Հեսեն Թուրաբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեսեն Թուրաբով
ադրբ.՝ Həsənağa Turabov
Гасанага Турабов.jpg
Ծնվել էապրիլի 24, 1938(1938-04-24)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 23, 2003(2003-02-23) (64 տարեկանում)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, Դերասանական արվեստ, ռեժիսոր և կինոռեժիսոր
Երեխա(ներ)Q55201064?
Պարգևներ և մրցանակներԱդրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Հեսեն Սաթթար օղլի Թուրաբով (ադրբ.՝ Həsən Səttar oğlu Turabov, ապրիլի 24, 1938(1938-04-24), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2003(2003-02-23), Բաքու, Ադրբեջան), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972), Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1982), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ [1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսեն Թուրաբովը ծնվել է 1938 թվականի մարտի 24-ին Բաքվում: Նա իր առաջին կրթությունն ստացել է թիվ 31 միջնակարգ դպրոցում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ նա ընդունվել է Ադրբեջանի արվեստի ինստիտուտ: 1960 թվականին ավարտել է ինստիտուտը: Այդ ժամանակվանից նա սկսեց աշխատել որպես դերասան՝ Ադրբեջանի դրամատիկական թատրոնում: 1987-2001 թվականներին աշխատել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար:

Հեսեն Թուրաբովը մահացել է 2003 թվականին: Նա թաղված է «Գյուրդ գափիսի» գերեզմանատնում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսեն Թուրաբովն իր գործունեության առաջին տարիներից կատարել է քնարական-հոգեբանական դերեր: Նա գլխավոր դերեր է խաղացել ադրբեջանցի և համաշխարհային դրամատուրգների ստեղծագործություններում: Նա բեմում խաղացել է Աղասադըկ Գերայբեյլիի, Ադիլ Իսգենդերովի և այլ հայտնի դերասանների հետ միասին:

Լավագույն դերակատարումներից են՝

  • Վահիտ («Գյուղի աղջիկը»)
  • Ազեր («Լավ մարդ»)
  • Համլետ («Համլետ»)
  • Լիոնել («Անտառային աղջիկ»)
  • Իսգենդեր («Մահերը»)
  • Խայյամ («Խայյամ»)

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսեն Թուրաբովը մի քանի դերեր է խաղացել որոշ ֆիլմերում, այդ թվում` հեռուստատեսային ֆիլմերում [2]: «Ես ուզում եմ յոթ որդի» ֆիլմի «Գարայ բեկ» կերպարն նրա ամենահիշարժան դերերից մեկն է:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսեն Թուրաբովը եղել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի պրոֆեսոր:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ - 29.04.1971[3]
  • Ադրբեջանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր - 1972 [4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Читать "Большая Советская Энциклопедия (ЗВ)" - Большая Советская Энциклопедия "БСЭ" - Страница 7 - ЛитЛайф"
  2. Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
  3. Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Հեսեն Թուրաբով
  4. Հեսեն Սաթթար օղլի Թուրաբով