Հետո (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսիրավեպ
Ձևվեպ
ՀեղինակԱննա Թոդդ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱՄՆ
ԿերպարներQ85951289?
Հրատարակվել էհոկտեմբերի 21, 2014
ՀաջորդAfter We Collided?

«Հետո» ֆանֆիկ վեպ է, որը լույս է տեսել 2013 թվականին "Wattpad" հավելվածում։ Վեպի հեղինակը Աննա Թոդդն է։ Ֆանֆիկի առանցքային կերպարները One Direction խմբի երգիչներն են և Թերեզա Յանգը, որի կյանքը ամբողջովին տակնուվրա է լինում Հարրիի հետ ծանոթությունից հետո։

Վեպը աննախադեպ հաջողություն է ունենում կայքում, և 2019 թվականին էկրաններին է բարձրանում գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը[1]։ Հակառակ գրքի դրական արձագանքներին՝ ֆիլմը բացասական քննադատություն ստացավ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Յանգը խելացի և աշխատասեր դեռատի օրիորդ է, ով մեծ ջանքեր է գործադրում միայնակ մորը գոհացնելու, նրա հույսերը արդարացնելու համար։ Դեռ մանկուց՝ հոր հեռանալուց հետո, մայրը մեծ ուշադրություն է դարձրել դստեր կրթությանը և դաստիարակությանը՝ նրա մեջ սերմանելով հանդուրժողականություն, համեստություն և բարոյականություն։ Թեսսայի՝ քոլեջ ընդունվելը մեծ և սպասված իրադարձություն էր, որը, ցավոք, ամբողջովին չի արդարացնում մոր հույսերը, քանի որ դստեր սենյակակիցը՝ Ստեֆը, մի փանկ աղջիկ է, ում մշտապես այցելում են իր ընկերները, այդ թվում և տղաներ։ Թեսսայի ընկերոջը՝ Նոյին, սա նույնպես դուր չի գալիս, բայց նրանցից ոչ ոք չի պնդում սենյակը փոխելու վրա։

Այն, ինչ սարսափելի և անընդունելի էր թե՛մոր, թե՛ դստեր համար, շուտով հարազատանում և մեծ գրավչություն է ընդգրկում Թերեզայի համար։ Դեռ հանրակացարան տեղափոխվելու առաջին պահից նա, անտեսելով մոր և Նոյի ներկայությունը, աչքը չի կարողանում կտրել Ստեֆի ընկերներից մեկից՝ Հարրիից (Հարդին)[2]։ Առաջին հայացքից վանող դաջվածքները և պիրսինգները Հարդինի վրա դառնում են գեղեցիկ և գրավիչ։ Աղջիկը քիմիա և ձգողություն է զգում իրանց միջև, մի բան,որ դեռ անծանոթ է նրան, իսկ Նո՞յը․․․

Թեսսայի և Հարդինի միմյանց նկատմամբ տածած թշնամանքը վերածվում է խաղի, հետո՝ ընկերության, հետո՝ հակամարտություններով լեցուն կրքոտ սիրո, հետո․․․ Հետոն էլ առաջվա նման չի լինի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոզեֆին Լենգֆորդ- Թերեզա Յանգ[3]
  • Հիրո Ֆիեննես-Թիֆֆին- Հարդին Սկոթ[3]
  • Խադիջա Ռեդ Թանդր- Ստեֆ Ջոնզ
  • Շեյն Փոլ ՄգԳի- Լենդոն Գիբսոն[2]
  • Սամուել Լարսեն- Զեդ Էվանս
  • Ինանա Սարկիս- Մոլլի Սամուելս
  • Դիլան Արնոլդ- Նոյ Փորթեր[4]
  • Սուեն Թեմմել- Ջեյս[5]
  • Pia Mia- Թրիստան[6]

Տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին գրող Աննա Թոդդը Wattpad հավելվածում հրապարակեց իր «Հետո» վերնագրով գրքի առաջին գլուխը։ Նրա պատմության նախնական շարադրանքը հիմնված էր Հարի Սթայլզի և Զեյն Մալիկի կերպարների վրա, ովքեր ներկայացվում էին որպես Վաշինգոոնի պետական համալսարանի ուսանողներ։ Պատմության գլխավոր հերոսը՝ անմեղ Թերեզան, սիրահարվում է «վատ» տղա Ստայլզին։

Մեկ ամսվա ընթացքում Աննա Թոդը և իր չորսհատորյա առաջին գիրքը առցանց հարթակի ամենաքննարկվող թեման են դառնում՝ Wattpad-ում ունենալով 544 միլիոն ընթերցող։ Այդ ժամանակ Աննա Թոդը այմանագիր է կնքում գիրքը հրատարակելու համար, և «Հետո» գրքի բոլոր չորս հատորները լույս են տեսնում 2014 թվականին[7]։ Գրքի տպագրված տարբերակում գլխավոր հերոսի անունը փոխվում է՝ դառնալով Հարդին Սկոտ։ Տպագիր գիրքը մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտնվում՝ դառնալով «Նյու Յորք Թայմս»բեսթսելլեր[8]։

2014 թվականին Paramount Pictures-ը իրավունք է ձեռք բերում «Հետո»-ն թատրոններում ցուցադրելու համար[9][10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hipes, Patrick (2018 թ․ հուլիսի 23). «'After' Movie Based On Anna Todd's YA Books Seals Aviron Pictures Deal, Gets 2019 Release Date». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 N'Duka, Amanda (2018 թ․ հուլիսի 18). «'After': Shane Paul McGhie, Khadijha Red Thunder Cast In Film Adaptation». Deadline. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 Ryan, Áine (2018 թ․ նոյեմբերի 23). «Get to know Josephine Langford, the breakout star of 'After'». 9Celebrity. Nine.com.au. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. N'Duka, Amanda (2018 թ․ հուլիսի 30). «Selma Blair Set To Co-Star In 'After' Film Adaptation». Deadline. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Fleming Jr, Mike (2018 թ․ հուլիսի 9). «Josephine Langford Set To Star As Tessa In 'After,' Movie Adaptation Of Anna Todd's YA Phenom Novels». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  6. Sneider, Jeff (2018 թ․ հուլիսի 11). «Exclusive: YouTube Star Pia Mia in Talks to Join Anna Todd's YA Movie 'After'». Collider. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Krishna, Rachael (2018 թ․ նոյեմբերի 23). «The "After" Movie Trailer Is Out And People Have A Lot Of Feelings». BuzzFeed News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. Alter, Alexandra (2014 թ․ հոկտեմբերի 21). «Harry Styles of One Direction Stars in Anna Todd's Novel». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  9. Fleming Jr, Mike (2014 թ․ հոկտեմբերի 16). «'After' Movie: Paramount Acquires Rights To Wattpad Book By Anna Todd». Deadline Hollywood. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. «Harry Styles Fan Fiction 'After' Is Becoming A Hollywood Movie». Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]