Հայաստանում սակավաթիվ տարածված է ամենուրեք։ Ձմեռում է հասուն թրթուրի փուլում՝ կեղծ բոժոժում, գլխավորապես աշնանացան հացաբույսերի մնացորդների և մի շարք վայրի բույսերի վրա։ Հացաբույսերի վտանգավոր վնասատու է. զարգացման բարենպաստ պայմաններում կարող է զանգվածաբար բազմանալ և լուրջ վնաս պատճառել։
Նման է մոծակի։ Մարմնի երկարությունը 3 մմ է։ Թևերը երկար են և լայն։ Բեղիկները կազմված են երկարացած հատվածներից։ Թաթերի ճանկերը պարզ են կամ հիմքում ատամիկով։ Թրթուրները երկարացած են, դեղին։ Գարնանը թրթուրը հարսնյակավորվում է, մայիսի 1-ին կեսին տեղի է ունենում ճանճերի թռիչքը և տևում է շուրջ 1 ամիս։ Ճանճն ապրում է 6-7 օր։
Ձվադրում է աշնանացան և գարնանացան բույսերի տերևների վերին մակերեսին՝ շղթայաձև։ Ձվի զարգացումը տևում է 4-7 օր։ Ձվից նոր դուրս եկած թրթուրները կարող են սնվել միայն նուրբ և հյութալի ցողունի պատյանի տակ։ Թրթուրի զարգացումը տևում է մոտ 30 օր։ Հարսնյակավորվում են նույն տեղում։ Հարսնյակի զարգացումը տևում է 14-16 օր։ Զարգացման բարենպաստ պայմաններում Հեսենյան ճանճը տալիս է գարնանային և աշնանային հիմն, և ամառային 1-3 սերունդ։ Կլիմայական անբարենպաստ պայմաններում թրթուրները կարող են երկար ժամանակ մնալ կեղծ բոժոժներում՝ հարաբեր, հանգստի (դիսպաուզա) վիճակում։ Պայքարի միջոցները, վաղ և խորը ցրտահերկ, դիմացկուն սորտերի ընտրում, ժամանակին բերքահավաք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 370)։