Հեռուստաավտոմատիկայի համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռուստաավտոմատիկայի համակարգ, հեռուստամեխանիկայի համակարգ, որը կառավարման օբյեկտի գործադիր մեխանիզմներով իրականացնում է հաղորդված հրահանգները։ Ընդհատ կառավարման համակարգերում հաղորդվում են «անջատել», «միացնել» կարգի որոշակի հրահանգներ, որոնք ավտոմատիկայի համակարգի միջոցով անջատում կամ միացնում են էլեկտրական շղթայի հոսանքը (օրինակ, էլեկտրական ենթակայանների յուղային անջատիչների աշխատանքի դեպքում)։ Անընդհատ կառավարման համակարգերն սպասարկում են անթիվ բազմության դիրքեր ունեցող մեխանիզմները (օրինակ, շարժվող օբյեկտի ղեկը)։ Այդպիսի մեխանիզմների աշխատանքը սովորաբար կառավարվում է հետևող համակարգի օգնությամբ։ Ժամանակակից արագագործ համակարգերում կիրառում են բարձր հուսալիության փոքրածավալ ֆերիտային, կիսահաղորդչային, օպտիկական, միկրոսխեմային տարրեր։ Ժողովրդական տնտեսության խոշոր համակարգերի կոմպլեքսային կառավարման համար նախատեսվում են տարբեր մեքենաներ ու մեխանիզմներ գործի դնող տեղական ավտոմատիկայի համակարգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 361