Հեշտոցի սնկային վարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեշտոցի սնկային վարակ
Vaginal wet mount of candidal vulvovaginitis.jpg
Կանդիդային վուլվովագինիտով տառապող կնոջ հեշտոցի թաց քսուկ, որտեղ երևում են Candida albicans-ի պսևդոհիֆերը՝ շրջապատված հեշտոցի կլորավուն էպիթելային բջիջներով։
Տեսակհիվանդություն[1] և վարակիչ հիվանդություն[2]
ԵնթադասԿանդիդոզ[1], vulvovaginitis? և vaginal disease?[1]
ՊատճառԿանդիդայի ավելորդ հավելյալ աճ[3]
Բուն պատճառC2914[4][2] և C2914[1]
Հիվանդության ախտանշաններՀեշտոցի քոր, այրոց միզելու ժամանակ, սպիտակ և մածուծիկ հեշտոցային արտադրություն, ցավ սեռական ակտի ժամանակ, կարմրություն հեշտոցի շուրջ[3]
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա
MedlinePlus001511
MeSHIDD002181 և D002181
Disease OntologyDOID:2272 և DOID:2272
NCI ThesaurusC2914[4][2] և C2914[1]
ՀոմանիշներԿանդիդային վուլվովագինիտ, հեշտոցային կաթնախտ
Ռիսկի գործոններՀակաբիոտիկներ, հղիություն, շաքարային դիաբետ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ[5]
ԱխտորոշումՀեշտոցային արտադրության հետազոտում[3]
Տարբերակիչ ախտորոշումՔլամիդիա, գոնորեա, բակտերիալ վագինոզ[6][3]
ԲուժումՀակասնկային դեղամիջոցներ[7]
Հանդիպման հաճախականությունԿյանքի որոշ հատվածում կանանց 75%-ը[3]
Vaginal yeast infection Վիքիպահեստում

Հեշտոցի սնկային վարակ, հայտնի նաև ինչպես կանդիդային վուլվովագինիտ և հեշտոցային կաթնախտ, հեշտոցում սնկերի հավելյալ աճն է, ինչը բերում է գրգռման[8][3]։ Ամենահաճախ հանդիպող ախտանիշը հեշտոցային քորն է, որը կարող է շատ ուժեղ լինել[3]։ Այլ ախտանիշները ներառում են՝ այրոցի զգացում միզելիս, մածուցիկ, սպիտակ հեշտոցային արտադրություն, որը չունի սպեցիֆիկ տհաճ հոտ, ցավ սեքսի ընթացքում և կարմրություն հեշտոցի շուրջ[3]։ Ախտանիշները հաճախ ծանրանում են հիվանդի դաշտանային ցիկլից առաջ[5]։

Հեշտոցի սնկային վարակները առաջանում են Candida-ների հավելյալ աճի հետևանքով[3]։ Այս սունկը նորմայում առկա է հեշտոցում քիչ քանակությամբ[3]։ Այն չի դասակարգվում որպես սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, սակայն, այն ավելի հաճախ հանդիպում է այն անձանց մոտ, ովքեր հաճախակի ունենում են սեռական ակտեր[3][5]։ Ռիսկի գործոններ են հակաբիոտիկները, հղիությունը, դիաբետը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ[5]։ Պարզ շաքարներ պարունակող սննունդի չարաշահումը նույնպես կարող է դեր ունենալ[3]։ Նեղ հագուստը, ներքնազգեստի տեսակը և անձնական հիգիենան չեն հանդիսանում ռիսկի գործոններ[5]։ Ախտորոշումը դրվում է հեշտոցային արտադրության հետազոտության հիման վրա[3]։ Քանի որ ախտանիշները նման են սեռավարակներին, քլամիդիոզին և գոնորեային, ապա խորհուրդ է տրվում ստուգել վերջիններիս առկայությունը[3]։

Չնայած փաստերի բացկայությանը, բամբակյա ներքնազգեստ և ազատ հագուստ կրելը խորհորդ է տրվում, որպես կանխարգելիչ միջոցառում[3][5]։ Հոգնայից և բուրավետ հիգիենայի միջոցներից խուսափումը նույնպես խորհուրդ է տրվում[3]։ Բուժումը իրականացվում է հակասնկային դեղամիջոնցերով[7]։ Այն կարող է լինել ինչպես քսուկ, օրինակ՝ կլոտրիմազոլ, այնպես էլ բերանացի ընդունման դեղամիջոց, օրինակ՝ ֆլուկոնազոլ[7]։ Պրոբիոտիկները արդյունավետ չեն ակտիվ վարակների դեպքում[9]։

Կանանց մոտ 75%-ը կյանքի որևէ հատվածում ունենում է հեշտոցի սնկային վարակի առնվազն մեկ դեպք, մինչդեռ մոտավորապես կեսը ունենում են ամենաքիչը 2 դեպք[3][10]։ Մոտավորապես 5%-ը ունենում են ավելի քան 3 վարակ մեկ տարվա ընթացքում[10]։ Այն հանդիսանում է հեշտոցի բորբոքման երկրորդ ամենատարածված պատճառը՝ բակտերիալ վագինոզից հետո[6]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտոցային հայելիով զննում կանդիդային վուլվովագինիտի դեպքում, երևում է մածուցիկ, կաթնաշոռի նման զանգած հեշտոցի առաջային պատին։ Նկարի կենտրոնի մոտ երևում է թեթևակի էրիթեմատոզ հիմքը, որտեղից քերվել է զանգավծի մի մասը։

Հեշտոցային կաթնախտի ախտանիշներն են՝ վուլվայի քոր, վուլվայի ցավոտություն և գրգռում, ցավ կամ դիսկոմֆորտի զգացում սեռական ակտի ժամանակ, ցավ կամ դիսկոմֆորտ միզելիս (դիզուրիա) և հեշտոցային արտադրություն, որը սովորաբար անհոտ է[11]։ Այն կարող է լինել բարակ և ջրային, կամ մածուցիկ ու սպիտակ, ինչպես թղթի մածուկը կամ կաթնաշոռը:

Վերը նշված կաթնախտի ախտանիշների հետ միասին կարող են առկա լինել նաև վուլվովագինալ բորբոքման ախտանիշներ։ Վուլվովագինալ բորբոքման ախտանիշներն են՝ հեշտոցի և վուլվայի էրիթեմա (կարմրություն), հեշտոցային ճեղքվածություն (ճաքճքած մաշկ), էդեմա (հեղուկների կուտակման հետևանքով այտուցվածություն), նաև ծանր դեպքերում արբանյակային վնասվածքներ (վերքեր շրջակա հատվածներում)։ Սա հազվադեպ է հանդիպում, բայց կարող է խոսել այլ սնկային վարակի, կամ հերպես սիմպլեքս վիրուսի (վիրուս, որը առաջացնում է գենիտալ հերպես) առկայության մասին[12]։

Հեշտոցային կանդիդիազը շատ հազվադեպ կարող է բերել նորածինների մոտ բնածին կանդիդիազի զարգացման[13]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկային վարակ։

Հեշտոցի սնկային վարակների հիմնական հարուցիչն է հանդիսանում Candida albicans տեսակի սունկը։ Candida albicans-ը տարածված սունկ է, որը բնակվում է բերանում, մարսողական ուղիներում և հեշտոցում՝ առանց որևէ ախտանիշ առաջացնելու[14]։ Candida-ի հավելյալ աճի պատճառները այդքան էլ պարզ չեն[15], բայց կան մի քանի նախատրամադրող գործոններ։

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակը հանդիպում է բերանացի հակաբիոտիկների կուրս ընդունող կանանց մոտավորապես 30%-ի մոտ[5]։ Լայն սպեկտրի հակաբիոտիկները ոչնչացնում են հեշտոցի առողջ բակտերիաները, օրինակ՝ Lactobacillus-ները։ Այս բակտերիաները նորմայում օգնում են սահմանափակել սնկերի գաղութացումը[16][17]։ Օրալ հակաբեղմնավորիչների դերը վիճելի է[5]։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղի կանանց մոտ էստրոգենների բարձր մակարդակը ավելի հավանական է դարձնում սնկային վարակի զարգացումը։ Հղիության ընթացքում կանդիդա սունկը ավելի տարածված է և կրկնվող ինֆեկցիան ավելի հավանակն է[5]։ Կան նախնական փաստեր, որ անախտանիշ կանդիդային վուլվովագինիտի բուժումը հղիների մոտ նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը[18]։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ ինֆեկցիան կարող է զարգանալ առանց սեռական ակտերի, վերջիններիս բարձր հաճախականությունը մեծացնում է վտանգը[5]։ Անձնական հիգիենայի մեթոդները կամ նեղ հագուստը, ինչպիսին են զուգագուլպաները և ստրինգերը, չեն մեծացնում ռիսկը[5]։

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատ վերահսկվող դիաբետով հիվանդների մոտ ինֆեկցիայի զարգացման հաճախականությունը ավելի մեծ է քան նրանց մոտ, ովքեր վերահսկում են շաքարի մակարդակը[5]։ Կաթնախտի առաջացման հավանականությունը նաև բարձրացնում է, եթե առկա է ընկճված իմունային համակարգ[12], օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, կամ նրանց մոտ, ովքեր ստանում են քիմիաթերապիա։

Ավելի հազվադեպ հանդիպող վարակների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ Candida albicans-ը հանդիսանում է հեշտոցային կաթնախտի հետ ամենահաճախ ասոցացվող սունկը, սնկերի այլ տեսակներ նույնպես կարող են առաջացնել նման ախտանիշներ։ 370 պացիենտ, ում մոտ առկա էր հաստատված հեշտոցի սնկային վարակ, ներառող Հունգարական հետազոտությունը հայտնաբերել է վարակների հետևյալ տեսակները[19]։

  • Candida albicans: 85.7%
  • Ոչ-albicans Candida (8 տեսակ): 13.2%
  • Saccharomyces cerevisiae: 0.8%
  • Candida albicans և Candida glabrata: 0.3%

Ոչ-albicans Candida հաճախ հանդիպում է հեշտոցային կաթնախտի բարդացած դեպքերում, երբ առաջնային բուժումը արդյունավետ չէ։ Այս դեպքերը հիմնականում հանդիպում են իմունընկճված անձանց մոտ[20]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտոցային արտադրության միկրոսկոպիկ հետազոտություն կանդիդային վուլվովագինիտի դեպքում, երևում են Candida albicans-ի պսևդոհիֆերը։ Ձախում երևում է քլամիդոսպորը։

Վուլվովագինալ կանդիդոզը կանդիդա տեսակի սնկի հավելյալ քանակի առկայությունն է, ի հավելում հեշտոցային բորբոքման[6]։ Կաթնախտի առկայությունը ախտորոշվում է հետևյալ երեք մեթոդներից որևէ մեկով․ հեշտոցային արտադրության միկրոսկոպիկ հետազոտություն, մանրէային կուլտուրա կամ հակածիններ որոշում[6]։ Արդյունքները կարող են նկարագրվել, որպես բարդացած կամ չբարդացած։

Չբարդացած[խմբագրել | խմբագրել կոդը]

Չբարդացած կաթնախտի մասին խոսվում է, երբ առկա է ավելի քիչ քան 4 դեպք մեկ տարվա ընթացքում, ախտանիշները մեղմ են կամ չափավոր, այն հավանաբար առաջացրել է Candida albicans-ը, և չկան ուղեկցող վիճակներ, օրինակ՝ ընկճված իմունային համակարգ։

Բարդացած[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդացած կաթնախտի դեպքում առկա է կաթնախտի չորս և ավելի դեպք մեկ տարվա ընթացքում, կամ առկա են վուլվովագինալ բորբոքման ծանր ախտանիշներ։ Այն նաև համարվում է բարդացած եթե զուգորդվում է հղիության, վատ վերահսկվող դիաբետի, ընկճված իմունային համակարգի հետ, կամ եթե կաթնախտի հարուցիչը Candida albicans-ը չէ[12]։

Կրկնվող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող կանանց մոտ 5-8%-ը մեկ տարվա ընթացքում կունենան սիմպտոմատիկ կանդիդային վարակի չորս կամ ավելի դեպք․ այս վիճակը կոչվում է կրկնվող վուլվովագինալ կանդիդիազ[21][22]։ Քանի որ հեշտոցի կամ աղիների գաղութացումը կանդիդայի կողմից հիմնականում հանդիպում է չկրկնվող ախտանիշներով հիվանդների մոտ, ապա կրկնվող սիմպտոմատիկ վարակները չեն հանդիսանում պարզապես կանդիդայի առկայության հետևանք։ Կա վարկած, որ կրկնվող վուլվովագինալ կանդիդիազը առաջանում է գաղութացման նկատմամբ հատկապես ինտենսիվ բորբոքային ռեակցիայի հետևանքով։ Կանդիդայի հակածինները կլանվում են հակածին ներկայացնող բջիջների կողմից, ինչը խթանում է ցիտոկինների արտադրությունը և լեյկոցիտների ու նեյտրոֆիլների ակտիվացումը, ինչը հետագայում առաջացնում է բորբոքում և այտուց[23][24]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում խորհուրդ են տրվում հետևյալ բուժումները՝

Կարճաժամկետ տեղային միջոցները (այսինքն, մեկ դեղաչափ և 1-3 օր տևողություն) արդյունավետ կերպով բուժում են կանդիդային վուլվովագինիտը։ Տեղային ազոլային դեղամիջոցները ավելի արդյունավետ են քան նիստատինը։ Ազոլներով բուժումը բերում է թերապիան ավարտած կանանց 80-90%-ի մոտ ախտանիշների և ախտածին գաղութների վերացմանը[7]։

Այս դեպքում կիրառվող քսուկները և մոմիկները ունեն յուղային հիմք և կարող են թուլացնել լատեքսային պահպանակների և դիաֆրագմաների ադյունավետությունը։ Հակասնկային դեղամիջոցները հեշտոցային կաթնախտի դեպքերի 20%-ում հանդիսանում են ոչ արդյունավետ։ Համարվում է, որ կաթնախտի բուժումը ձախողվել է, եթե ախտանիշները պահպանվում են 7-14 օր։ Կան բուժման ձախողման բազմաթիվ պատճառներ։ Օրինակ՝ եթե վարակը այլ բնույթի է՝ բակտերիալ վագինոզ (աննորմալ հեշտոցային արտադրության ամենատարածված պատճառ)[12]։

Կրկնվող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ հաճախակի կրկնումների ամենահեշտ և քիչ ծախսատար բուժումը հանդիսանում է ինքնաախտորոշումը և տեղային միջոցների վաղ օգտագործումը[27]։ Այնուամենայնիվ, կանայք, ում վիճակը մինչ այս ախտորոշվել է որպես կանդիդային վուլվովագինիտ, պարտադիր չէ, որ կարողանան ինքնուրույն ախտորոշել այն՝ կրկրնման դեպքում։ Հետևաբար, ցանկացած կին, ում ախտանիշները պահպանվում են առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի օգտագործումից հետո, կամ ովքեր ունենում են ախտանիշների ախտադարձ 2 ամսվա ընթացքում, պետք է պարտադիր հետազոտվեն հիվանդանոցում[7]։ Տեղային միջոցների ոչ պետքական կամ անտեղի օգտագործումը հաճախ հանդիպող երևույթ է, և կարող է բերել վուլվովագինիտի այլ պատճառների բուժման հետաձգմանը, ինչը հանգեցնում է ավելի վատ ելքերի[7]։

Եթե առկա են կանդիդային վուլվովագինիտի ավելի քան չորս կրկնվող դեպքեր մեկ տարվա ընթացքում, խորհուրդ է տրվում ավելի երկարաճամկետ բուժում, օրինակ՝ բերանացի ընդունման ֆլուկոնազոլ՝ հաջորդիվ երկրորդ և երրորդ դեղաչափերի կիրառումով, համապատասխանաբար 3-րդ և 6-րդ օրերին[28]։

Ավելի քան տարեկան չորս էպիզոդների դեպքում կիրառվող բուժման այլ մեթոդ է հանդիսանում 10 օր տևողությամբ օռալ կամ տեղային բուժումը, որին հաջորդում է 6 ամսվա ընթացքում շաբաթական մեկ անգամ բերանացի ֆլուկոնազոլի կիրառումը[26]։ Կանդիդային վուլվովագինիտի դեպքերի մոտավորապես 10-15%-ի հարուցիչն են հանդիսանում ոչ-albicans Candida տեսակները[29]։ Ոչ-albicans տեսակները ունեն ֆլուկոնազոլի նկատմամբ ավելի մեծ դիմադրողունակություն[30]։ Հետևաբար, բուժման ընթացքում ախտանիշների կրկնության կամ կայունության դեպքում ցուցված է սպեցիֆիկության և հակասնկային դիմադրության թեստերի անցկացում, ինչը կօգնի ընտրել ճիշտ հակասնկային բուժում[28]։

Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց մոտ 40%-ը փնտրում են այլընտրանքային միջոցներ հեշտոցի սնկային վարակի բուժման համար[31]։ Փորձառական միջոցներից են խոտաբույսային միջոցները, պրոբիոտիկները կամ հեշտոցային թթվայնեցնող պրեպարատները[31]։ Այլ ալտերնատիվ բուժման մոտեցումները ներառում են՝ հակաբեղմնավորիչների փոփոխություն, սեռական զուգընկերոջ բուժում և գենցյան վիոլետ[31]։ Սակայն այսպիսի բուժման արդյունավետությունը չի հետազոտվել[31]։

Պրոբիոտիկները (հաբեր կամ յոգուրտներ) չեն նվազեցնում հեշտոցի սնկային վարակի հանդիպման հաճախականությունը[32]։ Չի հայտնաբերվել ոչ մի արդյունավետություն ակտիվ վարակի դեպքում[9]։ Կանդիդային վարակը բուժելու և կանխելու միտված պրոբիոտիկներից են լակտոբացիլային ֆերմենտ RC-14-ը, լակտոբացիլային ֆերմենտ B-54-ը, լակտոբացիլ ռամնոզուս GR-1-ը, լակտոբացիլ ռամնոզուս GG-ն և լակտոբացիլուս ացիդոֆիլուսը[33]։

Չկան ոչ մի փաստեր, որ կապացուցեն հատուկ մաքրող դիետաների և աղիքային հիդրոթերապիայի արդյունավետությունը հիվանդության կանխարգելման մեջ։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտոցի սնկային վարակի դեպքերի քանակը այնքան էլ պարզ չէ, քանի որ այս հիվանդությամբ տառապողները հաճախ չեն դիմում հիվանդանոց, և այն հիմնականում ախտորոշվում է կլինիկապես՝ առանց լաբարատոր հետազոտությունների[33]։

Կանդիդիազը հանդիսանում է հեշտոցային վարակների ամենահաճախ հանդիպող 3 պատճառներից մեկը՝ բակտերիալ վագինոզի և տրիխոմոնոզի հետ միասին[6]։ Կանանց մոտավորապես 20 տոկոսը վարակվում են տարին մեկ անգամ[6]։ Կանանց մոտ 75%-ը կյանքի ընթացքում ունենում են ինֆեկցիայի առնվազն մեկ դեպք[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 «Vaginal yeast infections fact sheet»։ womenshealth.gov։ December 23, 2014։ Արխիվացված օրիգինալից 4 March 2015-ին։ Վերցված է 5 March 2015 
  4. 4,0 4,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Sobel JD (9 June 2007)։ «Vulvovaginal candidosis.»։ Lancet 369 (9577): 1961–71։ PMID 17560449։ doi:10.1016/S0140-6736(07)60917-9 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Ilkit M, Guzel, AB (August 2011)։ «The epidemiology, pathogenesis, and diagnosis of vulvovaginal candidosis: a mycological perspective»։ Critical Reviews in Microbiology 37 (3): 250–61։ PMID 21599498։ doi:10.3109/1040841X.2011.576332 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 «Sexually transmitted diseases treatment guidelines, 2006»։ MMWR Recomm Rep 55 (RR-11): 1–94։ August 2006։ PMID 16888612։ Արխիվացված օրիգինալից 2014-10-20-ին 
  8. James, William D., Berger, Timothy G. (2006)։ Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology։ Saunders Elsevier։ էջ 309։ ISBN 0-7216-2921-0 
  9. 9,0 9,1 Abad CL, Safdar, N (June 2009)։ «The role of lactobacillus probiotics in the treatment or prevention of urogenital infections – a systematic review.»։ Journal of Chemotherapy (Florence, Italy) 21 (3): 243–52։ PMID 19567343։ doi:10.1179/joc.2009.21.3.243 
  10. 10,0 10,1 «Diagnosis of vaginitis»։ Am Fam Physician 62 (5): 1095–104։ September 2000։ PMID 10997533։ Արխիվացված օրիգինալից 2011-06-06-ին 
  11. «Guideline vulvovaginal candidosis (2010) of the German Society for Gynecology and Obstetrics, the Working Group for Infections and Infectimmunology in Gynecology and Obstetrics, the German Society of Dermatology, the Board of German Dermatologists and the German Speaking Mycological Society»։ Mycoses։ 55 Suppl 3: 1–13։ 2012։ PMID 22519657։ doi:10.1111/j.1439-0507.2012.02185.x 
  12. 12,0 12,1 12,2 12,3 'Thrush, vaginal', NHS Choices A-Zhttp://www.nhs.uk/Conditions/Thrush/Pages/Prevention.aspx
  13. Skoczylas MM, Walat, A, Kordek, A, Loniewska, B, Rudnicki, J, Maleszka, R, Torbé, A (2014)։ «Congenital candidiasis as a subject of research in medicine and human ecology»։ Annals of Parasitology 60 (3): 179–89։ PMID 25281815 
  14. «Vaginal yeast infection»։ MedlinePlus։ National Institutes of Health։ Արխիվացված օրիգինալից 4 April 2015-ին։ Վերցված է 14 May 2015 
  15. Watson C. J., Grando D., Garland S. M., Myers S., Fairley C. K., Pirotta M. (26 July 2012)։ «Premenstrual vaginal colonization of Candida and symptoms of vaginitis»։ Journal of Medical Microbiology 61 (Pt 11): 1580–1583։ PMID 22837219։ doi:10.1099/jmm.0.044578-0 
  16. «Yeast infection (vaginal)»։ Mayo Clinic։ Արխիվացված օրիգինալից 16 May 2015-ին։ Վերցված է 14 May 2015 
  17. «Pathogenesis and treatment of recurrent vulvovaginal candidiasis»։ Clin. Infect. Dis.։ 14 Suppl 1: S148–53։ March 1992։ PMID 1562688։ doi:10.1093/clinids/14.Supplement_1.S148 
  18. Roberts CL, Algert CS, Rickard KL, Morris JM (21 March 2015)։ «Treatment of vaginal candidiasis for the prevention of preterm birth: a systematic review and meta-analysis.»։ Systematic Reviews 4: 31։ PMC 4373465։ PMID 25874659։ doi:10.1186/s13643-015-0018-2 
  19. Nemes-Nikodém Éva, Tamási Béla, Mihalik Noémi, Ostorházi Eszter (1 January 2015)։ «Vulvovaginitis candidosában előforduló sarjadzógomba-speciesek» [Yeast species in vulvovaginitis candidosa]։ Orvosi Hetilap (Hungarian) 156 (1): 28–31։ PMID 25544052։ doi:10.1556/OH.2015.30081 
  20. Sobel Jack։ «Vulvovaginal Candidiasis»։ UpToDate։ Արխիվացված օրիգինալից 1 March 2012-ին։ Վերցված է 26 February 2012 
  21. Obel JD (1985)։ «Epidemiology and pathogen- esis of recurrent vulvovaginal candidiasis»։ Am J Obstet Gynecol 152 (7 (Pt 2)): 924–35։ PMID 3895958։ doi:10.1016/S0002-9378(85)80003-X 
  22. «Epidemiologic characteristics of women with idiopathic recurrent vulvovaginal candidiasis»։ Obstet Gynecol 81 (5 (Pt 1)): 721–7։ 1993։ PMID 8469460 
  23. Fidel PL Jr, Sobel JD (1996)։ «Immunopathogen- esis of recurrent vulvovaginal candidiasis»։ Clin Microbiol Rev 9 (3): 335–48։ PMC 172897։ PMID 8809464։ doi:10.1128/CMR.9.3.335 
  24. «Maintenance fluconazole therapy for recurrent vulvovaginal candidiasis»։ N. Engl. J. Med. 351 (9): 876–83։ August 2004։ PMID 15329425։ doi:10.1056/NEJMoa033114 
  25. Ratcliffe Stephen D., Baxley Elizabeth G., Cline Matthew K. (2008)։ Family Medicine Obstetrics (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 273։ ISBN 978-0323043069։ Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին 
  26. 26,0 26,1 26,2 Pappas PG, Kauffman CA, Andes DR, Clancy CJ, Marr KA, Ostrosky-Zeichner L, Reboli AC, Schuster MG, Vazquez JA, Walsh TJ, Zaoutis TE, Sobel JD (16 December 2015)։ «Clinical Practice Guideline for the Management of Candidiasis: 2016 Update by the Infectious Diseases Society of America.»։ Clinical Infectious Diseases 62 (4): e1–50։ PMC 4725385։ PMID 26679628։ doi:10.1093/cid/civ933 
  27. Ringdahl EN (Jun 1, 2000)։ «Treatment of recurrent vulvovaginal candidiasis.»։ American Family Physician 61 (11): 3306–12, 3317։ PMID 10865926 
  28. 28,0 28,1 Ramsay Sarah, Astill, Natasha, Shankland, Gillian, Winter, Andrew (November 2009)։ «Practical management of recurrent vulvovaginal candidiasis»։ Trends in Urology, Gynaecology & Sexual Health 14 (6): 18–22։ doi:10.1002/tre.127 
  29. Sobel JD (2003)։ «Management of patients with recurrent vulvovaginal candidiasis.»։ Drugs 63 (11): 1059–66։ PMID 12749733։ doi:10.2165/00003495-200363110-00002 
  30. Sobel JD (1988)։ «Pathogenesis and epidemiology of vulvovaginal candidiasis»։ Annals of the New York Academy of Sciences 544 (1): 547–57։ Bibcode:1988NYASA.544..547S։ PMID 3063184։ doi:10.1111/j.1749-6632.1988.tb40450.x 
  31. 31,0 31,1 31,2 31,3 «Treatment for recurrent vulvovaginal candidiasis (thrush) (Protocol)»։ Cochrane Database of Systematic Reviews 5: CD009151։ 2011։ doi:10.1002/14651858.CD009151 
  32. Jurden L, Buchanan, M, Kelsberg, G, Safranek, S (June 2012)։ «Clinical inquiries. Can probiotics safely prevent recurrent vaginitis?»։ The Journal of Family Practice 61 (6): 357, 368։ PMID 22670239 
  33. 33,0 33,1 «Probiotics for vulvovaginal candidiasis in non-pregnant women»։ Cochrane Database Syst Rev 11: CD010496։ November 2017։ PMC 6486023 ։ PMID 29168557։ doi:10.1002/14651858.CD010496.pub2