Jump to content

Հենրի Լուիս Գեյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Լուիս Գեյթս
անգլ.՝ Henry Louis Gates Jr.
Ծնվել էսեպտեմբերի 16, 1950(1950-09-16)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրKeyser, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][3]
Մասնագիտությունգրող, ակնարկագիր, գրական քննադատ, ծագումնաբան, համալսարանի դասախոս, պատմաբան, լրագրող և փիլիսոփա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունPotomac State College of West Virginia University?, Եյլի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Քլեր քոլեջ, Եյլի քոլեջ և Գրեյս Հոփեր քոլեջ
Գիտական աստիճանԲակալավր, արվեստների մագիստրոս և փիլիսոփայության դոկտոր
Ուշագրավ աշխատանքներThe Signifying Monkey?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Կոռնելի համալսարան, Դյուքի համալսարան և Եյլի համալսարան
Պարգևներ
ԱմուսինMarial Iglesias Utset?[11][12]
 Henry Louis Gates Վիքիպահեստում

Հենրի Լուիս Գեյթս կրտսեր (անգլ.՝ Henry Louis Gates, Jr. սեպտեմբերի 16, 1950(1950-09-16)[1][2][3], Keyser, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][3]) ամերիկացի մշակութային և գրաքննադատ, պատմաբան, գրող։

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է 1991 թվականից, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1995)[13]։ Աֆրոամերիկյան մշակույթի և պատմության հայտնի հետազոտող, մի քանի հեղինակային հեռուստահաղորդումների վարող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Լուիս Գեյթսը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 16-ին, Միներալ շրջանի Քեյզեր քաղաքում, Փոլին Ավգուստա Քոլմանի և Հենրի Լուիս Գեյթս ավագի ընտանիքում: Մեծացել է Պիդմոնտում, Արևմտյան Վիրջինիա:

Նա ստացել է արվեստի բակալավրի կոչում Յեյլի համալսարանում (1973 թ., summa cum laude), ապա ընդունվել է Քեմբրիջի համալսարան։ Այնտեղ Գեյթսն աշխատեց Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Վոլե Շոյինկայի հետ։ Քեմբրիջում ստացել է անգլերեն լեզվի և գրականության մագիստրոսի և դոկտորի կոչումներ։ Եղել է Քլեր քոլեջի շրջանավարտ:

Ատենախոսությունը պաշտպանելուց հետո աշխատել է Յեյլի համալսարանում (մինչև 1985թ.), այնուհետև՝ Կոռնելի (1985-1989թթ.) և Դյուկի համալսարանում (1989-1991թթ.): The Signifying Monkey. A Theory of African-American Literary Criticism, գիրքը աֆրոամերիկյան գրականության բանահյուսական հիմքերի մասին, լույս է տեսել 1988թ. American Book Award մրցանակակիր գիրք։ 1991 թվականին Գեյթսը պրոֆեսորի կոչում է ստացել Հարվարդի համալսարանում։ Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ (1999): Transition Magazine-ի համախմբագիր:

Նա ակտիվորեն մասնակցել է «Աֆրիկյան հանրագիտարանի» հինգ հատորով երկրորդ հրատարակության պատրաստմանը, որը լույս է տեսել 2005 թվականին[14]։

Հեղինակ է բազմաթիվ հոդվածների The New Yorker-ում և 22 գրքերի, 18 վավերագրական ֆիլմերի հեղինակ[15]։

Առաջին աֆրոամերիկացին, ով ստացել է Էնդրյու Վ. Մելլոնի հիմնադրամի մրցանակ: (անգլ.՝ Andrew W. Mellon Foundation Fellowship).

  • MacArthur Fellowship (1981 թվական)
  • Ջորջ Փոլկի մրցանակ (1992 թվական)
  • Հարթլենդ մրցանակ (1994 թվական)
  • Golden Plate Award, Academy of Achievement (1995 թվական)
  • Ներառվել է Time ամսագրի «25 ամենաազդեցիկ ամերիկացիների» ցուցակում (1997 թվական)
  • ԱՄՆ ազգային հումանիտար մեդալ (1998 թվական)
  • Common Wealth Award of Distinguished Service (2018 թվական)
  • Benjamin Franklin Creativity Laureate Prize (2018 թվական)[15]
  • Don M. Randel Award for Humanistic Studies Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայից (2021 թվական)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Norton Anthology of African American Literature (1996), The Oxford-Schomburg Library of Nineteenth Century Black Women Writers (1991), Cane (2011)–ի խմբագիր.

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 GeneaStar
  3. 1 2 3 4 BlackPast.org — 2004.
  4. 1 2 Google Books(բազմ․) — 2005.
  5. https://www.macfound.org/fellows/class-of-june-1981/henry-louis-gates-jr
  6. https://www.nytimes.com/1993/03/02/arts/recipients-named-for-the-polk-awards.html — 1993.
  7. https://www.libs.uga.edu/hargrett/lillian-smith/winners
  8. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  9. Six chercheurs étrangers docteurs honoris causa (ֆր.)Rennes: 2007. — ISSN 0999-2138; 2262-4279
  10. https://www.thebritishacademy.ac.uk/fellows/profiles/professor-henry-louis-gates-jr-fba/
  11. https://www.facebook.com/HenryLouisGatesJr/posts/on-saturday-my-wife-the-historian-dr-marial-iglesias-utset-and-i-were-granted-th/1274841727337127/
  12. https://www.bunkhistory.org/resources/how-henry-louis-gates-jr-helped-remake-the-literary-canon
  13. «APS Member History». Արխիվացված օրիգինալից 2022-01-24-ին. Վերցված է 2022-01-24-ին.
  14. Encyclopedia of Africa bei Oxford Reference.
  15. 1 2 Henry Louis Gates Jr. Awarded Creativity Laureate Prize Արխիվացված 2022-01-24 Wayback Machine The Washington Informer

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Լուիս Գեյթս» հոդվածին։