Հենրի Թոմաս Քոլբրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Թոմաս Քոլբրուկ
Ծնվել էհունիսի 15, 1765(1765-06-15)[1][2]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմարտի 10, 1837(1837-03-10)[1][3] (71 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունբուսաբան, լեզվաբան, սանսկրիտ գիտնական, մաթեմատիկոս, մաթեմատիկայի պատմաբան, թարգմանիչ, աստվածաշնչի թարգմանիչ, մագիստրատ և հնդկագետ
Գործունեության ոլորտսանսկրիտ
Պաշտոն(ներ)դատավոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի Լինեական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Elizabeth Wilkinson?
Երեխա(ներ)Sir Edward Colebrooke, 4th Baronet?[2]
ՀայրSir George Colebrooke, 2nd Baronet?
ՄայրMary Gaynor?[2]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Colebr.
 Henry Thomas Colebrooke Վիքիպահեստում

Հենրի Թոմաս Քոլբրուկ (անգլ.՝ Henry Thomas Colebrooke, հունիսի 15, 1765(1765-06-15)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 10, 1837(1837-03-10)[1][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի արևելագետ։ Նա նկարագրվել է որպես «Եվրոպայում սանսկրիտի առաջին մեծ գիտնականը»[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Քոլբրուկը ծնվել է Լոնդոնում, երկրորդ բարոնետ սըր Ջորջ Քոլբրուկի երրորդ որդին է։ Նա ստացել է տնային կրթություն[6] և արդյունքում՝ արդեն տասնհինգ տարեկանում զգալի առաջընթաց է գրանցել դասական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտում։ 12-16 տարեկանում գտնվել է Ֆրանսիայում։ 1782 թվականին Հենրի Քոլբրուկը նշանակվել է դպիրի պաշտոնում Հնդկաստանում։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Կալկաթա նահանգի ֆինանսական բաժին, իսկ երեք տարի անց տեղափոխվել է Տիրհութի ֆինանսական բաժին։ 1789 թվականին տեղափոխվել է Պուռնիա, որտեղ ուսումնասիրել է Հնդկաստանի այս հատվածի ռեսուրսները և տպել 1795 թվականին ոչ պաշտոնական հրատարակված «Բենգալիայում գյուղատնտեսության և առևտրի վերաբերյալ գրառումները», որոնցում նա քարոզել է Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև ազատ առևտուրը[6]։ Տիրհութում և Պուռնիայում գտնվելու ընթացքում Քոլբրուկը շատ է հետաքրքրվել սպորտով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում տասնմեկ տարի անցկացնելուց հետո Հենրի Քոլբրուկը սկսել է սանսկրիտ սովորել, և հենց նրան էլ վստահվել է թարգմանել մեծ «Հինդուիզմի օրենքների ժողովածուն»՝ հինդուական օրենքի մոնումենտալ ուսումնասիրությունը, որը սըր Ուիլյամ Ջոնսոնը անավարտ էր թողել։ Նա թարգմանել է երկու տրակտատ՝ Վիջնյանեշվարայի «Միտակշարան» և Ջիմութավահանայի «Դայաբհագան»՝ «Սեփականության իրավունքը» խորագրով։ 1799 թվականին նա ուղարկվել է Նագպուր՝ հատուկ առաքելությամբ, և վերադարձից հետո նշանակվել է նոր վերաքննիչ դատարանի դատավոր, որը հետագայում անձամբ ղեկավարել է։

1805 թվականին լորդ Ռիչարդ Ուելսլիի կողմից լորդ Քոլբրուկը նշանակվել է Ֆորթ Ուիլյամ քոլեջի սանսկրիտի և հինդուական իրավունքի պրոֆեսոր։ Կալկաթայում գտնվելու ընթացքում նա գրել է «Սանսկրիտի քերականություն» (1805), հինդուական կրոնական արարողությունների վերաբերյալ մի շարք աշխատություններ, «Վեդաների ակնարկ» աշխատությունը, որը երկար ժամանակ այդ թեմայով Անգլիայում կատարված աշխատանքների համար ստանդարտ էր։ 1807 թվականինին նա դարձել է Ֆորտ Ուիլյամի Գերագույն խորհրդի անդամ, և յոթ տարի անց վերադարձել հայրենիք[6]։ 1820 թվականին հիմնադրել է Թագավորական աստղագիտական ընկերությունը։ Նա հաճախ ղեկավարում էր հասարակական հանդիպումները առաջին նախագահ Ուիլյամ Հերշելի բացակայության պայմաններում և նրա մահից հետո ընտրվել է երկրորդ նախագահ՝ ծառայելով 1823–1825 թվականներին։ 1823 թվականին նաև Թագավորական ասիական ընկերության հիմնադիրն էր[6][7][8][9]։ Նա եղել է Թագավորական ասիական ընկերության տնօրենը, և ընկերության դատավարություններում շատ արժեքավոր աշխատանքներ կապվում են նրա անվան հետ։

  • «Բենգալիայի գյուղատնտեսությունը և առևտուրը» (The Agriculture and Commerce of Bengal, 1792)
  • «Աստվածաշնչյան թարգմանություններ պարսկերեն» (Bible translations into Persian, Calcutta, 1804)
  • «Կոշա կամ սանսկրիտի բառարան» (Kosha, Or Dictionary of the Sanscrit Language by Umura Singha with an English Interpretation and Annotations by H.T. Colebrooke, 1807)
  • «Հանրահաշվի թվաբանություն և մենիզմ» '('Algebra, with Arithmetic and mensuration: from the Sanscrit of Brahmegupta. By Brahmagupta, Bhāsakārācārya. (translated by Colebrooke, 1817)
  • «Տարբեր ակնարկներ» (Miscellaneous Essays. 1837, London: W.H. Allen & Company.)
  • «Հինդիների կրոնի և փիլիսոփայության մասին» (On the Religion and Philosophy of the Hindus. published 1858 London: Williams & Norgate.)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլբրուկը ամուսնացել է Էլիզաբեթ Ուիլքինսոնի հետ 1810 թվականին։ Ամուսնությունը կարճ է տևել, Էլիզաբեթը մահացել է 1814 թվականին[5]։ Քոլբրուկը հնդիկ կանանցից ուներ մի քանի անօրինական երեխաներ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  5. 5,0 5,1 Former Fellows of The Royal Society of Edinburgh 1783 – 2002 (PDF). Royal Society of Edinburgh. էջ 194. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Lane-Poole, Stanley (1887). "Colebrooke, Henry Thomas (DNB00)". In Stephen, Leslie (ed.). Dictionary of National Biography. 11. London: Smith, Elder & Co.
  7. Herbert Hall Turner. «The Decade 1820–1830». History of the Royal Astronomical Society 1820–1920. էջեր 11, 18–19.
  8. «Past RAS Presidents». Royal Astronomical Society. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  9. G. H. Noehden (1824). «Report of the Proceedings of the Asiatic Society of Great Britain and Ireland, at Its First General Meeting, on the 15th of March, 1823». Transactions of the Royal Asiatic Society of Great Britain and Ireland. 1 (1): vii–x. JSTOR 25581688.
  10. Prior, Katherine; Brennan, Lance; Haines, Robin (2001). «Bad Language: The Role of English, Persian and other Esoteric Tongues in the Dismissal of Sir Edward Colebrooke as Resident of Delhi in 1829». Modern Asian Studies. 35 (1): 75–112. doi:10.1017/s0026749x01003614. ISSN 1469-8099.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buckland, C. E., ed. (1906). "Colebrooke, Henry Thomas" in Dictionary of Indian Biography. London: Swan Sonnenschein & Company. Pp. 87–88. Also available online at: "Colebrooke, Henry Thomas", archive.org.
  • Colebrooke, Thomas E. (1873). "Life of Colebrooke" in Frederick Max Müller's Chips from a German Workshop, (1875). Vol. IV, pp. 377–317. London: Longmans, Green & Company. Also available here in reprint edition (1881): "Life of Colebrooke", archive.org.
  • Higgenbothom, J. J. (1874). "Colebrooke, Henry Thomas" in Men Whom India Has Known: Biographies of Eminent Indian Characters. Madras: Higgenbothom & Company. Pp. 75–79. Also available online: "Colebrooke, Henry Thomas", archive.org.
  • Rocher, Rosane and Ludo (2011). The Making of Western Indology: Henry Thomas Colebrooke and the East India Company. London: Routledge for the Royal Asiatic Society. 978-0415336017