Հենրի Պոլսոն
Հենրի Պոլսոն | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Դարտմուտի քոլեջ, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Barrington High School? |
Մասնագիտություն՝ | բանկիր, ներդրումային բանկիր, քաղաքական գործիչ, տնտեսագետ, համալսարանի դասախոս և ֆինանսների նախարար |
Դավանանք | քրիստոնեական գիտություն |
Ծննդյան օր | մարտի 28, 1946[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հենրի Պոլսոն (անգլ.՝ Henry Merritt "Hank" Paulson Jr., մարտի 28, 1946[1][2], Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ ֆինանսների 74-րդ նախարար (2006-2009), Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի անդամ։ Մինչ այդ, 1998-2006 թվականներին եղել է Goldman Sachs-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Պոլսոնը ծնվել է 1946 թվականի մարտի 28-ին Փալմ Բիչում (Ֆլորիդա)։ Ընտանիքը ձիեր, խոզեր, կովեր, ոչխարներ և հավեր է պահել։ Պոլսոնի հայրը խիստ կարգապահության կողմնակից էր։ Հենրի Պոլսոնն աշխատում էր ֆերմայում՝ օգնելով խնամել կենդանիներին։ Պոլսոնները քրիստոնեական գիտության հետևորդներ էին[3]։
1968 թվականին ավարտել է Դարտմուտի քոլեջը՝ հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանով։ Պոլսոնը քոլեջում ընդգրկված էր Ֆի բետա Կապա ուսանողական կազմակերպությունում, Գրին Քեյ բնապահպանական հասարակությունում և տեղի քրիստոնեական համայնքի նախագահն էր[4]։ 1970 թվականին Հենրի Պոլսոնն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանով[5]։
1970-1972 թվականներին Պոլսոնն աշխատել է Պենտագոնի վարչակազմում՝ որպես պաշտպանության նախարարի օգնական։ 1972-1973 թվականներին եղել է նախագահի ներքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջոն Էրլիխմանի օգնականը, Էրլիխմանն ավելի ուշ միացել է Ուոթերգեյթյան սկանդալին։
1974 թվականին Պոլսոնն ընդունվել է Չիկագոյի Goldman Sachs մասնաճյուղ՝ որպես ներդրումային բանկային ստորաբաժանման կրտսեր աշխատակից։ 1982 թվականին դարձել է Goldman Sachs-ի գործընկերը։ 1983-1988 թվականներին ղեկավարել է Investment Banking Group-ի գրասենյակը միջին Արևմուտքում։ 1999 թվականին Հենրի Պոլսոնը նշանակվել է ամբողջ կորպորացիայի գլխավոր տնօրեն, և նրա տարեկան եկամուտը 2005 թվականին կազմել է 37 մլն դոլար, իսկ 2006 թվականին՝ 16.400 հազար դոլար։ 2006 թվականին նրա ակտիվների արժեքը Forbes-ը գնահատել է մոտ 700 մլն դոլար[6]։ Պոլսոնի ղեկավարությամբ Goldman Sachs-ում կառուցվել է կառավարման համակարգ, որը հիմնված էր կոշտ կարգապահության վրա, իսկ գլխավերևում դրվել են աշխատակիցների գործունեության ֆինանսական արդյունքները, որոնցից կախված էին նաև տարբերվող անձնակազմին վճարվող մեծ բոնուսները[7]։
2006 թվականին նախագահ Ջորջ Բուշը 60-ամյա Պոլսոնին նշանակել է ֆինանսների նախարար[8]։ «Հենրին կիսում է իմ փիլիսոփայությունը, որ տնտեսությունը ծաղկում է, երբ մենք վստահում ենք ամերիկյան ժողովրդին պահել, ծախսել և ներդնել իրենց գումարները այնպես, ինչպես նրանք հարկ են համարում»,- հայտարարել է այն ժամանակ Բուշը[7]։ Սենատը հաստատել է Պոլսոնի թեկնածությունը, և 2006 թվականի հուլիսին նա երդվել է։ Պոլսոնը դարձել է ֆինանսների երկրորդ նախարարը, մինչ այդ Goldman Sachs-ի նախկին ղեկավարը, Ռոբերտ Ռուբինից հետո, որը գլխավորել Է Goldman Sachs-ը 1990-1992 թվականներին և զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը 1995 թվականին։ Նախագահ Բուշն այդ ժամանակ իր առջև դրված խնդիրների թվում առաջին տեղում դրել է «Ցածր հարկերի պահպանումը»[9]։ Իր առաջին հրապարակային ելույթում Պոլսոնը բարձրացրել է աղքատների և հարուստների միջև տարաձայնությունները։
2008 թվականի սեպտեմբերի 19-ին գործարկվել է այսպես կոչված «Պոլսոնի ծրագիրը»՝ 700 մլրդ դոլարի փաթեթ ամերիկյան ֆինանսական շուկան փրկելու համար։
Պոլսոնը հայտնի է վայրի բնության պահպանման նվիրվածությամբ։ Նա ավելի քան 100 միլիոն դոլար է նվիրել բնության պահպանության և բնապահպանական կրթության համար[10]։ Քաղաքական գործիչը ներկայումս հանդիսանում է գիշատիչ թռչունների պահպանմանը նվիրված «Peregrine Fund» խորհրդատվական խորհրդի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Уильям Коэн Деньги и власть: Как Goldman Sachs захватил власть в финансовом мире = Money and Power How Goldman Sachs Came to Rule the World. — М.: Альпина Паблишер, 2013. — 680 с. — ISBN 978-5-9614-1709-8 С. 367.
- ↑ Brook Jackling (2007 թ․ ապրիլի 20). «Hank Paulson named graduation speaker» (անգլերեն). Hanover, NH. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
{{cite news}}
: Unknown parameter|separator=
ignored (օգնություն) - ↑ «Henry Paulson». 02138 - The World of Harvard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. «HBS ... MBA 1970»
- ↑ «Henry M. Paulson, Jr.», Forbes, 2006
- ↑ 7,0 7,1 Время новостей: N°93, 31 мая 2006
- ↑ «President Bush Nominates Henry Paulson as Treasury Secretary», White House, 2006, Retrieved June 29, 2006.
- ↑ ВЗГЛЯД / В США новый министр финансов приведен к присяге
- ↑ James Daley (2004 թ․ հունվարի 16). «Paulson plans to donate £410m fortune to environmental causes» (անգլերեն). The Independent. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Պոլսոն» հոդվածին։ |
|