Հենրի Ջոզեֆ Վուդ
Հենրի Ջոզեֆ Վուդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 3, 1869[1][2][3][4][5][6] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 19, 1944[1][2][3][4][5][6] (75 տարեկանում) |
Մահվան վայր | Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | Թագավորական ֆիլարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ |
Henry Joseph Wood Վիքիպահեստում |
Հենրի Զոզեֆ Վուդ (անգլ.՝ Sir Henry Joseph Wood, 1869–1944 թվականներ), անգլիացի դիրիժոր։ Օքսֆորդի համալսարանի երաժշտության դոկտոր (1926 թվական)։
Սովորել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում (1886–1888 թվականներ)։ Բեմելը՝ 1889 թվականին։ 1895 թվականից ղեկավարել է Լոնդոնի հանրամատչելի, այսպես կոչված, Promenade (մոտ 50 տարի), 1897 թվականից՝ նաև «կիրակնօրյա» սիմֆոնիկ համերգները։ Վուդը մեծ ավանդ ունի Անգլիայում սիմֆոնիկ երաժշտության տարածման և նվագախմբային արվեստի զարգացման գործում։ Տարբեր քաղաքներում ղեկավարել է սիմֆոնիկ նվագախմբեր և երաժշտական փառատոներ, օպերային ներկայացումներ։ 1923 թվականից Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր։ Պրոպագանդել է նաև ռուսական դասական ( Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի նրա կատարումը բարձր է գնահատել Լենինը) ու խորհրդային (Ն․ Մյասկովսկի, Մ․ Պրոկոֆև, Դ․ Շոստակովիչ, Ա․ Խաչատրյան) երաժշտությունը՝ հատկապես Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վուդը հեղինակ է երաժշտական և գրական երկերի, որոնք ստորագրել է Պ․ Կլենովսկի կեղծանունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 533)։ ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 International Music Score Library Project — 2006.
- ↑ 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 Store norske leksikon — 1978.