Հենրի Անդերթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրի Անդերթոն
Ծնվել է1630[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԱնգլիա[5]
Վախճանվել էմոտ. 1667[1][3]
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ, արվեստների գործիչ և դիմանկարիչ
Ժանրդիմապատկեր[3], պատմական գեղանկարչություն[3], նատյուրմորտ[3] և բնանկար[3]
Ուսուցիչենթադր. Robert Streater?[3]
Henry Anderton Վիքիպահեստում

Հենրի Անդերթոն (անգլ.՝ Henry Anderton, 1630[1][2][3][4][5][6], Անգլիա[5] - մոտ. 1667[1][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), 17-րդ դարի անգլիացի նկարիչ-դիմանկարիչ, դիցաբանական բնանկարների նկարիչ: Աշխատանքային հիմնական գործունեությունը ծավալել է 1650-1660-ական թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Անդերթոնը ծնվել է 1630 թվականին Լոնդոնում: Նա Ռոբերտ Սթրիթերի (1621-1679)՝ արքունի աշխարհահռչակ նկարչի աշակերտն է եղել:

Նկարիչը, ինչպես նաև իր խորհրդատու-ուսուցիչը հիմնականում վրձնում էին պատմադիցաբանական սյուժեով կտավներ, ինչպես նաև բնապատկերներ: Սակայն ամենից շատ Անդերթոնը հայտնի է որպես դիմանկարի վարպետ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Անդերթոնը կատարելագործվելու նպատակով մեկնել է Իտալիա: Հետո հրավեր է ստանում հայրենի արքունիքից: Դիմանկարչության ասպարեզում հաջողություններ արձանագրելու շնորհիվ նկարչին պալատ է հրավիրում Չարլզ II Ստյուարտ թագավորը՝ որպես պալատական նկարիչ: Անդերթոնին պատվերներ էին տալիս նաև արքայի ընտանիքի անդամները:

Նկարիչ Հենրի Անդերթոնը ապրել է կնոջ՝ Դորոթիի հետ Լոնդոնի կենտրոնում գտնվող Սենթ Ջայլզ ծխական համայնքում: Նկարիչը մահացել է վաղ տարիքում՝ Դորոթիին որբևայրի թողնելով: Անդերթոնը մահկանացուն կնքել է 1667 թվականի հոկտեմբերի 8-ից 21-ը ընկած ժամանակահատվածում: Նկարչի մարմինն ամփոփված է Սուրբ Էդիգիա եկեղեցու «բանաստեղծների գերեզմանոցում»[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Walpole, Anecdotes of Painting; Nagler, Künstler-Lexicon, ed. 1872
  • Füssli, Allgemeines Künstler-Lexicon; Redgrave, Century of Painters, 2 vols., and Dictionary of Painters of the English School
  • Bryan, Dictionary of Painters, 2 vols. 1816
  • S.D.U.K. Biographical Dict.;
  • De Piles, Art of Painting, from the French, with an Essay towards an English School, 1706.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]