Jump to content

Հենրի Քերի (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Քերի
անգլ.՝ Henry Carey
Ծնվել էօգոստոսի 27, 1687(1687-08-27)[1]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1743(1743-10-05) (56 տարեկան) կամ հոկտեմբերի 4, 1743(1743-10-04)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, կոմպոզիտոր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Գրական ուղղություններբարոկկո դարաշրջանի երաժշտություն
ԶավակներGeorge Saville Carey?[2]
 Henry Carey (writer) Վիքիպահեստում

 

Հենրի Քերի, Ջոն Ֆաբեր Կրտսեր 1729 թ

Հենրի Քերի (անգլերեն՝ Henry Carey. օգոստոսի 27, 1687(1687-08-27)[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - հոկտեմբերի 5, 1743(1743-10-05) կամ հոկտեմբերի 4, 1743(1743-10-04)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), 18-րդ դարի անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և կոմպոզիտոր։ Նա հիշվում է որպես հակաուոփոլյան երգիծաբան ու նաև որպես մեծ հայրենասեր։ Նրա հորինած մի շարք մեղեդիներ շարունակում են կատարվել մինչ այսօր։ Քանի որ իր շատ ստեղծագործություններ անստորագիր թողնելով վաճառել է ուրիշներին, որպեսզի վերջիններս դրանք ներկայացնեն որպես իրենցը, ժամանակակից գիտնականները կարող են հեղինակային պատկանելության հարցում վստահ լինել միայն նրա թողած գրական ժառանգության որոշ մասում: Իսկ ինչ վերաբերում է նրա հեղինակած երաժշտությանը, ապա հարկ է նշել, որ դրա մեծ մասը գրվել է թատերական դիպվածային բեմադրությունների համար: Այդուհանդերձ՝ նա եղել է բեղմնավոր երգահան ու բալլադներ հորինող, ընդ որում՝ գրել է այդ երգերից գրեթե բոլորի խոսքերը: Բացի այդ՝ նա գրել է բազմաթիվ օպերաներ ու պիեսներ։ Կարելի է համարել, որ նրա կյանքը հանդիսանում է 18-րդ դարասկզբի պրոֆեսիոնալ հեղինակի կյանքի ընդհանրացված արտացոլումը: Չունենալով ժառանգություն, տիտղոս կամ պետական պաշտոն՝ նա հանուն վարձատրության գրել է բոլոր հնարավոր դեպքերի ու առիթների համար, սակայն նաև պահպանել է իր քաղաքական տեսակետը և կարողացել է նշանակալի կերպով ընդդիմանալ օրվա իշխանություններին: Ավելին, նա թատերագրության ասպարեզում եղել է նոր՝ «Հայրենասիրական» շարժման առաջատար դեմքերից մեկը[3]:

Հենրի Քերին այսօր առաջին հերթին հիշվում է որպես անգլիական ազգային օրհներգի՝ «God Save the King»-ի հեղինակ:

Կենսագրական հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Քերին եղել է Հալիֆաքսի 1-ին մարքիզ Ջորջ Սևիլի (George Savile, 1st Marquess of Halifax; 1630— 1695) ապօրինի զավակը: Հավանական ծնողներն են համարվում ուսուցիչներ Հենրի և Մերի Քերիները: Ինքը՝ անգլիացիների ազգային օրհներգի ապագա հեղինակը, երկար տարիներ աշխատել է որպես գիշերօթիկ դպրոցի երաժշտության դասատու: Ինքնասպան է եղել (կախվել է) 56 տարեկան հասակում՝ 1743 թվականին, որդու՝ Չարլզի մահվանից կարճ ժամանակ անց:

Հենրի Քերին նշանավոր դերասան Էդմունդ Քինի պապն էր:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 Lundy D. R. The Peerage
  3. «Henry Carey - National Portrait Gallery». npg.org.uk (անգլերեն). Վերցված է 2019-02-05-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Aspden, Suzanne. "Henry Carey," in Matthew, H.C.G. and Brian Harrison, eds. The Oxford Dictionary of National Biography. vol. 10, 80–81. London: Oxford University Press|OUP, 2004.
  • "Boz" (Ed.) (Charles Dickens), Memoirs of Joseph Grimaldi, from Internet Archive (scanned books original editions color illustrated)
  • Gillespie, Norman. "Henry Carey," in The New Grove Dictionary of Music and Musicians. vol. 15, 127–128.
  • Stephen, Leslie (1887). «Carey, Henry (d.1743)» . In Stephen, Leslie (ed.). Dictionary of National Biography. Vol. 9. London: Smith, Elder & Co.
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Carey, Henry» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 5 (11th ed.). Cambridge University Press.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Քերի (գրող)» հոդվածին։