Հեսլեհոլմ
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Հեսլեհոլմ | ||
| շվեդ.՝ Hässleholm[1] | ||
| 56°9′33.779″N 13°46′42.103″E / 56.15938306°N 13.77836194°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Hässleholm Municipality?, Q10531826?, Hässleholm Town?, Q136797071?, Q10680409? և Vankiva rural municipality? | |
| Մակերես | 1410±0,5 հեկտար | |
| Բնակչություն | ▲19 760 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2] | |
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
| Պաշտոնական կայք | hassleholm.se(շվեդ.) | |
|
| ||
Հեսլեհոլմ (շվեդերեն՝ Hässleholm), քաղաք Շվեդիայի հարավային մասում՝ Սկոնիա լենում (մարզում)։ 50 հազարից ավելի բնակիչ ունեցող նույնանուն համայնքի[3] վարչական կենտրոնն է; 1914–1970 թվականներին ունեցել է առանձին քաղաքի կարգավիճակ։ 2010 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 18 500[4]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1860 թվականին Մալմյո-Կատրինեհոլմ երկաթգծի վրա գործարկվել է Հասլեհոլմ կայարանը։ 19-րդ դարի երկրորդ կեսին երկաթուղու ճյուղավորումներ են տարվել դեպի Քրիստիանստադ (1865), Հելսինգբորգ (1875) ու Հալմստադ, և Հասլեհոլմը դարձել է երկաթուղային կարևոր հանգույց, նաև՝ արդյունաբերական կենտրոն, որի կարևոր ձեռնարկություններից էր 1889 թվականին հիմնադրված մետաղագործական գործարանը (Hässleholms verkstäder metal plant), և կայազորային քաղաք[5]։
1888 թվականին Հասլեհոլմն ստացել է municipalsamhälle-ի, 1901-ին՝ köping-ի, 1914-ին՝ քաղաքի կարգավիճակ։ 1971 թվականին Շվեդիայում իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում դարձել է նորաստեղծ նույնանուն համայնքի վարչական կենտրոնը (այդ կարգավիճակը պահպանվում է առ այսօր)[6][7]։
Քաղաքի արևելյան մասում գործում է բացօթյա թանգարան, որտեղ 1934 թվականին հանդիսավոր կերպով բացվել է Snapphane անվանումը կրող քանդակը՝ ի հիշատակ 17-րդ դարում շվեդա-դանիական պատերազմի շրջանում այս վայրերում տեղի ունեցած մարտերի[8]։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեաս Դալ, ֆուտբոլիստ
- Յոն Յոնսոն, ֆուտբոլիստ
- Ռոբին Շերնբերգ, երգիչ, Եվրատեսիլ 2013-ում ներկայացրել է Շվեդիան
- Պեռնիլա Անդերսոն, երգչուհի
- Յան Բրինկ, մրցարշավորդ
- Սոֆի Էնգել, ֆուտբոլիստ
- Գրյոնվալս, նվագախումբ
- Մարտին Ինգվարսոն, ֆուտբոլային մրցավար
- Joddla med Siv, երաժշտախումբ
- Յոհան Կարլսոնի ընտանեկան երաժշտախումբ
- Դանիել Նիկլասոն, ֆուտբոլիստ
- Անդերս Նիլսոն, TV-profil
- Ինգրիդ Սվեդե, պոռնոդերասանուհի
- Պետեր Սվերդ, ֆուտբոլի մարզիչ
- Ռոջեր Տալռոթ, ըմբշամարտիկ
- Զաքարիաս Տալռոթ, ըմբշամարտիկ
- Յանետտե Տելանդեր, գրող
- Անդրեաս Տիլիանդեր, երաժիշտ
- Լարս-Գյորան Վիբերգ, հասարակական գործիչ
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության թվաքանակը կրել է հետևյալ փոփոխությունները[9].
| Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1970–2015 թթ. | ||||
|---|---|---|---|---|
| Տարին | Բնակիչները | |||
| 1970 | 16 984 | |||
| 1975 | 16 813 | |||
| 1980 | 16 106 | |||
| 1990 | 16 507 | |||
| 1995 | 17 472 | |||
| 2000 | 17 289 | |||
| 2005 | 17 730 | |||
| 2010 | 18 500 | |||
| 2015 | 19 309 | |||
| Աղբյուրը՝ SCB - Statistika Centralbyrån, Folkmängden per tätort. Vart femte år 1960 - 2016 | ||||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կենտրոնական փողոցը
-
Հողմաղացը
-
Երկաթուղային կայարանը
-
Տեսարան քաղաքից
-
Snapphanen քանդակը
-
Մշակույթի տունը
-
Գլխավոր եկեղեցին
-
Տեխնիկայի դպրոցը
-
Դատարանի շենքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Statistiska tätorter 2023, befolkning, landareal, befolkningstäthet per tätort — Statistics Sweden, 2024.
- ↑ «Sweden: Skåne» (engleski). City population. Վերցված է 28. 05. 2015-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Statistiska centralbyrån. «Befolkning och arealer» (շվեդերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Hässleholms kommun. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
{{cite web}}: More than one of|accessdate=and|access-date=specified (օգնություն) - ↑ Hässleholms kommun. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
{{cite web}}: More than one of|accessdate=and|access-date=specified (օգնություն) - ↑ CyberCity. «Hässleholms historia» (շվեդերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Västra Göinge hembygdsförening. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
{{cite web}}: More than one of|accessdate=and|access-date=specified (օգնություն) - ↑ http://www.ssd.scb.se/databaser/makro/start.asp |titel=Statistikdatabasen |utgivare=Statistiska centralbyrån |hämtdatum=5 september 2011 |arkivurl=https://web.archive.org/web/20130216112310/http://www.ssd.scb.se/databaser/makro/start.asp |arkivdatum=16 februari 2013 }}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսլեհոլմ» հոդվածին։ |
| ||||||||||
