Հերանուշ Արշակյան
Հերանուշ Արշակյան արմտ. հայ.՝ Հերանուշ Արշակեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 28, 1887 |
Ծննդավայր | Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մարտի 27, 1905 (17 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, արձակագիր և գրող |
Ազգություն | Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության կազմում |
Քաղաքացիություն | ![]() |
Հերանուշ Արշակյան Վիքիդարանում |
Հերանուշ (Նարգիզ) Արշակյան (հուլիսի 28, 1887, Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մարտի 27, 1905, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Մաքրիգյուղի ֆրանսիական իգական դպրոցում, ապա ծննդավայրի Մաքրուհյաց հայկական դպրոցում։
Քնարաշունչ բանաստեղծություններում արտահայտել է հասարակական թախծոտ տրամադրություններ («Լրում», «Երկու ճամփաները», «Հույս», «Ղարիպը», «Լացին գիշերը», «Մահվան մոտ» և այլն), որոնք հեղինակի մահից հետո լույս են տեսել «Ծաղիկ» պարբերականում, ապա 1909 թվականին հրատարակվել առանձին գրքով։ Գրել է նաև մի շարք պատմվածքներ, նովելներ։ Նրա բանաստեղծությունները տեղ են գտել բազմաթիվ դասագրքերում և ժողովածուներում։ Նրա բանաստեղծությունները լույս են ընծայվել նաև Հայպետհրատի կողմից 1956 թվականին[1][2]։
Մահացել է Կոստանդնուպոլսում, թոքախտից։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոգիներուն արցունքը, Երևան, 1956, 48 էջ։
- Լուսնյակ (բանաստեղծություններ, արձակ), Երևան, 1992, 65 էջ[3]։
- Լուսնյակ (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ), Երևան, 2002, 64 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 157
- ↑ Հրանտ Նազարյան. Հերանուշ Արշակեան։ Իր կեանքը եւ բանաստեղծությունները (trasl.Heranush Arshakean: Ir keank'y yev banasteghtsut'yunnery), Constantinopoli, Tēr-Nersēsean, 1910.
- ↑ Արշակյան Հերանուշ (1992)։ Լուսնյակ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 978-5-550-00631-3
![]() |
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 106)։ ![]() |
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 1905 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արևմտահայ բանաստեղծներ
- 19-րդ դարի հայ գրողներ
- Հայ բանաստեղծուհիներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 20-րդ դարի հայ կին գրողներ
- Ստամբուլում ծնված գրողներ
- 19-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- Հայ արձակագիրներ