Հեշտոցային լայնիչ

Հեշտոցային լայնիչ, երբեմն կոչվում է հեշտոցային ստենտ կամ հեշտոցային ընդարձակիչ[1], գործիք, որն օգտագործվում է հեշտոցը նրբորեն ձգելու համար։ Այն օգտագործվում է, երբ հեշտոցը նեղացած է (հեշտոցային ստենոզ), օրինակ՝ գինեկոլոգիական քաղցկեղների բուժման ժամանակ կիրառվող բրախիթերապիայից հետո[2], վագինիզմի և դիսպարեունիայի այլ ձևերի բուժման մեջ[3], ինչպես նաև սեռը հաստատող վիրահատությունից հետո նեովագինալ խողովակը պահպանելու համար[4]։
Տարբեր ախտորոշումների դեպքում լայնացնող միջոցների օգտագործման վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ՝ բավարարից մինչև լավ[5]։ Սա ներառում է քաղցկեղի բուժումից հետո իրականացվող միջամտությունները և հեշտոցի ագենեզիայի (բնածին բացակայություն) դեպքերը: Ապացույցները ներկայացվում են տարբեր մոտեցումների և արձանագրությունների ձևով:
Հեշտոցային լայնիչները կարող են լինել պինդ կամ փչովի և հաճախակի օգտագործվում են վիրահատությունների ժամանակ[6][7][8]։ Հեշտոցային ստենտները հաճախ օգտագործվում են վիրահատության և հետվիրահատական խնամքի ժամանակ այն տրանսգենդեր կանանց մոտ, ովքեր ենթարկվում են սեռը հաստատող վագինոպլաստիկայի՝ նոր հեշտոց ձևավորելու համար[8][4][9][10]։ Հեշտոցային լայնիչն օգտագործվում է վիրահատությունից անմիջապես հետո՝ անցուղու կոլապսը կանխելու համար, իսկ դրանից հետո՝ կանոնավոր կերպով նոր հեշտոցի կենսունակությունը պահպանելու համար: Օգտագործման հաճախականությունը ժամանակի ընթացքում նվազում է, բայց մնում է պարտադիր ողջ կյանքի ընթացքում[11][12]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեշտոցային պինդ լայնիչի դեպքում հիվանդը սկսում է ամենափոքր չափից, այնուհետև աստիճանաբար մեծացնում է այն՝ մինչև ամենամեծ լայնիչի չափին հասնելը: Այն կարող է ուղեկցվել շնչառական վարժություններով՝ կոնքի հատակի մկանները թուլացնելու համար: Լայնացման գործողությունները չպետք է առաջացնեն ցավ կամ արյունահոսություն[13]: Կոշտ լայնիչներով լայնացումը պետք է կատարվի զգուշորեն, քանի որ կարող է առաջանալ հեշտոցի թափածակում և միզուկի վնասվածք[14][15]։ Հեշտոցային լայնիչների օգտագործման հաճախականության և տևողության վերաբերյալ արձանագրություններ չկան[16]։ Հեշտոցային լայնիչների դեպքում թերապևտը կամ պացիենտը դատարկ փուչիկը մտցնում են հեշտոցի մեջ, ապա այն դանդաղ փչում են մինչև անհրաժեշտ տրամագիծ ստանալը[10]։
Սեռը հաստատող վագինոպլաստիկայից հետո պացիենտները ստիպված են լինում օրական մի քանի անգամ օգտագործել հեշտոցային լայնիչներ՝ նոր հեշտոցի խորությունն ու երկարությունը պահպանելու համար: Կարող են օգտագործվել տարբեր չափերի լայնիչներ, որոնք սովորաբար սկսվում են ավելի փոքր տրամագծից և մեծանում վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում: Ժամանակի ընթացքում դիլատացիայի (ընդարձակման) հաճախականությունը կարող է կրճատվել՝ հասնելով օրական մեկ անգամի, իսկ հետագայում՝ մի քանի օրը մեկ անգամի (համաձայն վիրաբույժների հրահանգների)[8][4][9]:
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեշտոցային լայնիչները հայտնվում են «Կանացի բարեմասնություններ» կատակերգական լիամետրաժ ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսուհին պայքարում է վագինիզմի դեմ հեշտոցի նախամուտքի հեռացումից (վեստիբուլէկտոմիա) հետո[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Vaginismus». National Health Service. 2018 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2017-10-13-ին. Վերցված է 2020-02-29-ին.
- ↑ Miles, Tracie; Johnson, Neal (2014). «Vaginal dilator therapy for women receiving pelvic radiotherapy». Cochrane Database Syst Rev. 9 (9) CD007291. doi:10.1002/14651858.CD007291.pub3. PMC 6513398. PMID 25198150.
- ↑ Idama, T. O.; Pring, D. W. (2000). «Vaginal dilator therapy-an outpatient gynaecological option in the management of dyspareunia». Journal of Obstetrics and Gynaecology. 20 (3): 303–05. doi:10.1080/01443610050009683. PMID 15512559. S2CID 218856132.
- 1 2 3 Bene, Nicholas C.; Ferrin, Peter C.; Xu, Jing; Dy, Geolani W.; Dugi, Daniel; Peters, Blair R. (2024 թ․ մայիսի 8). «Tissue Options for Construction of the Neovaginal Canal in Gender-Affirming Vaginoplasty». Journal of Clinical Medicine (անգլերեն). 13 (10): 2760. doi:10.3390/jcm13102760. ISSN 2077-0383. PMC 11122258. PMID 38792302.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն) - ↑ Olson, Amanda. «Frequently Asked Questions - Vaginal Dilators FAQ». Intimate Rose.
- ↑ Coskun, Ayhan; Coban, Yusuf Kenan; Vardar, Mehmet Ali; Dalay, Ahmet Cemil (2007 թ․ հուլիսի 10). «The use of a silicone-coated acrylic vaginal stent in McIndoe vaginoplasty and review of the literature concerning silicone-based vaginal stents: a case report». BMC Surgery. 7 (1): 13. doi:10.1186/1471-2482-7-13. PMC 1947946. PMID 17623058.
- ↑ Barutçu, Ali; Akgüner, Muharrem (1998 թ․ նոյեմբեր). «McIndoe Vaginoplasty with the Inflatable Vaginal Stent». Annals of Plastic Surgery. 41 (5): 568–569. doi:10.1097/00000637-199811000-00020. PMID 9827964.
- 1 2 3 Dy, Geolani W.; Jun, Min Suk; Blasdel, Gaines; Bluebond-Langner, Rachel; Zhao, Lee C. (2021 թ․ մայիսի 1). «Outcomes of Gender Affirming Peritoneal Flap Vaginoplasty Using the Da Vinci Single Port Versus Xi Robotic Systems». European Urology. 79 (5): 676–683. doi:10.1016/j.eururo.2020.06.040. ISSN 0302-2838. PMID 32624272. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 31-ին.
- 1 2 Liang, Fan; Cohen, Andrew. «Vaginoplasty for Gender Affirmation». Johns Hopkins Center for Transgender and Gender Expansive Health (անգլերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 31-ին.
- 1 2 Antoniadis, N; Charles, G; Mejías, I; Pabón, R (2011 թ․ մարտ). «Vaginoplastia: modificación de la técnica de McIndoe usando esponja de gel hemostático» [Vaginoplasty: modification to McIndoe techique [sic] using hemostatic gel sponge]. Cirugía Plástica Ibero-Latinoamericana. 37 (1): 73–77. doi:10.4321/S0376-78922011000100010.
- ↑ Rinzler, Carol Ann (2010 թ․ մայիսի 12). The Encyclopedia of Cosmetic and Plastic Surgery. Facts on File library of health and living. New York: Infobase Publishing. էջ 195. ISBN 978-1-4381-2702-6. OCLC 223107099. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Georgiade, Gregory S.; Georgiade, Nicholas G. (1992). Textbook of plastic, maxillofacial, and reconstructive surgery. Baltimore, Maryland: Williams & Wilkins. ISBN 978-0-683-03454-7. OCLC 455225627. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Psychosexual Team, Oxfordshire Sexual Health Service. «Vaginal Dilator Exercises for Psychosexual Therapy» (PDF). Oxford University Hospitals NHS Foundation Trust.
- ↑ HOFFMAN, M (2003 թ․ մայիս). «Risks of rigid dilation for a radiated vaginal cuff: two related rectovaginal fistulas». Obstetrics & Gynecology. 101 (5): 1125–1126. doi:10.1016/s0029-7844(02)02624-8. PMID 12738124. S2CID 40647600.
- ↑ Lue, Kathy; Heinsimer, Kevin; Madiraju, SriGita K.; Rideout, Drew; Wiegand, Lucas (2020 թ․ հունվար). «Urologic trauma from vaginal dilation for congenital vaginal stenosis: A newly-described and challenging complication». Urology Case Reports. 28 101075. doi:10.1016/j.eucr.2019.101075. PMC 6880012. PMID 31788430.
- ↑ Liu, Marisa; Juravic, Mark; Mazza, Genevieve; Krychman, Michael L. (2020 թ․ հունվար). «Vaginal Dilators: Issues and Answers». Sexual Medicine Reviews. 9 (2): 212–220. doi:10.1016/j.sxmr.2019.11.005. PMID 32014450. S2CID 211026055.
- ↑ «Lady Parts Film Trailer». Intimate Rose (անգլերեն). Վերցված է 2024-04-26-ին.