Jump to content

Հեռագրական կոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոդոյի կոդ պարունակող թղթաժապավեն

Հեռագրական կոդ, հեռագրերում ընդունված նշանակումների պայմանական համակարգ, որտեղ յուրաքանչյուր տառին կամ նշանին համապատասխանում է էլեկտրական հոսանքի տարրական հղումների իր համակցությունը։ Տարրական հղումը (կոդի տարրը) ամենակարճն է, որից կազմվում են մնացածները։ Յուրաքանչյուր նշանի նշանակման տարրական հղումների քանակը կարող է լինել տարբեր (անհավասարաչափ կոդ) և միանման (հավասարաչափ կոդ)։ Արժեքների թիվը, որ կարող է ընդունել տարրական հղումը հաղորդման պրոցեսում, կոչվում է կոդի հիմք։ Ըստ այդ հատկանիշի կոդերը լինում են բինար (երկուական), երեքական և այլն։ Կախված տարրական հղումների թվից տարբերում են 5-տարրանի, 6-տարրանի և այլ հավասարաչափ կոդեր։ Առավել լայն կիրառություն է ստացել 5-տարրանի №2 հավասարաչափ կոդը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 504