Հեպատիտ E

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեպատիտ Е վիրուս
Տեսակվարակիչ հիվանդություն, notifiable disease? և հիվանդության կարգ
Պատճառhepatitis E virus?
Փոխանցման ձևֆեկալ-օրալ
Հիվանդության ախտանշաններսրտխառնոց, դեղնուկ
Հետևանքլյարդային անբավարարություն
ԲուժաքննությունՊոլիմերազային շղթայական ռեակցիա և ELISEA?
Բժշկական մասնագիտությունինֆեկցիոն հիվանդություններ, հեպատոլոգիա
ՀՄԴ-9070.4
ՀՄԴ-10B17.2
Ախտորոշումարյան թեստավորում
Տարբերակիչ ախտորոշումՀեպատիտ А վիրուս
Բուժումհանգիստ, ռիբավիրին (քրոնիկ վարակ)
Հանդիպման հաճախականություն28 միլիոն ամբողջ աշխարհում
 Hepatitis E Վիքիպահեստում

Հեպատիտ E (ՀE), լյարդի բորբոքում, որն առաջանում է հեպատիտ E վիրուսով վարակման հետևանքով[1][2], այն վիրուսային հեպատիտի տեսակ է[3]։ Հեպատիտ E-ն ունի հիմնականում ֆեկալ-օրալ փոխանցման ուղի, ինչպես և հեպատիտ A-ն[4][5][6]։ Հեպատիտ E-ի ամենավաղ հայտնի համաճարակը տեղի է ունեցել 1955 թվականին Նյու Դելիում[7], սակայն վիրուսը չի անջատվել մինչև 1983 թվականին ռուս գիտնականների կողմից Աֆղանստանում համաճարակային բռնկման հետաքննումը[8]։ HEV-ը միաշղթա ՌՆԹ պարունակող, առանց պատյանի, իկոսաեդրային վիրուս է և մարդու հեպատիտի հինգ հայտնի վիրուսներից մեկը՝ A, B, C, D և E:

Հեպատիտ A-ի պես, հեպատիտ E-ին նույնպես բնորոշ է հիվանդության սուր և ինքնասահմանափակվող ընթացքը ռեսուրսներով հարուստ երկրներում մահացության ցածր մակարդակով։ Այնուամենայնիվ, այն կարող է ավելի ծանր ընթացք ունենալ հղիների և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ՝ մահացության էականորեն ավելի բարձր մակարդակով։ Հղի կանանց մոտ, հատկապես երրորդ եռամսյակում, հիվանդությունն ավելի հաճախ ծանր է ընթանում և կապված է լյարդի ֆուլմինանտ անբավարարություն կոչվող կլինիկական համախտանիշի հետ, մահացության մակարդակը մոտ 20% է.[5][9][10]: Մինչ հղի կանայք կարող են հիվանդության արագ և ծանր ընթացք ունենալ, փոխպատվաստված օրգաններով հիվանդները, ովքեր դեղեր են ընդունում իմունային համակարգը թուլացնելու և օրգանների մերժումը կանխելու համար, կարող են զարգացնել ավելի դանդաղ և կայուն ձև, որը կոչվում է քրոնիկ հեպատիտ E[11] և ախտորոշվում է 3 ամիս շարունակական վիրեմիայից հետո[12]։ 2017 թվականին հեպատիտ E-ով հիվանդացել է ավելի քան 19 միլիոն մարդ[13]։ 15-ից 35 տարեկան տղամարդիկ հիվանդացության առավել բարձր ռիսկ ունեն[8]։ Կանխարգելիչ պատվաստանյութը (HEV 239) հաստատվել է Չինաստանում օգտագործման համար։

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀЕ-ն պատկանում է Hepeviridae ընտանիքին։ Վիրուսն ունի իկոսաեդրի տեսք, արտաքին թաղանթը բացակայում է։ Վիրուսային մասնիկների չափը 32-34 նմ է, գենոմը ներկայացված է միաշղթա ՌՆԹ-ով՝ մոտ 7,5 կբ երկարությամբ։ Վիրուսը համեմատաբար անկայուն է արտաքին միջավայրում, ոչնչանում է է եռացնելիս, հակասեպտիկների ազդեցության տակ, բայց քաղցրահամ ջրի մեջ կարող է երկար պահպանվել[14]։

ՀE-ն ունի 8 գենոտիպեր, և 3-րդ և 4-րդ գենոտիպերը հակված են ճնշված իմունային համակարգ ունեցողների մոտ քրոնիկ հեպատիտի պատճառ դառնալ[15][16][17]։

Հարուցիչի հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին հայ խորհրդային գիտնական և մանկավարժ վիրուսաբանության, իմունոլոգիայի և համաճարակաբանության բնագավառում, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Բալայանը, օգտագործելով ինքնավարակի փորձը, զբաղվել է վիրուսային հեպատիտի նոր ձևի՝ օրալ-ֆեկալ ճանապարհով փոխանցվող հեպատիտ E-ի հետազոտությամբ և նկարագրությամբ, ուսումնասիրել և առանձնացրել է այդ հիվանդության հարուցիչը[18][19]։

Ախտածնություն և ախտաբանական անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաթոգենեզի հիմնական օղակները նույնական են հեպատիտ A-ին։ ՀE-ն ունի ուղղակի ցիտոպաթիկ ազդեցություն և առաջացնում է հեպատոցիտների ցիտոլիզ։ Մորֆոլոգիապես հայտնաբերվում է օջախային, ավելի հազվադեպ լյարդի զոնային նեկրոզ, հղի կանանց մոտ՝ լյարդի զանգվածային նեկրոզ։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գենոտիպ 1-ն առանձնացվել է Ասիայի և Աֆրիկայի արևադարձային և մի քանի մերձարևադարձային երկրներից[20]։
  • Գենոտիպ 2-ը առանձնացվել է Մեքսիկայից, Նիգերիայից և Չադից[21]։
  • Գենոտիպ 3-ը հայտնաբերվել է գրեթե ամբողջ աշխարհում՝ ներառյալ Ասիան, Եվրոպան, Օվկիանիան և Հյուսիսային և Հարավային Ամերիկան[22]։
  • Գենոտիպ 4-ը, ըստ երևույթին, սահմանափակվում է Ասիայով և Եվրոպայի բնիկ դեպքերով[20][23]։

1-ին և 2-րդ գենոտիպերը հայտնաբերվում են միայն մարդկանց մոտ և հաճախ կապված են վատ սանիտարական պայմաններով զարգացող երկրներում մեծ բռնկումների և համաճարակների հետ[20]։ 3-րդ և 4-րդ գենոտիպերը հանդիպում են մարդկանց, խոզերի և այլ կենդանիների մոտ և պատասխանատու են հեպատիտ E-ի սպորադիկ դեպքերի համար ինչպես զարգացող, այնպես էլ արդյունաբերական երկրներում[24][25]։

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ E վիրուսը խոզի լյարդից պատրաստված երշիկում  (A վահանակի սլաքները ցույց են տալիս վիրիոնը, B, C և D-ի սլաքները ցույց են տալիս կապակցված ոսկու նանոմասնիկները, որոնք օգտագործվում են վիրուսի հայտնաբերման համար[26]

Հեպատիտ E-ն (գենոտիպ 1 և, ավելի քիչ, գենոտիպ 2) էնդեմիկ է և բռնկումներ է առաջացնում Հարավարևելյան Ասիայում, հյուսիսային և կենտրոնական Աֆրիկայում, Հնդկաստանում և Կենտրոնական Ամերիկայում[2][27]։ Այն տարածվում է հիմնականում ֆեկալ-օրալ ճանապարհով՝ ջրի պաշարների կամ սննդի աղտոտման պատճառով. մարդուց մարդ անմիջական փոխանցումը հազվադեպ է[2][28]։ Ի տարբերություն 1-ին և 2-րդ գենոտիպերի, 3-րդ և 4-րդ գենոտիպերը առաջացնում են սպորադիկ դեպքեր և ենթադրաբար փոխանցվում կենդանիների հետ անմիջական շփումից կամ անուղղակիորեն աղտոտված ջրից կամ թերի մշակված մսից[2][29]։

Հեպատիտ E-ի համաճարակային բռնկումներն առավել հաճախ տեղի են ունենում հորդառատ անձրևներից, հատկապես մուսոններից հետո՝ ջրամատակարարման խաթարման պատճառով, ուժեղ ջրհեղեղը կարող է հանգեցնել կոյուղաջրերով ջրի պաշարների աղտոտմանը[30][31]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է վիրուսի ապակտիվացման համար ջրի քլորացում հետևյալ կերպ. ազատ քլորի մնացորդը 0,5 մգ/լ (6,7×10−5 ունց/ԱՄԳ գալ) 30 րոպեի ընթացքում (pH < 8.0)[32]: Ըստ Ռեյնի և այլոց, HEV 1 և 2 գենոտիպերը 2005 թվականին առաջացրել են հեպատիտ E-ով մոտ 20,1 միլիոն վարակվածություն, ինչպես նաև հիվանդության 3,4 միլիոն սիմպտոմատիկ դեպքեր և 70,000 մահեր։ Այնուամենայնիվ, վերոհիշյալ փաստաթուղթը տեղեկություն չի պարունակում 3 և 4 գենոտիպերի մասին[33]:

Արտաքին միջավայրի, սննդի և գյուղական գործերի վարչության համաձայն, Մեծ Բրիտանիայում գրանցվել է հեպատիտ E-ի հիվանդացության աճ պայմանավորված սննդի միջոցով փոխանցվող զոոնոզ հիվանդություններով. խոզի մսի երշիկների 10%-ը պարունակում էին հեպատիտ E վիրուս։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ վարակի վտանգը վերացնելու համար սնունդը պետք է 20 րոպեի ընթացքում հասնի 70 °C (158 °F) ջերմաստիճանի։ Կենդանիների առողջության և անասնաբուժական լաբորատորիաների գործակալությունը հայտնաբերել է հեպատիտ E Շոտլանդիայի խոզերի գրեթե կեսի մոտ[34][35]։ Հեպատիտ E վարակը, ըստ երևույթին, ավելի տարածված է հեմոդիալիզի ենթարկվող մարդկանց մոտ, թեև փոխանցման հատուկ ռիսկի գործոնները պարզ չեն[36]։

Վիրուսի շտեմարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսի 1 և 2 գենոտիպերը հաշվի չառնելու դեպքում կարելի է հիվանդությունը համարել զոոնոզ, կենդանիները (հաճախ եղնիկներն ու խոզերը) առաջնային ռեզերվուար են[37]։ Ընտանի կենդանիները նույնպես վիրուսի շտեմարան են, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վարակի մակարդակը ընտանի խոզերի մոտ գերազանցում է 95%-ը[38]։ Վիրուսի ռեպլիկացիան հայտնաբերվել է փորձարարական վարակված խոզերի բարակ աղիքում, ավշային հանգույցներում, հաստ աղիքում և լյարդում։ Կան տվյալներ, որ նաև փոխանցվում է վայրի խոզի և եղնիկի չեփած մսի օգտագործումից հետո[39]։ Մի շարք այլ փոքր կաթնասուններ ճանաչվել են որպես պոտենցիալ ռեզերվուարներ՝ փոքր ավազակային առնետ (Bandicota bengalensis), սև առնետ (Rattus rattus brunneusculus) և ասիական տնային խոզուկ (Suncus murinus)[40]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ E-ի ինկուբացիոն շրջանը 2-ից 8 շաբաթ է, միջինում՝ 40օր։ Կարճ պրոդրոմալ շրջանից հետո ախտանիշները կարող են ներառել դեղնուկ, հոգնածություն և սրտխառնոց, թեև ասիմպտոմատիկ ընթացնն առավել բնորոշ է։ Սիմպտոմատիկ փուլը համընկնում է լյարդային ամինոտրանսֆերազների մակարդակի բարձրացման հետ[28][41][42][43]։ Վիրուսային ՌՆԹ-ն ինկուբացիոն շրջանում հայտնաբերվում է կղանքում և արյան շիճուկում։ Հակավիրուսային IgM և IgG հակամարմինները արյան մեջ հայտնաբերվում են կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես առաջ։ Առողջացման հետ վիրուսն օրգանիզմից էլիմինացվում է (դուրսբերում), մինչդեռ կղանքի մեջ վիրուսը կարող է հայտնաբերվել շատ ավելի երկար։ IgM հակամարմիններն անհետանում են և IgG հակամարմինների մակարդակը բարձրանում է[5][42]։

Քրոնիկ վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ, հատկապես օրգանների փոխպատվաստումից հետո, հեպատիտ E-ն կարող է առաջացնել քրոնիկական վարակ[44]։ Երբեմն այն կարող է հանգեցնել կյանքին սպառնացող լյարդի ֆուլմինանտ անբավարարության կամ լյարդի ցիռոզի[45][46]։

Այլ օրգաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ E-ի վարակը կարող է հանգեցնել նաև այլ օրգանների հետ կապված խնդիրների։ Մկանա-կմախքային կամ իմուն-միջնորդված դրսևորումների հետ կապն ամբողջությամբ հաստատված չէ, բայց մի քանի նյարդաբանական և արյան հիվանդությունների հետ կապն առավել հավանական է[47][48][49][50]։

  • Սուր պանկրեատիտ (ՀE գենոտիպ 1[2])
  • Նյարդաբանական բարդություններ ( մեխանիզմն անհայտ է[8]): Գիյեն-Բարեի համախտանիշը (վերջույթների սուր թուլություն նյարդային ախտահարման հետևանքով), նևրալգիկ ամիոտրոֆիա (ձեռքերի և ուսի թուլություն, հայտնի որպես Պարսոնաժ-Թերների համախտանիշ), սուր լայնակի միելիտ և սուր մենինգոէնցեֆալիտ։
  • Գլոմերուլոնեֆրիտ նեֆրոտիկ համախտանիշով և/կամ կրիոգլոբուլինեմիայով
  • Խառը կրիոգլոբուլինեմիա, երբ արյան մեջ հակամարմինները ոչ պատշաճ կերպով են արձագանքում ցածր ջերմաստիճանին
  • Ծանր թրոմբոցիտոպենիա (արյան մեջ թրոմբոցիտների ցածր քանակ), որը մեծացնում է վտանգավոր արյունահոսության վտանգը

Վարակը հղիության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղի կանայք վարակի ավելի ծանր ընթացք ունեն։ Զարգացող երկրներում 1-ին և 2-րդ գենոտիպերի բռնկումներից արձանագրվել է լյարդային անբավարարություն 20-25% մահացությամբ։ Բացի սուր վարակի նշաններից, մոր և պտղի վրա անբարենպաստ ազդեցությունները կարող են ներառել վաղաժամ ծննդաբերությունը, վիժումը, մեռելածնությունը և նորածնային մահը[9][51][52]։

Ենթադրվում է, որ հղիության ժամանակ բարձրացած վիրուսային ռեպլիկացիան (կրկնապատկում) և իմունային համակարգի վրա հորմոնալ փոփոխությունների ազդեցությունը նպաստում են վարակի ընթացքի վատթարացմանը[53]։ Ընկերքում վիրուսի ռեպլիկացիայի մասին ուսումնասիրությունները և ընկերքից անջատված բջիջներում վիրուսի կյանքի ցիկլի հայտնաբերումը թույլ են տալիս ենթադրել, որ ընկերքը կարող է լինել վիրուսի լյարդից դուրս վերարտադրության վայր[54]։ Հղիության ընթացքում ՀЕ-ի ծանր ընթացքի առաջնային պատճառը մնում է չպարզաբանված[8]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ E-ն ախտորոշվում է արյան մեջ ՌՆԹ-ի կամ IgM հակամարմինների հայտնաբերմամբ[10][55]։ ԱՄՆ-ում ՀE-ի ախտորոշման համար սննդի և դեղերի վարչության կողմից ոչ մի սերոլոգիական թեստ չի հաստատվել[10]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսային ՌՆԹ-ի հայտնաբերման և քանակական որոշման համար մշակել է միջազգային ստանդարտ[56]։ Սուր վարակի դեպքում ՌՆԹ-ի հայտնաբերման վիրեմիկ պատուհանը փակվում է ախտանիշների սկսվելուց 3 շաբաթ անց[57]։

Վիրուսային մարկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե պատվաստում չի արվել, լաբորատոր արդյունքները կարող են ցույց տալ հետևյալը[2].

  • եթե մարդու իմունային համակարգը նորմալ է, ապա
    • արյան մեջ IgM հակամարմինների բացակայության դեպքում վերջերս տեղի ունեցած HEV վարակի ապացույց չկա
    • IgM հակամարմինների առկայությունը խոսում է վերջերս տեղի ունեցած կամ ընթացիկ HEV վարակի մասին
  • եթե անձի իմունային համակարգը թուլացել է հիվանդության կամ դեղորայքային բուժման հետևանքով, ինչպես օրգանների փոխպատվաստման դեպքում, ապա.
    • եթե IgM հակամարմինները բացակայում են և արյան լրացուցիչ թեստավորումը բացահայտում է
      • դրական HEV ՌՆԹ, ապա մարդն ունի HEV վարակ
      • բացասական HEV RNA, ապա վարակի ապացույց չկա
  • եթե IgM հակամարմինները դրական են, ապա անձն, ամենայն հավանականությամբ, ունի HEV վարակ, և ՌՆԹ-ի որոշումը կարող է օգտակար լինել բուժման դինամիկային հետևելու համար։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանիտարական մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ E-ի կանխարգելման ամենակարևոր միջոցը սանիտարական մաքրումն է։ Այն ներառում է մարդկային թափոնների պատշաճ մշակում և վերացում, ջրամատակարարման ավելի բարձր չափանիշներ, անձնական հիգիենայի բարելավում և սննդի պատրաստում սանիտարական նորմերին համապատասխան։ Այսպիսով, այս հիվանդության կանխարգելման ռազմավարությունը նման է զարգացող երկրներում տարածված բազմաթիվ այլ հիվանդությունների ռազմավարություններին[28]։ Միսը 71 °C (159,8 °F) ջերմաստիճանում հինգ րոպե եփելը սպանում է հեպատիտ E-ի վիրուսը[35]։

Արյան պատրաստուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան պատրաստուկներում առկա վիրուսի քանակությունը, որն անհրաժեշտ է փոխներարկման ճանապարհով վարակ առաջացնելու համար, հաստատուն չէ։ Նուկլեինաթթուների թեստավորման սկրինինգը օգտագործվում է դոնորային արյան մոլեկուլային քննության համար և թույլ է տալիս բացառել ինֆեկցիաները, այս դեպքում, հեպատիտ E-ի փոխանցման փաստը[58][59][60]։

Պատվաստանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին ստեղծվել է ռեկոմբինանտ վիրուսային սպիտակուցների վրա հիմնված պատվաստանյութ, որը փորձարկվել է 2001 թվականին բարձր ռիսկային բնակչության շրջանում (Նեպալում)[61]։ Պատվաստանյութը, թվում էր, արդյունավետ և անվտանգ է, բայց արտադրությունը դադարեցվեց ոչ շահութաբեր լինելու պատճառով, քանի որ հեպատիտ E-ն հազվադեպ է հանդիպում զարգացած երկրներում[62]։ Հեպատիտ E-ի դեմ ոչ մի պատվաստանյութ ԱՄՆ-ում օգտագործման համար լիցենզավորված չէ[10]։ Չինաստանում 2012 թվականի վերջին հասանելի դարձավ ինացի գիտնականների կողմից ստեղծված հեպատիտ E-ի դեմ պատվաստանյութը։ Պատվաստանյութը, որը HEV 239 է կոչվել իր ստեղծողի՝ Xiamen Innovax Biotech-ի կողմից, հեպատիտ E-ի կանխարգելման համար հաստատվել է 2012 թվականին Ցզյանսու նահանգից 100,000+ մարդկանց վրա կատարված հետազոտությունից հետո, որտեղ պատվաստվածներից ոչ մեկը մեկ տարվա ընթացքում չի վարակվել վիրուսով, մինչդեռ պլացեբո ստացող խմբում 15-ը վարակվել են[63]։ Բավարար ապացույցների բացակայության պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2015 թվականի դրությամբ HEV 239 պատվաստանյութի ռուտին օգտագործման վերաբերյալ առաջարկություն չի արել[64]։ Նրա 2015 թվականի դիրքորոշումն այն էր, որ ազգային իշխանությունները որոշեն պատվաստանյութի կիրառումը՝ ելնելով իրենց համաճարակաբանական տվյալներից[64]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկա որևէ դեղամիջոց, որը հաստատել է իր անվտանգությունն ու արդյունավետությունը ՀE-ի բուժման մեջ, և չկան հակավիրուսային դեղամիջոցների լայնածավալ ռանդոմիզացված հետազոտություններ[5]։ Գոյություն ունեցող փոքր հետազոտություննեը ցույց են տալիս, որ ռիբավիրինը կարող է արդյունավետ լինել ճնշված իմունային համակարգով, քրոնիկական վարակ ունեցող հիվանդների մոտ[65][66]։ Քրոնիկ ՀE վարակը կապված է իմունոսուպրեսիվ թերապիայի հետ, և երբ դա տեղի է ունենում փոխպատվաստված օրգաններ ունեցողների մոտ, իմունոսուպրեսիվ դեղամիջոցների նվազեցումը կարող է հանգեցնել վիրուսի էլիմինացիային հիվանդների մեկ երրորդի դեպքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hepatitis E: Background, Etiopathophysiology, Epidemiology». medscape.com. Medscape. 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Kamar, Nassim; Dalton, Harry R.; Abravanel, Florence; Izopet, Jacques (2014). «Hepatitis E Virus Infection». Clinical Microbiology Reviews. 27 (1): 116–138. doi:10.1128/CMR.00057-13. ISSN 0893-8512. PMC 3910910. PMID 24396139.
  3. «Hepatitis (Viral) NIDDK». The National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  4. «What is hepatitis?». www.who.int. WHO. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Hepatitis E». www.who.int (անգլերեն). WHO. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  6. Weston, Debbie; Burgess, Alison; Roberts, Sue (2016). Infection Prevention and Control at a Glance (անգլերեն). John Wiley & Sons. էջ 12. ISBN 9781118973554.
  7. Kumar, Subrat; Subhadra, Subhra; Singh, Bhupinder; Panda, B.K. (2013 թ․ ապրիլ). «Hepatitis E virus: the current scenario». International Journal of Infectious Diseases (անգլերեն). 17 (4): e228–e233. doi:10.1016/j.ijid.2012.11.026. ISSN 1201-9712. PMID 23313154.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Izopet, Jacques; Abravanel, Florence; Dalton, Harry R.; Kamar, Nassim (2014 թ․ հունվարի 1). «Hepatitis E Virus Infection». Clinical Microbiology Reviews (անգլերեն). 27 (1): 116–138. doi:10.1128/CMR.00057-13. ISSN 0893-8512. PMC 3910910. PMID 24396139.
  9. 9,0 9,1 Patra, Sharda; Kumar, Ashish; Trivedi, Shubha Sagar; Puri, Manju; Sarin, Shiv Kumar (2007 թ․ հուլիսի 3). «Maternal and Fetal Outcomes in Pregnant Women with Acute Hepatitis E Virus Infection». Annals of Internal Medicine (անգլերեն). 147 (1): 28–33. doi:10.7326/0003-4819-147-1-200707030-00005. ISSN 0003-4819. PMID 17606958. S2CID 44504380.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Hepatitis E Questions and Answers for Health Professionals». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). CDC. 2018 թ․ հունիսի 13.
  11. Zhou X, de Man RA, de Knegt RJ, Metselaar HJ, Peppelenbosch MP, Pan Q.; De Man; De Knegt; Metselaar; Peppelenbosch; Pan (2013). «Epidemiology and management of chronic hepatitis E infection in solid organ transplantation: a comprehensive literature review». Rev. Med. Virol. 23 (5): 295–304. doi:10.1002/rmv.1751. PMID 23813631. S2CID 41424447.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Kamar, Nassim; Izopet, Jacques; Dalton, Harry R. (2013). «Chronic hepatitis e virus infection and treatment». Journal of Clinical and Experimental Hepatology. 3 (2): 134–140. doi:10.1016/j.jceh.2013.05.003. ISSN 0973-6883. PMC 3940092. PMID 25755487.
  13. GBD 2017 Disease Injury Incidence Prevalence Collaborators (2018 թ․ նոյեմբերի 10). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 354 diseases and injuries for 195 countries and territories, 1990–2017: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2017». Lancet. 392 (10159): 1789–1858. doi:10.1016/S0140-6736(18)32279-7. ISSN 0140-6736. PMC 6227754. PMID 30496104. {{cite journal}}: |author1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Mushahwar IK Hepatitis E virus: molecular virology, clinical features, diagnosis, transmission, epidemiology, and prevention. // J Med Virol. 2008; 80(4):646-58 (ISSN: 0146-6615).
  15. Kamar, N.; Abravanel, F.; Selves, J.; Garrouste, C.; Esposito, L.; Lavayssière, L.; Cointault, O.; Ribes, D.; Cardeau, I.; Nogier, M. B.; Mansuy, J. M.; Muscari, F.; Peron, J. M.; Izopet, J.; Rostaing, L. (2010). «Influence of Immunosuppressive Therapy on the Natural History of Genotype 3 Hepatitis-E Virus Infection After Organ Transplantation». Transplantation. 89 (3): 353–360. doi:10.1097/tp.0b013e3181c4096c. PMID 20145528. S2CID 19917145.
  16. Dalton, Harry R.; Kamar, Nassim; Baylis, Sally A.; Moradpour, Darius; Wedemeyer, Heiner; Negro, Francesco (2018 թ․ հունիս). «EASL Clinical Practice Guidelines on hepatitis E virus infection». Journal of Hepatology. 68 (6): 1256–1271. doi:10.1016/j.jhep.2018.03.005. PMID 29609832.
  17. Sridhar, Siddharth; Teng, Jade L. L.; Chiu, Tsz-Ho; Lau, Susanna K. P.; Woo, Patrick C. Y. (2017 թ․ ապրիլի 20). «Hepatitis E Virus Genotypes and Evolution: Emergence of Camel Hepatitis E Variants». International Journal of Molecular Sciences. 18 (4): 869. doi:10.3390/ijms18040869. ISSN 1422-0067. PMC 5412450. PMID 28425927.
  18. Подвиг ученого Արխիվացված 2021-10-29 Wayback Machine // Комсомольская правда
  19. В шаге от премии. Нобелевку по медицине могли дать вирусологу из России
  20. 20,0 20,1 20,2 Song, Yoon-Jae (2010 թ․ նոյեմբերի 1). «Studies of hepatitis E virus genotypes». The Indian Journal of Medical Research. 132 (5): 487–488. ISSN 0971-5916. PMC 3028963. PMID 21149996.
  21. Pelosi, E; Clarke, I (2008 թ․ նոյեմբերի 7). «Hepatitis E: a complex and global disease». Emerging Health Threats Journal. 1: e8. doi:10.3134/ehtj.08.008. ISSN 1752-8550. PMC 3167588. PMID 22460217.
  22. Hepatitis E Vaccine Working Group (2014 թ․ հոկտեմբերի 1). Recommendations of HEV Working Group on the use of hepatitis E vaccine (PDF). www.who.int (Report). WHO.
  23. Guerrant, Richard L.; Walker, David H.; Weller, Peter F. (2011). Tropical Infectious Diseases: Principles, Pathogens and Practice (Expert Consult – Online and Print) (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 424. ISBN 9781437737776.
  24. Meng, X. J. (2010 թ․ հունվարի 27). «Hepatitis E virus: Animal Reservoirs and Zoonotic Risk». Veterinary Microbiology. 140 (3–4): 256–65. doi:10.1016/j.vetmic.2009.03.017. ISSN 0378-1135. PMC 2814965. PMID 19361937.
  25. Woolson, K. L.; Forbes, A.; Vine, L.; Beynon, L.; McElhinney, L.; Panayi, V.; Hunter, J. G.; Madden, R. G.; Glasgow, T.; Kotecha, A.; Dalton, H. C.; Mihailescu, L.; Warshow, U.; Hussaini, H. S.; Palmer, J.; Mclean, B. N.; Haywood, B.; Bendall, R. P.; Dalton, H. R. (2014). «Extra-hepatic manifestations of autochthonous hepatitis E infection». Alimentary Pharmacology & Therapeutics (անգլերեն). 40 (11–12): 1282–1291. doi:10.1111/apt.12986. ISSN 1365-2036. PMID 25303615. S2CID 207050371.
  26. Berto A, Grierson S, Hakze-van der Honing R, Martelli F, Johne R, Reetz J, Ulrich RG, Pavio N, Van der Poel WH, Banks M (2013 թ․ փետրվար). «Hepatitis E virus in pork liver sausage, France». Emerging Infectious Diseases. 19 (2): 264–6. doi:10.3201/eid1902.121255. PMC 3563277. PMID 23347828.
  27. Liu, Dongyou (2010 թ․ նոյեմբերի 23). Molecular Detection of Human Viral Pathogens (անգլերեն). CRC Press. էջ 102. ISBN 9781439812372.
  28. 28,0 28,1 28,2 «Hepatitis E Fact sheet» (անգլերեն). WHO. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  29. Dai, Xing; Dong, Chen; Zhou, Zhenxian; Liang, Jiuhong; Dong, Min; Yang, Yan; Fu, Jianguang; Tian, Hua; Wang, Song; Fan, Jie; Meng, Jihong; Purdy, Michael A. (2013). «Hepatitis E Virus Genotype 4, Nanjing, China, 2001–2011». Emerging Infectious Diseases. 19 (9): 1528–1530. doi:10.3201/eid1909.130013. ISSN 1080-6040. PMC 3810912. PMID 23965731.
  30. Kanki, Phyllis; Grimes, D. Jay (2012). Infectious Diseases: Selected Entries from the Encyclopedia of Sustainability Science and Technology (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 391. ISBN 9781461457190.
  31. Griffiths, Jeffrey; Maguire, James H.; Heggenhougen, Kristian; Quah, Stella R. (2010 թ․ մարտի 9). Public Health and Infectious Diseases (անգլերեն). Elsevier. ISBN 9780123815071.
  32. Guerin, Philippe Jean; Nicand, Elisabeth; Ciglenecki, Iza; Grais, Rebecca Freeman; Moren, Alain; Diaz, Francisco; Tatay, Mercedes; Nizou, Jacques-Yves; Pinoges, Loretxu; Hamid, Nuha; Boccia, Delia; Klovstad, Hilde; Guthmann, Jean-Paul (2006 թ․ հունիսի 15). «A Large Outbreak of Hepatitis E among a Displaced Population in Darfur, Sudan, 2004: The Role of Water Treatment Methods». Clinical Infectious Diseases (անգլերեն). 42 (12): 1685–1691. doi:10.1086/504321. ISSN 1058-4838. PMID 16705572.
  33. Rein, David B.; Stevens, Gretchen A.; Theaker, Jordan; Wittenborn, John S.; Wiersma, Steven T. (2012). «The global burden of hepatitis E virus genotypes 1 and 2 in 2005». Hepatology (անգլերեն). 55 (4): 988–997. doi:10.1002/hep.25505. ISSN 1527-3350. PMID 22121109. S2CID 25571762.
  34. Doward, Jamie (2013 թ․ սեպտեմբերի 21). «Chefs fight for the right to serve their pork pink». The Observer newspaper.
  35. 35,0 35,1 «Hepatitis E Virus and Food». www.fsai.ie. Food Safety Authority of Ireland. 2017 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
  36. Haffar, Samir; Bazerbachi, Fateh (2017 թ․ սեպտեմբերի 4). «Systematic review with meta-analysis: the association between hepatitis E seroprevalence and haemodialysis». Aliment Pharmacol Ther. 46 (9): 790–799. doi:10.1111/apt.14285. PMID 28869287. S2CID 24480333.
  37. Pavio, Nicole; Meng, Xiang-Jin; Renou, Christophe (2010 թ․ հունվարի 1). «Zoonotic hepatitis E: animal reservoirs and emerging risks». Veterinary Research. 41 (6): 46. doi:10.1051/vetres/2010018. ISSN 0928-4249. PMC 2865210. PMID 20359452.
  38. Satou K, Nishiura H; Nishiura (2007). «Transmission Dynamics of Hepatitis E Among Swine: Potential Impact upon Human Infection». BMC Vet. Res. 3: 9. doi:10.1186/1746-6148-3-9. PMC 1885244. PMID 17493260.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  39. Li TC, Chijiwa K, Sera N (2005). «Hepatitis E Virus Transmission from Wild Boar Meat». Emerging Infect. Dis. 11 (12): 1958–60. doi:10.3201/eid1112.051041. PMC 3367655. PMID 16485490.
  40. Johne R, Plenge-Bönig A, Hess M, Ulrich RG, Reetz J, Schielke A; Plenge-Bönig; Hess; Ulrich; Reetz; Schielke (2010). «Detection of a novel hepatitis E-like virus in faeces of wild rats using a nested broad-spectrum RT-PCR». J. Gen. Virol. 91 (Pt 3): 750–758. doi:10.1099/vir.0.016584-0. PMID 19889929.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  41. Sanford, Christopher A.; Jong, Elaine C.; Pottinger, Paul S. (2016). The Travel and Tropical Medicine Manual E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 324. ISBN 9780323417426.
  42. 42,0 42,1 Hoofnagle, J. H.; Nelson, K. E.; Purcell, R. H. (2012). «Hepatitis E». New England Journal of Medicine. 367 (13): 1237–1244. doi:10.1056/NEJMra1204512. PMID 23013075.
  43. «Facts about hepatitis E». ecdc.europa.eu (անգլերեն). European Centre for Disease Prevention and Control. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  44. Bonnet, D.; Kamar, N.; Izopet, J.; Alric, L. (2012). «L'hépatite virale E : Une maladie émergente». La Revue de Médecine Interne. 33 (6): 328–334. doi:10.1016/j.revmed.2012.01.017. PMID 22405325.
  45. Behrendt, Patrick; Steinmann, Eike; Manns, Michael P.; Wedemeyer, Heiner (2014 թ․ դեկտեմբերի 1). «The impact of hepatitis E in the liver transplant setting». Journal of Hepatology. 61 (6): 1418–1429. doi:10.1016/j.jhep.2014.08.047. PMID 25195557.
  46. Kamar, Nassim; Pischke, Sven (2018 թ․ մայիսի 7). «Acute and Persistent Hepatitis E Virus Genotype 3 and 4 Infection: Clinical Features, Pathogenesis, and Treatment». Cold Spring Harbor Perspectives in Medicine. 9 (7): a031872. doi:10.1101/cshperspect.a031872. ISSN 2157-1422. PMC 6601456. PMID 29735575.
  47. Bazerbachi, F; Haffar, S; Garg, SK; Lake, JR (2016 թ․ փետրվար). «Extra-hepatic manifestations associated with hepatitis E virus infection: a comprehensive review of the literature». Gastroenterology Report. 4 (1): 1–15. doi:10.1093/gastro/gov042. PMC 4760069. PMID 26358655.
  48. Rivero-Juárez, Antonio; Aguilera, Antonio; Avellón, Ana; García-Deltoro, Miguel; García, Federico; Gortazar, Christian; Granados, Rafael; Macías, Juan; Merchante, Nicolás; Oteo, José Antonio; Pérez-Gracia, María Teresa; Pineda, Juan Antonio; Rivero, Antonio; Rodriguez-Lazaro, David; Téllez, Francisco; Morano-Amado, Luis E. (2018 թ․ հուլիսի 30). «Executive summary: Consensus document of the diagnosis, management and prevention of infection with the hepatitis E virus: Study Group for Viral Hepatitis (GEHEP) of the Spanish Society of Infectious Diseases and Clinical Microbiology (SEIMC)». Enfermedades Infecciosas y Microbiologia Clinica. 38 (1): 28–32. doi:10.1016/j.eimc.2018.06.014. ISSN 1578-1852. PMID 30072282.
  49. Kamar, Nassim; Bendall, Richard P.; Peron, Jean Marie; Cintas, Pascal; Prudhomme, Laurent; Mansuy, Jean Michel; Rostaing, Lionel; Keane, Frances; Ijaz, Samreen; Izopet, Jacques; Dalton, Harry R. (2011). «Hepatitis E virus and neurologic disorders». Emerging Infectious Diseases. 17 (2): 173–179. doi:10.3201/eid1702.100856. ISSN 1080-6059. PMC 3298379. PMID 21291585.
  50. Dalton, Harry R.; Kamar, Nassim; van Eijk, Jeroen J. J.; Mclean, Brendan N.; Cintas, Pascal; Bendall, Richard P.; Jacobs, Bart C. (2015 թ․ դեկտեմբերի 29). «Hepatitis E virus and neurological injury». Nature Reviews Neurology. 12 (2): 77–85. doi:10.1038/nrneurol.2015.234. ISSN 1759-4766. PMID 26711839. S2CID 25495184.
  51. Kumar A., Beniwal M., Kar P., Sharma J.B., Murthy N.S. (2004). «Wiley Online Library». International Journal of Gynecology & Obstetrics. 85 (3): 240–244. doi:10.1016/j.ijgo.2003.11.018. PMID 15145258. S2CID 72665101.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  52. Khuroo, Mohammad S.; Khuroo, Mehnaaz S.; Khuroo, Naira S. (2016 թ․ սեպտեմբերի 20). «Transmission of Hepatitis E Virus in Developing Countries». Viruses. 8 (9): 253. doi:10.3390/v8090253. ISSN 1999-4915. PMC 5035967. PMID 27657112.
  53. Pérez-Gracia, María Teresa; Suay-García, Beatriz; Mateos-Lindemann, María Luisa (2017 թ․ մարտի 20). «Hepatitis E and pregnancy: current state». Reviews in Medical Virology. 27 (3): e1929. doi:10.1002/rmv.1929. ISSN 1099-1654. PMID 28318080. S2CID 44761962.
  54. Bose, Purabi Deka; Das, Bhudev Chandra; Hazam, Rajib Kishore; Kumar, Ashok; Medhi, Subhash; Kar, Premashis (2014). «Evidence of extrahepatic replication of hepatitis E virus in human placenta». Journal of General Virology. 95 (6): 1266–1271. doi:10.1099/vir.0.063602-0. PMID 24622580.
  55. Aggarwal, Rakesh (2012 թ․ հոկտեմբերի 2). «Diagnosis of hepatitis E». Nature Reviews Gastroenterology & Hepatology (անգլերեն). 10 (1): 24–33. doi:10.1038/nrgastro.2012.187. ISSN 1759-5045. PMID 23026902. S2CID 11958858.subscription needed
  56. Baylis, Sally A.; Blümel, Johannes; Mizusawa, Saeko; Matsubayashi, Keiji; Sakata, Hidekatsu; Okada, Yoshiaki; Nübling, C. Micha; Hanschmann, Kay-Martin O. (2013 թ․ մայիս). «World Health Organization International Standard to Harmonize Assays for Detection of Hepatitis E Virus RNA». Emerging Infectious Diseases. 19 (5): 729–735. doi:10.3201/eid1905.121845. ISSN 1080-6040. PMC 3647515. PMID 23647659.
  57. Webb, Glynn W.; Dalton, Harry R. (2019 թ․ ապրիլի 3). «Hepatitis E: an underestimated emerging threat». Therapeutic Advances in Infectious Disease. 6: 204993611983716. doi:10.1177/2049936119837162. ISSN 2049-9361. PMC 6448100. PMID 30984394.
  58. Hillyer, Christopher D.; Shaz, Beth H.; Zimring, James C.; Abshire, Thomas C. (2009). Transfusion Medicine and Hemostasis: Clinical and Laboratory Aspects (անգլերեն). Elsevier. էջ 364. ISBN 9780080922300.
  59. Dreier, Jens; Knabbe, Cornelius; Vollmer, Tanja (2018 թ․ փետրվարի 1). «Transfusion-Transmitted Hepatitis E: NAT Screening of Blood Donations and Infectious Dose». Frontiers in Medicine. 5: 5. doi:10.3389/fmed.2018.00005. ISSN 2296-858X. PMC 5799287. PMID 29450199.
  60. Hans, Rekha; Marwaha, Neelam (2014). «Nucleic acid testing-benefits and constraints». Asian Journal of Transfusion Science. 8 (1): 2–3. doi:10.4103/0973-6247.126679. ISSN 0973-6247. PMC 3943139. PMID 24678164.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  61. Shrestha MP, Scott RM, Joshi DM (2007). «Safety and efficacy of a recombinant hepatitis E vaccine». New England Journal of Medicine. 356 (9): 895–903. doi:10.1056/NEJMoa061847. PMID 17329696.
  62. Park, S. B. (2012 թ․ նոյեմբեր). «Hepatitis E vaccine debuts». Nature. 491 (7422): 21–22. Bibcode:2012Natur.491...21P. doi:10.1038/491021a. PMID 23128204.
  63. Labrique, Alain B.; Sikder, Shegufta S.; Krain, Lisa J.; West, Keith P.; Christian, Parul; Rashid, Mahbubur; Nelson, Kenrad E. (2012 թ․ սեպտեմբերի 1). «Hepatitis E, a Vaccine-Preventable Cause of Maternal Deaths». Emerging Infectious Diseases. 18 (9): 1401–1404. doi:10.3201/eid1809.120241. ISSN 1080-6040. PMC 3437697. PMID 22931753.
  64. 64,0 64,1 «Hepatitis E vaccine: WHO position paper, May 2015» (PDF). Relevé Épidémiologique Hebdomadaire. 90 (18): 185–200. 2015 թ․ մայիսի 1. PMID 25935931.
  65. Dalton, Harry R.; Kamar, Nassim (2016). «Treatment of hepatitis E virus». Current Opinion in Infectious Diseases. 29 (6): 639–644. doi:10.1097/QCO.0000000000000316. ISSN 1473-6527. PMID 27607911. S2CID 25304902.
  66. Peters van Ton, A. M.; Gevers, T. J. G.; Drenth, J. P. H. (2015 թ․ դեկտեմբեր). «Antiviral therapy in chronic hepatitis E: a systematic review». Journal of Viral Hepatitis. 22 (12): 965–973. doi:10.1111/jvh.12403. ISSN 1365-2893. PMID 25760481. S2CID 10199788.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեպատիտ E» հոդվածին։