի աշխատանքներով և նրա գաղափարնով գույների տեսության վերաբերյալ։ Մեխիկոից Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո Աաչը ուսումնասիրեց գույնային համալրման մասին նրա գաղափարները նկարչության մեջ, որտեղ նա մշակեց գունային արտահայտչական ոճը։ Այս ոճը ձևավորվեց իր ժամանակից զարգացնելով նկարչությունը Արտ Կրեյոն ընկերությունում, որը ապահովեց նրան ունենալ հանրությանը դժվար հասանելի գունանյութեր և թույլ տալ փորձարկել նոր մշակված պիգմենտացիան, որը նա ավելացրեց իր նկարներում։ Նա նույնպես ապահովվեց նոր գունանյութերով ԴյուՊոնից և 1960-ականների կեսերին սկսեց օգտագործել լյումինեսցենտային ներկերը հասնելու նրան, ինչը կոչվում է «ինտենսիվությունը եւ ներքին լույսը»[9]։

1960-ականների կեսերին նա հրաժարվեց կտավի վրա փափուկ խոզանակով հարվածներից ստեղծելով գունային ավելիմեծ միջավայր՝ թույլ տալով նրան փնտրել «ավելի պարզ շրջանակ, որի մեջ կուսումնասիրվի գունային հարաբերությունները»։ Նրա գույքը նկարագրում է գունային հարաբերության կարեևորությունը իր արվեստում։

1974 թվականին նա ստեղծեց Հավասարության Նախապատվությունը աշխատության հիմնամասը։ Այս շարքում Աաչ սկսեց ներկել կտավները գիպսի բարակ շերտով, ոգեշնչվելով Ջոտտոյի Ֆրեսկոյի նման մակերեսից։ Իր կտավների համար հիմք դնելուց հետո նա նկարեց կտրուկ գծեր գունային գոտիներում և իր ստորագրությունը օգտագործեց լյումինեսցենտ գույնով:Արվեստի քննադատ Նոել Ֆռեքմանը նկարների շարքը նկարագրեց որպես «գեղեցիկ, բարդ նկարներ»[10]։

Գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչված գույների տեսության իր հետաքրքրությունից 1971 թվականին Աաչը խմբագրեց և թարգմանեց Գյոթեի «Գույների տեսությունը»[11]։ Նա նաև հոդվածներ է նվիրել գունային տեսության և պրակտիկայի մասին և տարբեր գեղարվեստական հրապարակումների ակնարկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Library of Congress Library of Congress Name Authority File
  3. 3,0 3,1 3,2 Record #19807636 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  4. 4,0 4,1 4,2 Faceted Application of Subject Terminology
  5. Herbert Aach papers, 1942–1988". Archives of American Art, Smithsonian Institution. Retrieved June 12, 2011.
  6. 6,0 6,1 6,2 "Artists & Works". Artwork of the 70s. Castellani Art Museum. Archived from the original on August 25, 2011. Retrieved June 12, 2011.
  7. "Herbert Aach papers, 1942–1988". Archives of American Art, Smithsonian Institution. Retrieved June 12, 2011.
  8. Mayer, Ralph (1975). "The Artists Technical Research Institute". Art Journal. College Art Association. 34 (4): 316. JSTOR 775912.
  9. 9,0 9,1 John Aach (2007). "Herb Aach". John Aach & Doris Aach. Archived from the original on December 20, 2012. Retrieved June 12, 2011.
  10. John Aach (2008). "Herb Aach: Reviews". Herb Aach. John Aach & Doris Aach. Retrieved June 12, 2011
  11. նկարագրեց շարքը՝ որպես «գեղեցիկ, բարդ նկարներ»։