Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World Telecommunication and Information Society Day, իսպ.՝ Día Mundial de las Telecomunicaciones y la Sociedad de la Información, ֆր.՝ La Journée mondiale des télécommunications et de la société de l'information, չինարեն՝ 世界电信和信息社会日, արաբ․՝ اليوم العالمي للاتصالات ومجتمع المعلوماتية‎‎), ամենամյա տոն, որը փոխարինել է նախկինում նշվող «Էլեկտրակապի միջազգայի օրվան» և «Տեղեկատվական հասարակության համաշխարհային օրվան»։ Նշվում է մայիսի 17-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հեռահաղորդակցության միջազգային օրը» նշվել է 1965-2005 թվականներին։ Տոնի օրը կապված է 1865 թվականի մայիսի 17-ին միջազգային հեռագրային միության ստեղծման հետ, որը հետագայում վերանվանվել է Հեռահաղորդցության միջազգային միություն (ՀՄՄ)[2]։

Տեղեկատվական հասարակության հարցերով համաշխարհային բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում, որը անցել է երկու փուլով՝ Ժնևում 2003 թվականին և Թունիսում 2005 թվականին, ընդունվել է «Տեղեկատվական հասարակության զարգացման Թունիսյան ծրագիրը», որի նպատակն էր, մասնավորապես, համացանցի՝ որպես ամբողջ աշխարհում հանրային կապի միջոցի ժողովրդականացումը, ինչպես նաև համաշխարհային մակարդակով թվային անդունդի հաղթահարման ուղիների մշակումը[3]։

Ընդունվել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված դիմում՝ կոչ անելով մայիսի 17-ը հայտարարել «Տեղեկատվական հասարակության միջազգային օր»։ Հետագայում «Հեռահաղորդակցության միջազգային օրվա» փոխարեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2006 թվականի մարտի 27-ի թիվ A/RES/60/252 բանաձևում մայիսի 17-ը հռչակել է «Տեղեկատվական հասարակության համաշխարհային օր» (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World Information Society Day, իսպ.՝ Día Mundial de la Sociedad de la Información, ֆր.՝ Journée mondiale de la société de l'information

2006 թվականին՝ Տեղեկատվական հասարակության միջազգային օրվան նվիրված ուղերձում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը ընդգծել է այս օրվա կարևորությունը։ Նա ասել է, որ նշվող ամսաթիվն ընդգծում է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների մեծ հնարավորությունների և զարգացման տեմպերի արագացման միջև կապը։ Նա ՄԱԿ-ի անդամ կառավարություններին հորդորել է միջոցներ ձեռնարկել անվտանգության բարձրացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ, ստեղծել ազատ, անվտանգ տեղեկատվական հասարակություն։

ՀՄՄ-ն (ներկայումս՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն) 2006 թվականի նոյեմբերին Անթալիայում կայացած լիազոր խորհրդաժողովում որոշում է ընդունել հետագայում մայիսի 17-ը նշել որպես «Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր»։

Օրվա թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր

  • 2019 թվական - «Ստանդարտացման բացի հաղթահարում»
  • 2018 թվական - «Ապահովել արհեստական ինտելեկտի օգտագործման դրական արդյունքներ բոլորի համար»
  • 2017 թվական - «Մեծ տվյալներ հզոր ազդակ ստեղծելու համար»
  • 2016 թվական - «ՏՀՏ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն` ի շահ սոցիալական ազդեցության»
  • 2015 թվական - «Հեռահաղորդակցություն և ՏՀՏ․ նորարարության շարժիչ ուժեր»
  • 2014 թվական - «Լայնաշերտ կապ կայուն զարգացման նպատակով»
  • 2013 թվական - «ՏՀՏ և ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացում»
  • 2012 թվական - «Կանայք և աղջիկները ՏՀՏ-ում»
  • 2011 թվական - «Գյուղական համայնքների կյանքի բարելավում ՏՀՏ-ի շնորհիվ»
  • 2010 թվական - «Ավելի լավ քաղաք, ավելի լավ կյանք ՏՀՏ-ի միջոցով»
  • 2009 թվական - «Երեխաների պաշտպանություն կիբերտարածքում»
  • 2008 թվական - «Ապահովել կապը հաշմանդամների միջև»
  • 2007 թվական - «Օգնել երիտասարդներին հաղորդակցվել. ՏՀՏ հնարավորություններ»

Տեղեկատվական հասարակության համաշխարհային օր

  • 2006 թվական - «Աջակցություն համընդհանուր կիբերանվտանգության զարգացմանը»

Հեռահաղորդակցության համաշխարհային օր

  • 2005 թվական - «Արդար տեղեկատվական հասարակության ստեղծում. գործելու ժամանակը»
  • 2004 թվական - «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ). ճանապարհ հարթելով դեպի կայուն զարգացում»
  • 2003 թվական - «Օգնելով աշխարհին շփվել»
  • 2002 թվական - «ՏՀՏ բոլորի համար. մարդկանց հնարավորություն տալ հաղթահարել թվային տեխնոլոգիաների բացը»
  • 2001 թվական - «Ինտերնետ. խնդիրներ, հնարավորություններ և հեռանկարներ»
  • 2000 թվական - «Շարժական հեռահաղորդակցություն»
  • 1999 թվական - «Էլեկտրոնային առևտուր»
  • 1998 թվական - «Առևտուր և հեռահաղորդակցություն»
  • 1997 թվական - «Հեռահաղորդակցություն և հումանիտար օգնություն»
  • 1996 թվական - «Հեռահաղորդակցություն և սպորտ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Telecommunication and Information Society Day EN». United Nations. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  2. «World Telecommunication Day 2006: Promoting Global Cybersecurity». 2006 թ․ մարտի 28.(չաշխատող հղում)
  3. United Nations General Assembly Session 60 Resolution 252. A/RES/60/252 էջ 3. 27 March 2006. Retrieved 2007-09-12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]