Հետ դեպի ապագա (ֆիլմաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հետ դեպի ապագա
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր հումորային ֆանտաստիկա, ֆանտաստիկ ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական 1985
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիս
Պրոդյուսեր Bob Gale
Սցենարի հեղինակ Ռոբերտ Զեմեկիս
Դերակատարներ Մայքլ Ջեյ Ֆոքս, Քրիստոֆեր Լլոյդ և Lea Thompson
Օպերատոր Դին Քանդի
Երաժշտություն Ալան Սիլվեստրի
Մոնտաժ Harry Keramidas
Կինոընկերություն Amblin Entertainment
Շահույթ 957 587 347 Հոնգ Կոնգ դոլար
Պաշտոնական կայքէջ
Back to the Future (franchise) Վիքիպահեստում

«Հետ դեպի ապագա» (անգլ.՝ Back to the Future), երեք մասից բաղկացած գիտաֆանտաստիկ ֆիլմ ժամանակի մեջ ճանապարհորդության մասին, որում պատկերված են ամերիկյան Հիլլ Վելլի փոքրիկ քաղաքի և այնտեղ բնակվող մի քանի ընտանիքների այլընտրանքային իրականություն։ Ռեժիսորը եղել է Ռոբերտ Զեմեկիսն է, պրոդյուսերները Սթիվեն Սփիլբերգը, Ֆրենկ Մարշալը և Քեթլին Քեննեդին: Առաջին ֆիլմը դուրս է եկել 1985 թվականին ԱՄՆ-ի կինոթատրոններում և Կանադայում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետ դեպի ապագա» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1985 թվականին, ռեժիսոր և համահեղինակ է դարձել Ռոբերտ Զեմեկիսը: Ըստ սյուժեի դոկտոր Էմեթ Բրաունը 30 տարի ստեղծում էր ժամանակի մեքենան, և, վերջապես, 1985 թվականին նա վերջացրեց աշխատանքը, DeLorean DMC-12 մեքենայի վրա հոսանքային կուտակիչ դնելով:

Սկզբից նա մեքենան ցույց է տալիս իր երիտասարդ ընկերոջը, միջնակարգ դպրոցի սան Մարտի Մակֆլային, սակայն այդ ժամանակ նրանց վրա են հարձակվում դոկտորի հետևից ընկած ահաբեկիչները: Դոկին սպանում են, իսկ Մարտին փրկվում է ժամանակի մեքենայի շնորհիվ և ընկնում է 1955 թվական: Վերադառնալը շատ խնդիրների առջև է կանգնեցնում տղային, քանի որ վերադառնալու համար նրան պլուտոնիում է հարկավոր: Բացի դրանից պատահականորեն Մարտին խանգարում է իր ծնողների հադիպմանը: Դրանով նա վտանգի տակ է դնում իր գոյությունը, և գտնում է դեռ երիտասարդ Էմեթ Բրաունին, հույս ունենալով, որ նրա օգնությամբ կկարողանա որոշել այդ երկու խնդիրները, ինչպես նաև ապագայում փրկել Դոկին, նրան վտանգի մասին տեղեկացնելով: Մարտին պետք է այնպես անի, որ իր ծնողները սիրահարվեն, և դիմակայի չարագործ Բիֆֆ Տաննետին դրանից հետո իր ժամանակաշրջան վերադառնալով:

«Հետ դեպի ապագա» ֆիլմի երկրորդ մասը դուրս է եկել 1989 թվականին: Հաջողությամբ անցնելով բոլոր դժվարությունները, Մարտին տուն է վերադառնում՝ դեպի 1985 թվական: Սակայն Դոկի հանկարծակի հայտնվելը ստիպում է երիտասարդին պատմել ժամանակի մեքենայի գոյության մասին իր ընկերուհուն՝ Ջեննիֆերին, և դրանից հետո նրանք գնում են դեպի 2015 թվական, որպեսզի փրկեն իրենց ապագա երեխաներին բանտից: Այդ ընթացքում ծերուկ Բիֆֆ Տաննեթը իմանում է ժամանակի մեքենայի գոյության մասին, գողանում է այն և փոխում է սեփական ճակատագիրը, իրեն դարձնելով ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը: Իսկ մնացած աշխարհը իրական սարսափ է դառնում, որի մեջ Մարտիի հայրը սպանված է, իսկ Դոկը խելագար է հայտարարված:

Դոկը և Մարտին անցյալ են գնում, որպեսզի խանգարեն ապագայի Բիֆֆին փոխել ներկան: Իրադրությունների տարօրինակ դասավորության պատճառով նրանք կրկին վերադառնում են 1955 թվական: Ժամանակի մեքենայի հետ կատարված հաջող փորձից հետո կայծակը հարվածում է Դոկին, և Դոկը հայտնվում է 1885 թվականում:

«Հետ դեպի ապագա» ֆիլմի վերջնական՝ 3-րդ մասում, որը թողարկվել է 1990 թվականին, 1995 թվականում մնացած Մարտի Մակֆլայը փնտրում է ժամանակի մեքենն, որը Դոկը թողել է 1885 թվականին։ Հանկարծ նա իմանում է, որ այդ թվականում Դոկը սպանվել է հանցագործ Բյուֆֆորդ Տաննենի կողմից 80 դոլար պարտքի պատճառով։ Մարտին գնում է անցյալ՝ Վայրի ԱՐևմուտք, որպեսզի փրկի իր ընկերոջը։ Սակայն ծեր գիտնականը սիրահարվում է ուսուցչուհի Կլարա Քլեյթոնի վրա, իսկ դեպի տուն վերադարձը անհնար կլինի ժամանակի երկու ճամփորդների համար։

Հհնդիկների հարձակումից հետո DeLorean-ը մնում է առանց վառելիքի, որը այդ ժամանակաշրջանում չէին հայտնագործել։ Սակայն Մարտին և Դոկը որոշում են արագացում տալ DeLorean-ին, մեքենան դեպի անդունդը գնացող երկաթգծերի վրա դնելով։

Շարունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետ դեպի ապագա» ֆիլմի անիմացիոն շարունակությունը դուրս է եկել եթեր 1991-ից 1992 թվականներում, այդ ընթացքում նկարահանվել է 26 սերիա։ Քրիսթոֆեր Լլոյդը, Թոմաս Ֆ․ Ուիլսոնը և Մերի Սթինբերգը հնչյունավորել են իրենց կերպարներին։ Բացի նրանից, որ Լլոյդը կատարել է Դոկի դերը յուրաքանչյուր սերիայի սկզբի և վերջին վիդեոսիգմենտներում, շոուն դաստիարակչական բնույթ է կրում, քանի որ «կենդանի» սիգմենտներում Լլոյդը պատմում է բնական երևույթների և ֆզիզիկական կանոնների մասին։ Մուլտիպլիկացիոն սերիալը պատմում է Բրաունների ընտանիքի արկածների մասին, որոնք վերադարձել են Հիլլ-Վելլի։ Կենտրոնական կերպարներից են դառնում Դոկի և Կլարայի որդիները՝ Ծյուկը և Վերնը, իսկ պատմելու շեշտադրությունը մակֆլայների ընտանիքից փոխվում է Բրաունների վրա։ Բացի նրանից, որ 1991 թվականից 1993 թվականը «Harvey Comics» հրատարակչությունը փորձել է թողարկել «Back To The Future: The Animated Series Comic» կոմիքսների հաջորդականությունը։ Ընդհանուր թվով հրատարակվել է 7 թողարկում, որոնցից առաջինը թողարկվել է որպես հատուկ հրատարակչություն։ Ամեն դեպքում սերիայի 4 ամսագրերը հանդիսանում են մուլտսերիալի սերիաների ադապտացիաները, և նրանցից միայն երեքն են նոր պատմություն առաջարկում։