Հերակլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հերակլիդեսից)
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Հերակլիտ
Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος
Hendrik ter Brugghen - Heraclitus.jpg
Ծնվել էմոտ. մ. թ. ա. 535 Եփեսոս, Հին Հունաստան
Մահացել էմոտ. մ.թ.ա. 470-ականներ Եփեսոս, Հին Հունաստան
Բնակության վայր(եր)Եփեսոս
Ազգությունհույն
Ուղղություննախասոկրատյան փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ԱշակերտներԷմպեդոկլես[1]
Heraclitus Վիքիպահեստում

Հերակլիտ[2], Հերակլիտոս կամ Հերակլայդես (հին հուն․՝ Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος, մ.թ.ա. 544-484), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա։

Հերակլիտ Եփեսացին ծնվել է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։

Իրեն նախորդող փիլիսոփաներից տարբերվում է նրանով, որ աշխարհասկզբի իր տեսության կառուցման մեջ շեշտում է դիալեկտիկական հակադրությունը և շարժումը համարում երևույթների ներբնակ ուժը։ Բնության մեջ իշխում է շարժումը, չկա հանգիստ վիճակ, առերևույթ հանգիստը նույնպես շարժում է, ամեն բան ենթակա է փոփոխման, անփոփոխ ոչինչ չկա։ Տիեզերական ոչ մի երևույթ չի կարելի պատկերացնել անշարժության մեջ, որովհետև շարժման ենթակա են բոլոր առարկաները, բոլոր երևույթները առանց բացառության։ «Ամեն բան շարժվում է և ոչինչ հանգիստ չէ»,- ասում է Հերակլիտը։ Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։

Հերակլիտի այս ուսմունքի մեջ շարժումը պայմանավորված է հակադրությամբ, հակադրությունը կազմում է նրա՝ այդ շարժման ներբնակ ուժը։ Ողջ տիեզերքի մեջ գոյություն ունի հակադրությունների մշտնջենական փոխանակություն։ Հակադրություններից առաջանում է կատարյալ ներդաշնակություն, համաշխարհային ներդաշնակությունը լարվածության և մերձեցման համակեցությունն է։

Կրակի մահը օդի ծնունդն է, օդի մահը՝ ջրի ծնունդը։ Հողի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից՝ կրակը և ընդհակառակը։ Ամեն բան փոխանակություն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]