Ազարիա Հենք
Ազարիա Հենք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1964[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկյան ծագմամբ հրեաներ |
Կրթություն | Թաֆթսի համալսարան և Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա[3] |
Երկեր | Սիմփսոններ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կրկնօրինակող, թատրոնի դերասան, հնչյունավորող, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Հելեն Հանտ և Katie Wright? |
Պարգևներ և մրցանակներ | Էննի մրցանակ Փրայմթայմ Էմմի մրցանակ և Թատերական համաշխարհային մրցանակ[4] |
Hank Azaria Վիքիպահեստում |
Հենրի Ալբերտ Ազարիա (անգլ. Henry Albert Azaria; ապրիլի 25, 1964[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու և պրոդյուսեր: Ավելի հայտնի է «Սիմփսոնները» (1989 թ.) անիմացիոն սիթքոմում մի շարք կերպարներ հնչյունավորելու համար:
Բովանդակություն
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1964 թվականի ապրիլի 25-ին Նյու Յորքի Քուինսի շրջանի Ֆորիսթ Հիլս քաղաքում: Հենքի ծնողները` լադինախոս հրեաներ են (լադինո-սեֆարդական հրեական լեզու, իսպաներենից առաջացած), որոնք Հունաստանից գաղթել են Ամերիկա և բնակվել Նյու Յորքի` Քուինսի շրջանում: Թատերական հմտություն է սովորել Թաֆթսի համալսարանում, ինչպես նաև Դրամատիկական արվեստների Ամերիկյան ակադեմիայում:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքրիկ դերեր է խաղացել այնպիսի հեռուստասերիալներում ինչպիսիք են «Քեզանով խենթացած» (պետք է հայտնվեր ընդամենը մի քանի րոպեով, բայց իր դերը այնպես խաղաց, որ դարձավ հիմնական հերոս), «Գերմանի գլուխը», «The Fresh Prince of Bel-Air»: «Ընկերներ» հեռուստասերիալում նա խաղացել է երկրորդական դեր` միջուկային գիտնական Դեյվիդի դերը, ով հանդիպում էր Ֆիբի հետ: Նաև խաղացել է չար կախարդ Գարգամելի դերը «Սմուրֆիկները» մուլտֆիլմում:
Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի հայտնի է «Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմում իր աշխատանքի համար: Այնտեղ նա հնչունավորել է ավելի քան 160 կերպար, այդ թվում այնպիսի հանրաճանաչ հերոսների, ինչպիսիք են Կառլ Կառլսոնը, Ապու Նահասապիմապետիլոնը, Մո Սիզլակը, Քլենսի Վիգամը, պրոֆեսոր Ֆրինկը և Նիկ Ռիվերան: Ինչպես հաստատում է հենց ինքը դերասանը, Մոի ձայնը հիմնվել է Ալ Պաչինոյի ձայնի վրա (որի ծննդյան օրը նույնպես ապրիլի 25-ին է): Նա փորձել է այնպես անել, որ ոստիկան սպա Լուի ձայնը նման լինի Սիլվեստեր Ստալոնեի ձայնին, գլխավոր Վիգամի ձայնը՝ Էդվարդ Ռոբինսոնի ձայնին, «Ապու» -ն ՝ Hrundi V Bakshi-ին, «Երեկույթ» ֆիլմից Պիտեր Սելլերսի հերոսին, դոկտոր Նիքիը՝ Ռիկի Ռիկարդոյին՝ «Ես սիրում եմ Լյուսի» հեռուստասերիալի հերոսին:
«Սիմփսոններ» մուլտֆիլմի հնչյունավորման համար նա 4 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակին` 1998 թվականին Ապու Նահասապիմապետիլոնի դերի համար, 2001 թվականին «Worst Episode Ever» դրվագի համար, 2003 թվականին «Իմ Baby Blues» և 2015 թվականին «The Princess Guide»-ի համար:
Մեկ այլ երեխա Մեթ Գրեյնինգին, «Ֆուտուրամա» անիմացիոն շարքում, հնչյունավորել է բժիշկ Զոյդբերգի հորեղբայրը՝ Հարոլդ Զոյդը:
Մուլտիպլիկացիոն այլ գործերից, արժե նաև նշել էպիզոդիկ հերոս`պիցցա առաքողի դերը` «Խելագար ապակու հետևում կամ Բազմամյա իրականություն» մուլտսերիալի « Dirty Pranking No. 2» սերիայում, ինչպես նաև Էդդի Բրոքի դերը 1994 թվականի «Սարդ-մարդը» անիմացիոն շարքում և Բառտոկիի դերը`«Անաստասիա» մուլտֆիլմում:
Աշխատանքը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի ամռանը խաղաղացել է Մեթ Փերրիի և Մինի Դրայվերի հետ Դեյվիդ Մեմետի «Սեռական այլասերություն Չիկագոյում» պիեսում («Sexual Perversity in Chicago»), որը բեմադրել է Լոնդոնի կատակերգության թատրոնը:
Կատարել է Լանսելոտի և մի քանի այլ կերպարների դերը Մայք Նիքոլսի ռեժիսորական «Սպամալոտ» մյուզիքլում ՝ «Մոնտի Փիթոն և սուրբ նրբագեղություն» ֆիլմի բեմական տարբերակում (երաժշտական պրեմիերան տեղի է ունեցել Չիկագոյում 2004 թվականի դեկտեմբերին): 2005 թվականին այս աշխատանքի համար նա առաջադրվել է «Թոնի» մրցանակին «Լավագույն մյուզիքլի դերասան» անվանակարգում:
2007 թվականին գլխավոր դեր է կատարել գրող Աարոն Սորկինայի «Ֆարնսվորթի գյուտ» («The Farnsworth Invention») պիեսում:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին Ազարիան սկսել է հանդիպել դերասանուհի Հելեն Հանթի հետ: Նրանք ամուսնացել են 1997 թվականի հուլիսի 17-ին հարավային Կալիֆորնիայի իրենց տանը ՝ ավանդական հրեական արարողությամբ:
2007 թվականին Ազարիան սկսեց հանդիպել դերասանուհի Քեթի Ռայթի հետ, հետագայում նրանք ամուսնացան: Նրանք ունեն մեկ որդի` Հալը (ծնված 2009 թվականին):
Ստեղծած կինոգրաֆիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989 —անիմացիոն շարք` Սիմփսոններ —տարբեր դերեր հնչյունավորելով
- 1990 — Սիրունիկ— դետեկտիվ
- 1994 — Հեռուստավիկտորինա — ԱԼբերտ Ֆրիդման
- 1995 — Տապ — Ալան Մարչիանո
- 1997 — Անաստասիա — Բարտոկ (չղջիկ Ռասպուծինա) (հնչյունավորում)
- 1998 — Մեծ հույսեր — Ուոլթեր Փլեյն
- 1998 — Գոձիլա — Վիկտոր Պալոտի
- 1998 — Հռչակ — Դեյվիդ
- 1999 — Խորհրդավոր մարդիկ — Կապույտ Ռաջա
- 1999 — Ալյասկայի գաղտնիքը — Չարլզ Դեններ
- 2001 — Ամերիկայի սիրելիները — Հեկտոր
- 2004 — Ահա և Փոլլին — Կլոդ
- 2005 — Արիստոկրատներ
- 2007 — Փախիր, հաստլիկ, փախիր Run Fatboy Run — Ուիտ
- 2009 — Գիշերը թանգարանում 2 — Կամունրա/ Մտածող / Աբրահամ Լինքոլն
- 2010 — Սեր և ուրիշ դեղամիջոցներ — Բժիշկ Սթեն Նայթ
- 2011 — Սմուրֆիկները — Գարգամել (Հնչյունավորում)
- 2011 — Ուրախ ոտքեր 2 / Happy Feet Two — տուպիկ Մեծ Սվեն (թռչող պինգվին)(հնչյունավորում)
- 2013 —Սմուրֆիկները 2 — Գարգամել (հնչյունավորում)
- Սերիալ. «Գերմանի գլուխը» (3-րդ շրջան 1991—1994 թթ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.aada.edu/alumni/notable-alumni#decade:all/orderby:all/display:panel/perpage:All
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
|