Հետաքրքրասեր Ջորջը 2։ Կապիկների հետքերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետաքրքրասեր Ջորջը 2։ Կապիկների հետքերով
անգլ.՝ Curious George 2: Follow That Monkey!
Տեսակկինոնկար
Ժանրմանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
ԿերպարներCurious George?
Գործողության վայրՆյու Յորք
Հիմնված էՀետաքրքրասեր Ջորջը (գիրք)
Շարքի մասն էՀետաքրքրասեր Ջորջ
ՌեժիսորNorton Virgien?
ՊրոդյուսերՌոն Հովարդ և Բրայան Գրեյզեր
ԵրաժշտությունԷյտոր Պերեյրա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունImagine Entertainment, Toon City?, Universal Animation Studios և Universal Studios
ԴիստրիբյուտորUniversal Studios Home Entertainment?
Տևողություն81 րոպե
ՇարքՀետաքրքրասեր Ջորջ
ՊրիկվելՀետաքրքրասեր Ջորջը
ՍիկվելՀետաքրքրասեր Ջորջը 3․ վերադարձ դեպի ջունգլի
Թվական2010
Բյուջե900000 ԱՄՆ դոլար

«Հետաքրքրասեր Ջորջը 2․ կապիկների հետքերով» (անգլ.՝ Curious George 2: Follow That Monkey!), ամերիկական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է Հանս Ավգուստո Ռեյի և Մարգրետ Ռեյի գրքի հիման վրա։ Այն «Հետաքրքրասեր Ջորջը» մուլտֆիլմի շարունակությունն է, որը հրապարակել է 2006 թ.: Մուլտֆիլմը ի սկզբանե ունեցել է այլ անվանում՝ «Հետաքրքրասեր Ջորջը 2․ կապիկը փախուստի մեջ», որը միանգամից թողարկվեց DVD տարբերակով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր առավոտյան Ջորջը կարդում է լրագիր և հեռուստացույցից իմանում է, որ մի մեծ մոգ Փիկադիլին Կեյլա անունով փղի հետ իրականացնում է մի ակտ։ Դա հետաքրքրում է Ջորջին, այդ իսկ պատճառով նա արթնացնում է Թեդին և փորձում նրան ցույց տալ նորությունները, բայց Թեդը ուշանում էր նախարար Բլյումզբերիի հետ հանդիպումից։

Երբ Թեդը ժամանում է թանգարան, նա փաստարկներով փորձում է ապացուցել, որ թանգարանի նախագահի լավ թեկնածու կլինի և կկարողանա փոխարինել Բլյումզբերիին, ով գնում էր թոշակի։ Սակայն Բլյումզբերին ասում է, որ Թեդը միակ թեկնածուն է, քանի որ նա չէր պատկերացնում, որ իր տղան (նախորդ մուլտֆիլմի գլխավոր հակամարտիկը) կարող է թանգարանի նախագահ դառնալն (նա կայանատեղիի գանձապահն է)։ Միայն մի պայման կա. Թեդը պետք է պատրաստի սահիկահանդես այն մասին, թե ինչպիսի տեսք է ունենանլու թանգարանը, որը մեկ շաբաթվա ընթացքում կներկայացվի տնօրենների խորհրդին։ Սակայն Թեդը վախենում է տնօրենների խորհուրդից։ Ջորջը գալիս է Թեդի աշխատավայր և խնդրում իր հետ գնալ Փիկադիլի ներկայացմանը։

Ներկայացումից հետո Թեդը և Կեյլան փախչում և գալիս են Թեդի տուն։ Այնտեղ նրանք հեռուստատեսությունից իմանում են, որ Կեյլան այդտեղից շատ հեռու ծնողներ ունի։ Ջորջը և Թեդը փորձում են օգնել նրան հասնել իր ծնողներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն ԴԵր
Ֆրենկ Ուոլքեր Կապիկ Ջորջ
Ջեֆ Բենեթ Թեդ Միլեր (Դեղին գլխարկով մարդը)
Նիկի Բրայար Մեգգի Դանլոփ, ուսուցչուհի
Ֆրեդ Թաթասքյոր պարոն Բլյումզբերի
Յուջին Լևի Կլովիս, թանգարանի աշխատակից
Էմի Հիլ Ծաղկամանի գորտը
Ջոան Փլաուրայտ Միսս Պլյուշբոթմ
էդ Օ՚Ռոս Իվան
Թիմ Քարրի Փիկադիլի
Քերտին Թաբեր Թինա
Ջեյմի Քեննեդի Դանո Վուլֆ
Մեթ Լաուեր Հարկ Հանսոն
Ֆիլ Լամար կենդանաբանական այգու օգնական
Կարլոս Ալազրակի դիրիժոր, թերթերի առաքիչ

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքում ներկայացված է Բրայան Ուիլսոնի, ինչպես նաև Կարբոն Լեյֆի «California Sun» հիթը։ Սաունդթրեքը թողարկվել է 2010 թ. մարտի 2-ին[1]։

Երաժշտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Life Less Ordinary" – Carbon Leaf
  2. "The Friendship" – Carbon Leaf
  3. "California Sun" – Brian Wilson
  4. "On A Roll" – Carbon Leaf
  5. "Heart Of The Day" – Carbon Leaf
  6. "Let Your Troubles Roll By" – Carbon Leaf
  7. "Walking In The Sun" – Carbon Leaf
  8. "Follow That Monkey" – Jackie Greene
  9. "Moon Man" – Heitor Pereira
  10. "Going East" – Heitor Pereira
  11. "Giving A Hand" – Heitor Pereira
  12. "Zoo" – Heitor Pereira
  13. "Friendship" – Heitor Pereira

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը միանգամից DVD տարբերակով թողարկվեց 2010 թվականի մարտի 2-ին՝ ԱՄՆ-ում[2]։ Ֆիլմը հեռարձակվեց PBS հեռուստաալիքով 2011 թվականին Երախտագիտության օրվա կապակցությամբ[3]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիկվելը, որն անվանվեց «Հետաքրքրասեր Ջորջը 3․ վերադարձ դեպի ջունգլի», միանգամից թողարկվեց DVD-ով 2015 թ. հունիսի 23-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] (չաշխատող հղում)
  2. Epstein, Ronald (2010 թ․ հունվարի 12). «USHE Press Release: Curious George 2: Follow That Monkey». Ronald J Epstein. Home Theater Forum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  3. «Press Releases». Pbs.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]