Հենրիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիկ Հարությունյան
Ծնվել էապրիլի 23, 1931(1931-04-23) (88 տարեկան)
Ազգությունհայ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս

Հենրիկ Հարությունյան (1931, ապրիլի 23, Երևան քաղաքում), հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թվականին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը։ Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական հիդրոդինամիկային, անհամասեռ միջավայրերում պայթյունային ալիքների տարածման տեսությանը, հարվածային խողովակներում հոսքերի հետազոտմանը, հարվածային ալիքների անդրադարձման ու փոխազդեցության ֆիզիկաին և մեխանիկային։ Ուսումնասիրել է հետերոգեն համակարգերի սեղմման պրոցեսները և այդ համակարգերի թերմոդինամիկական ու ձայնագիտական տեսության այլ խնդիրներ, հարվածային ալիքների ազդեցությունը գեր և հիպեր ձայնային արագությամբ շարժվող մարմինների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 321 CC-BY-SA-icon-80x15.png