Հետախույզը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետախույզը
անգլ.՝ The Pathfinder, or The Inland Sea
Խորհրդային Միության նամականիշ, որում պատկերաված է վեպի մի տեսարանի պատկերազարդումը
ՀեղինակՋեյմս Ֆենիմոր Կուպեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և արկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Նատանիել Բամպո և Չունգաչգուկ
Ստեղծման տարեթիվ1840
ՇարքԿաշվե գուլպա
ՆախորդՊրերիա (վեպ)
ՀաջորդԳազանորսը
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1840
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/cooper/pfadfind/pfadfind.html
 The Pathfinder Վիքիպահեստում

Հետախույզը, կամ Օնտարիոյի ափերին (անգլ.՝ The Pathfinder, or The Inland Sea) — Ամերիկացի գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերի Հյուսիսային Ամերիկայի գաղութացման մասին պատմող գրքերի ցանկի թվով երրորդ գիրքը, որը գրվել է 1840 թվականին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել 1759 թվականին Հյուսիսային Ամերիկայում, ֆրանկ-հնդկական պատերազմների ժամանակ։ Կապիտան Չարլզ Կեպն օգնում էիր երիտասարդ Զարմուհուն՝ Մեյբլին, Նյու-Յորքից հասնել Օնտարիո լճի ափեր, որտեղ ծառայում էնրա հայրը՝ սերժանտ Դունհեմը։ Ճանապարհի արկածներով լի վերջին մի քանի մղոնին նրանց օգնում են դելավարների ցեղի բարեկամ Նատտի (Նատանիել) Բամպոն, ով նախկինում Ամերիկայի համար մղվող պատերազմում անգլիական բանակի սկաուտներից էր, նրա ընկեր հնդկացի Չինգաչգուկը՝ մոհիկան ցեղից և պատանի Ջասպեր Ուեսթորնը։

Պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում գիրքը պատմում է Մեծ լճերի մոտ հուրոնների դեմ մղվող պատերազմների, նախկինում հավատարիմ զինվորների դավաճանության, հերոսներից ոմանց վախճանի և Մեյբլի մասնակցությամբ առաջացած սիրային եռանկյունու մասին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետախույզը (վեպ)» հոդվածին։